Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
17:15 - 01 ապրիլի, 2023

Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ-ից։

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

«Միշտ հիշենք եւ երբեք չմոռանանք: Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար». այսպիսի գրառում է կատարել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակության կազմում է նաեւ ազգությամբ հայ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Անրի Կարապետը, որը նույնպես գրառում է կատարել հուշամատյանում. «Մենք երբեք չենք մոռանա, մենք պետք է միշտ հիշենք եւ պահանջենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել