Մոսկվայում կհանդիպեն Բելառուսի և ՌԴ արտգործնախարարները |armenpress.am|
18:07 - 31 օգոստոսի, 2020

Մոսկվայում կհանդիպեն Բելառուսի և ՌԴ արտգործնախարարները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կհանդիպի իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին  լրագրողներին հայտնել է  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սեպտեմբերի 2-ին Մոսկվայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև», - ասել է Զախարովան։

 

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը դեռևս համաձայնեցվում է, այցը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել