Բելառուս

Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար |tert.am|

Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար |tert.am|

tert.am: Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների համար։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է ria.ru-ն։ «Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը բռնության դադարեցման համար գործի դնել ամբողջ մեխանիզմը, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք ընտրախախտումներ և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել»,-հայտարարել է նա։ Տիխանովսկայայի խոսքով՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «այլևս Բելառուսի ներկայացուցիչը չէ»։ «Բելառուս ժողովուրդը օրինապաշտ, խաղաղասեր և պատասխանատու մարդիկ են, որոնք ունեն արժանապատվության բարձր զգացում»,- նշել է նա և հավելել, որ բելառուսները պատրաստ են երկխոսության «բոլոր այն երկրների հետ, որոնք հարգում են Բելառուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Բացի այդ, նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ ՄԱԿ-ը որքան հնարավոր է շուտ պետք է Բելառուս ուղարկի միջազգային դիտորդների խումբ՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար:
10:19 - 05 սեպտեմբերի, 2020
Այսօր Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը |azatutyun.am|

Այսօր Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը: Նրանց մեղադրում են ապօրինի հավաքներին ներկա լինելու և ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար: Լրագրողներին ձերբակալել են սեպտեմբերի 1-ին Մինսկի «Դինամո» մարզադաշտի մոտ կազմակերպված ցույցի ընթացքում: Նրանց կարող են տուգանել կամ դատապարտել մինչև 15 օր ազատազրկման: Ընտրություններից հետո արտասահման տեղափոխված ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր պետք է հեռավար կարգով ուղերձով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Բելառուսի ընդդիմությունը չի ընդունում օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 66-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել: Լուկաշենկոն պնդում է, թե բողոքի ակցիաները կազմակերպում են արևմտյան երկրները:
16:16 - 04 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ-ն 2008 թ. ի վեր առաջին անգամ պատրաստվում է դեսպան ուղարկել Բելառուս |tert.am|

ԱՄՆ-ն 2008 թ. ի վեր առաջին անգամ պատրաստվում է դեսպան ուղարկել Բելառուս |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Կենտը Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված տեսահամաժողովի ընթացքում հայտարարել է, որ Մինսկում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջուլի Ֆիշերը Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից հավանություն ստանալուց հետո մոտ ժամականերն աշխատանքի կանցնի։ Խոսակցության ընթացքում Կենտը մանրամասնել է, որ Ֆիշերի՝ որպես դեսպան հանդես գալու թեկնածությունն առաջադրել է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ նրա վերջնական նշանակման հարցը սենատորները կքննարկեն մյուս շաբաթ՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Խոսելով որոշ սենատորների կարծիքի մասին, թե ԱՄՆ-ն չպետք է դեսպան ուղարկի Մինսկ՝ Կենտը նշել է, որ, հաշվի առնելով Բելառուսում վերջին ամսվա իրադարձությունները, այդ երկրում ձայն ունենալու և այնտեղ աշխատելու անհրաժետություն առաջացել է։ 
13:08 - 03 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն ցանկացել է միավորել Ուկրաինան և Բելառուսը՝ դառնալով միանգամից երկու պետությունների նախագահ. Տուսկ |tert.am|

Լուկաշենկոն ցանկացել է միավորել Ուկրաինան և Բելառուսը՝ դառնալով միանգամից երկու պետությունների նախագահ. Տուսկ |tert.am|

tert.am: 2014-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իբրև թե առաջարկել է միավորել Ուկրաինան և Բելառուսը, ապա դառնալ միանգամից երկու երկրների նախագահ: Նման պնդմամբ Onet պորտալին տված հարցազրույցում հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը: «Ուկրաինական ճգնաժամի ամենաթեժ օրերին, երբ Մինսկը զբաղվում էր Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության նման ինչ-որ բանով, Լուկաշենկոն զանգահարեց ինձ և ուղիղ առաջարկել ԵՄ-ին համոզել, որ ինքը կարող է ուկրաինական խնդրի խաղաղ լուծման երաշխավոր լինել, և աջակցել անձամբ իր հետ բելառուսա-ուկրաինական միության գաղափարը՝ որպես երկու պետությունների նախագահ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Տուսկը: Ինչպես պնդում է լեհ նախկին վարչապետը, Լուկաշենկոն իբր ակնարկել է, թե դա «ինչ-որ ագրեսիվ մտադրություններից» «Ռուսաստանին կանգնեցնելու միակ ճանապարհն է»: Տուսկը նաև ենթադրել է, թե իրականում Լուկաշենկոն գործել է ոչ թե Ուկրաինայի նկատմամբ հոգատարությունից դրդված, այլ «իշխանությունը կորցնելու վախից»:
09:24 - 03 սեպտեմբերի, 2020
«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է ԼՂ հակամարտության կարգավորումը». Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին |tert.am|

«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է ԼՂ հակամարտության կարգավորումը». Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Քոչարյանի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին: Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակին: «Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է հակամարտության կարգավորումը: Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի գոյության իրավական հիմքերն են: ԽՍՀՄ-ում ինքնավար հանրապետությունները իրավունք ունեին հանրաքվեի միջոցով որոշելու իրենց ճակատագիրը: Եվ երրորդ՝ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե 30 տարվա փաստացի գոյությունն է, որը պաշտոնական Բաքուն փորձում է հերքել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումներին: «Երևի չարժեր չափազանցնել այդ բախման մասշտաբները, եթե չլիներ մշտական սպառնալիք, որ ցանկացած նմանատիպ բախում կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Օբյեկտիվորեն նման սպառնալիք կա միշտ: Շփման գծի ամբողջ երկայնքով: Դրանով էլ բացատրվում է Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արագ արձագանքը` մարել հիմա, որպեսզի ավելի մեծ հրդեհ չբռնկվի մեկ կամ երկու շաբաթից: Իսկ ինքն իրենով հակամարտության այս մասշտաբը մեծ չէր, նույնիսկ անհամեմատելի է 2016 թվականի դեպքերի հետ: Ամեն դեպքում զոհեր են եղել: Սակայն պատերազմի վերսկսման հավանականությունը մշտապես կա: Եվ հենց դրանով է բացատրվում և՛ ԶԼՄ-ների, և՛ համանախագահների, և՛ ընդհանրապես միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքն այն ամենին, ինչ կատարվում է այդ շփման գծում»,-ասել է նա:  Շարունակությունը՝ tert.am-ում
17:57 - 02 սեպտեմբերի, 2020
«Դա ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին»․ Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին |tert.am|

«Դա ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին»․ Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին |tert.am|

tert.am: Բելառուսում իրադրության վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարությունները դեմ են էթիկայի նորմերին, դրանք ցույց են տալիս դիվանագիտական հմտությունների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։ «Տեսեք, թե Բելառուսում իրավիճակի մասին ինչ հայտարարություններ են անում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչները, արևմտյան առաջնորդները, որոնք հայտնվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Բարոյախոսություններ են հնչում այնպիսի տոնով, որ նույնիսկ կասկածներ չեն առաջացնում առ այն, որ դրանք բոլորի կողմից պետք է ընկալվեն որպես գործողության ուղեցույց»,- ասել է ԱԳ նախարարը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև ելույթում։ Լավրովի խոսքով՝ դա վկայում է տարրական դիվանագիտական հմտությունների բացակայության մասին։ «Դա արդեն ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին», - նշել է Լավրովը։ Ռուսաստանը կարծում է, որ Բելառուսում ներկա իրավիճակը հաղթահարելու համար այլ երկրների միջնորդությունը հարկավոր չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
13:46 - 01 սեպտեմբերի, 2020
Ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Բելառուս ծանր հետևանքներ կունենա․ Տիխանովսկայա |shantnews.am|

Ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Բելառուս ծանր հետևանքներ կունենա․ Տիխանովսկայա |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը երկիր ծանր հետևանքներ կունենա: Այս մասին հայտնել է rbc-ն: «Մենք բոլոր երկրներից պահանջում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, միևնույն ժամանակ մենք չափազանց մտահոգված ենք Պուտինի հայտարարություններով՝ ռուսական հատուկ ջոկատայիններին Բելառուս ուղարկելու վերաբերյալ: Դա կլինի Բելառուսի ինքնիշխանության լուրջ խախտում և ծանր հետևանքներ կունենա Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների համար»,- հայտարարել է Տիխանովսկայան: Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով իրավապահների պահուստային խումբ է ստեղծվել`անհրաժեշտության դեպքում Բելառուս ուղարկելու համար:
10:50 - 01 սեպտեմբերի, 2020
Բելառուսում ընդդիմադիր կուսակցություն կստեղծվի |shantnews.am|

Բելառուսում ընդդիմադիր կուսակցություն կստեղծվի |shantnews.am|

shantnews.am: Վիկտոր Բաբարիկոյի շտաբը, ում Բելառուսի ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հայտարարել է կուսակցության ստեղծման մասին։ Այն կկոչվի «Вместе»։ Կուսակցության հիմնական հանձնարարություններն են սահմանադրական բարեփոխումների անցկացումն ու քաղաքացիական նախաձեռնությունների միավորումը։ Այս մասին Բաբարիկոն հայտնել է տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ում։ «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավարը կալանքի տակ է հունիսի կեսերից, ենթադրվում է, որ ուղերձը ձայնագրվել է մինչ կալանավորումը։ «Եկել է ժամանակը՝ հայտարարելու մեր պայքարի շարունակման մասին, սակայն արդեն ինչ-որ կազմակերպչական ձևով, որի պարագայում հնարավոր է միավորել բոլոր կողմնակիցներին»,-ասել է նա։ Առաջիկայում կներկայացվեն կուսակցության գրանցման փաստաթղթերը։ Այս մասին ասել է Մարիա Կոլեսնիկովան՝ Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչն ու ընդդիմության Համակարգող խորհրդի ղեկավար կազմի անդամը։ «Մենք կձևավորենք նոր, գիտակից և պատասխանատու բելառուսական հասարակություն»,-ընդգծելէ նա։
09:52 - 01 սեպտեմբերի, 2020
Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ․ ԱԳ նախարար |armenpress.am|

Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պատասխանելով հարցին, որ եթե Բելառուս ՀԱՊԿ-ից օգնության ուղարկելու համար քվեարկություն լինի, Հայաստանը դեմ, թե կողմ կքվեարկի, Մնացականյանը պատասխանել է, որ նման հարց նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որ բարձրացնում է օգնության հարցը, բայց Բելառուսի կողմից նման հարց չի բարձրացվել։ Նախարարը նշել է, որ Հայաստանը և Բելառուսը միասին աշխատում ենք բազմաբնույթ ձևաչափերով, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ: «Մասնավորապես, մենք մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև կա ամուր բարեկամություն: Սա արտահայտվում է մարդկային հարաբերություններում: Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում»,- ասել է Մնացականյանը։ Մնացականյանի կարծիքով՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին այդ երկրի ժողովրդի ձեռքում է։ Լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ թավշյա, անարյուն հեղափոխությունից հետո և Հիմա ստացվում է, որ Հայաստանը սատարո՞ւմ է Բելառուսի ղեկավարին, Մնացականյանը արձագանքել է․ «Հայաստանը անցել է իր ճանապարհով, և այդ հիմքով զուգահեռներ անցկացնելը միանգամայն ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուրություններ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը `ընդունել և գիտակցել, որ հարցի լուծումը Բելառուսի ժողովրդի իրավասությունն է: Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով»։ Հարցին՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական ղեկավար, Մնացականյանը պատասխանել է, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: «Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կարող է լուծել այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ոլորտներում ՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ միջազգային ձևաչափերով»,- եզրափակել է Մնացականյանը։
09:34 - 01 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը կոչ էր արել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անել |tert.am|

Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը կոչ էր արել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անել |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազատել է Իսպանիայում Հանրապետության դեսպան Պավել Պուստովոյին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեսպանին զրկել են արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից «պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար»: Դեսպանը համատեղության կարգով աշխատում էր նաև որպես Բելառուսի մշտական ներկայացուցիչը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունում: Օգոստոսի 17-ին դիվանագետը բելառուսներին ուղղված ուղերձ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում կոչ էր անում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ անել: Վերջինս նշել էր, որ դա անհրաժեշտ է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Օգոստոսի 24-ին Լուկաշենկոն ազատել էր Սլովակիայում երկրի դեսպան Իգոր Լեշչենկոյին, որը հրապարակավ աջակցություն էր հայտնել Բելառուսում ընթացող ցույցերին:
09:22 - 01 սեպտեմբերի, 2020
Բալթյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Լուկաշենկոյի դեմ |azatutyun.am|

Բալթյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Լուկաշենկոյի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում գործող նախագահի, նրա ավագ որդու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ներքին գործերի նախարարի դեմ: «Սև ցուցակում» տեղ են գտել ընդհանուր առմամբ 30 պաշտոնատար անձանց անուններ, որոնց մուտքը Բալթյան երկրներ կարգելվի: Եվրամիության անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, սակայն ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, մասնավորապես Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում: Արևմտյան երկրները չեն ճանաչել Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը նախագահական ընտրույթյուններում ՝ հորդորելով երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
16:26 - 31 օգոստոսի, 2020