Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ. Վահագն Խաչատուրյան |azatutyun.am|

Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ. Վահագն Խաչատուրյան |azatutyun.am|

azatutyun.am: Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Մենք տեսնում ենք, որ արտագաղթ է սկսվել, ես չգիտեմ՝ վիճակագրությունը որքանով է ստույգ, բայց դրանք վկայում են, որ արտագաղթը նորից սկսվել է, աշխատող ձեռքը նորից գնում է, դա կարող է այլ գործոններով էլ պայմանավորված լինել, ոչ միայն պատերազմով: Բայց ինչը կարող է լինել այն խթանը, այն մեկնարկը, որը կարող է տեղից շարժել տնտեսությունը առաջ, այդ աշխատող ձեռքի պակասն ինչպե՞ս ենք լրացնելու: Վահագն Խաչատուրյան. - Շատ ճիշտ դիտարկում եք անում, միջազգային գործակալությունները, մեր գործընկերները մեզ վստահում են, ընդամենը երեք օր առաջ կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարարը մանրամասն ներկայացրեց, որ իրենք չեն փոխել իրենց գնահատականը, վերաբերմունքը հիմնականում նաև ներդրումային դաշտի հետ կապված, որ ըստ էության իրենք գնահատում են, որ Հայաստանն այդ առումով բավականին լավ վիճակում է գտնվում, բայց երբ որ գալիս ենք մեր տեղական միջավայրին, չգիտես ինչի խնդիրներ են առաջանում, և արտագաղթի խնդիրը դրանցից մեկն է կամ ներդրումային խնդիրը դրանիցից երկրորդն է: Ես կարծում եմ, որ ինչ-որ առումով անորոշությունն իր ազդեցությունը թողնում է մեր առօրիայում, մեր կյանքում, ես այդպես եմ գնահատում: Նույնիսկ ոչ թե վստահությունը, այլ անորոշությունը: Մենք որպես կառավարություն պետք է կարողանանք ավելի հստակ մեր մոտեցումները հանրությանը ներկայացնենք՝ գործարարներին, քաղաքացիներին, բոլորին: Պետք է միգուցե ավելի շատ ուղղակի մարդկանց հասկանալի լեզվով ասել՝ ինչ է նշանակում Հայաստանը մեզ համար 22 թվականին, 23-ին, 24-ին, 25-ին, որովհետև ի վերջո կառավարության ծրագիրը հենց էդպես է, այս անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում դուրս գալու դեպի Ռուսաստան կամ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այսինքն՝ լավ կյանքի ձգտումը, ավելի քիչ դժվարություններ ունեցող կյանքը մարդկանց տանում է դեպի դուրս: Սա ոչ ոք չի էլ կարող արգելել, և ես էլ այն մարդկանցից չեմ, որ հայրենասիրական ավելորդ պատճառաբանություններով մարդկանց փորձեմ կանգնեցնել: Ուրեմն մեր մոտ ինչ-որ մի բան այն չէ, որ մարդիկ գնում են, ես այս հարցադրումն ինձ համար այսպես եմ անում: Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
10:40 - 06 սեպտեմբերի, 2021
ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը

ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 3-ին Բենինի Կոտոնու քաղաքում տեղի է ունեցել Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի (Réseau Francophone des Ministres en charge de l'Économie Numérique (RFMEN)) 2-րդ հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է դեռևս 2018 թ․ հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ: Ցանցի հիմնական առաքելությունն է՝ խթանել ֆրանսախոս տարածքում թվային տնտեսության ցուցանիշների աճի ուղղությամբ ջանքերի համատեղումը։ Հանդիպման առանցքային թեման թվայնացման ոլորտում ֆրանսալեզու երկրների միջև մարտահրավերներին ուղղված համագործակցությունն էր և արդի թեմաների վերհանումը, որոնք կներկայացվեն առաջիկա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների դիտարկմանը: Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը, Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի նախագահը, Բենինի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարը և ՖՄԿ անդամ պետությունների թվայնացման հարցերով գերատեսչությունների ղեկավարները: Անդրադարձ է կատարվել Նախարարական ցանցի գործողությունների ճկուն ձևաչափին, ինչպես նաև 2022-2026 թթ. Ֆրանկոֆոնիայի ռազմավարությանն առնչվող հարցերին: Վերջինս վավերացման նպատակով Թունիսի Ջերբա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի ընթացքում կներկայացվի անդամ պետությունների ղեկավարների դիտարկմանը։    
14:19 - 04 սեպտեմբերի, 2021