Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ. Վահագն Խաչատուրյան |azatutyun.am|
10:40 - 06 սեպտեմբերի, 2021

Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ. Վահագն Խաչատուրյան |azatutyun.am|

azatutyun.am: Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Մենք տեսնում ենք, որ արտագաղթ է սկսվել, ես չգիտեմ՝ վիճակագրությունը որքանով է ստույգ, բայց դրանք վկայում են, որ արտագաղթը նորից սկսվել է, աշխատող ձեռքը նորից գնում է, դա կարող է այլ գործոններով էլ պայմանավորված լինել, ոչ միայն պատերազմով: Բայց ինչը կարող է լինել այն խթանը, այն մեկնարկը, որը կարող է տեղից շարժել տնտեսությունը առաջ, այդ աշխատող ձեռքի պակասն ինչպե՞ս ենք լրացնելու:

Վահագն Խաչատուրյան. - Շատ ճիշտ դիտարկում եք անում, միջազգային գործակալությունները, մեր գործընկերները մեզ վստահում են, ընդամենը երեք օր առաջ կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարարը մանրամասն ներկայացրեց, որ իրենք չեն փոխել իրենց գնահատականը, վերաբերմունքը հիմնականում նաև ներդրումային դաշտի հետ կապված, որ ըստ էության իրենք գնահատում են, որ Հայաստանն այդ առումով բավականին լավ վիճակում է գտնվում, բայց երբ որ գալիս ենք մեր տեղական միջավայրին, չգիտես ինչի խնդիրներ են առաջանում, և արտագաղթի խնդիրը դրանցից մեկն է կամ ներդրումային խնդիրը դրանիցից երկրորդն է: Ես կարծում եմ, որ ինչ-որ առումով անորոշությունն իր ազդեցությունը թողնում է մեր առօրիայում, մեր կյանքում, ես այդպես եմ գնահատում: Նույնիսկ ոչ թե վստահությունը, այլ անորոշությունը: Մենք որպես կառավարություն պետք է կարողանանք ավելի հստակ մեր մոտեցումները հանրությանը ներկայացնենք՝ գործարարներին, քաղաքացիներին, բոլորին:

Պետք է միգուցե ավելի շատ ուղղակի մարդկանց հասկանալի լեզվով ասել՝ ինչ է նշանակում Հայաստանը մեզ համար 22 թվականին, 23-ին, 24-ին, 25-ին, որովհետև ի վերջո կառավարության ծրագիրը հենց էդպես է, այս անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում դուրս գալու դեպի Ռուսաստան կամ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այսինքն՝ լավ կյանքի ձգտումը, ավելի քիչ դժվարություններ ունեցող կյանքը մարդկանց տանում է դեպի դուրս: Սա ոչ ոք չի էլ կարող արգելել, և ես էլ այն մարդկանցից չեմ, որ հայրենասիրական ավելորդ պատճառաբանություններով մարդկանց փորձեմ կանգնեցնել: Ուրեմն մեր մոտ ինչ-որ մի բան այն չէ, որ մարդիկ գնում են, ես այս հարցադրումն ինձ համար այսպես եմ անում:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել