Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն
 |armenpress.am|
11:13 - 02 հուլիսի, 2023

Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայատանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ կիսվելով Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառմամբ, որով Հայաստանը շեշտել էր Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

Դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակին՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր կետերը նշելու համար:

«Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը»,-գրել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել