tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազատել է Իսպանիայում Հանրապետության դեսպան Պավել Պուստովոյին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեսպանին զրկել են արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից «պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար»: Դեսպանը համատեղության կարգով աշխատում էր նաև որպես Բելառուսի մշտական ներկայացուցիչը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունում:
Օգոստոսի 17-ին դիվանագետը բելառուսներին ուղղված ուղերձ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում կոչ էր անում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ անել: Վերջինս նշել էր, որ դա անհրաժեշտ է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
Օգոստոսի 24-ին Լուկաշենկոն ազատել էր Սլովակիայում երկրի դեսպան Իգոր Լեշչենկոյին, որը հրապարակավ աջակցություն էր հայտնել Բելառուսում ընթացող ցույցերին:
comment.count (0)