Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

ԹԱՐՄԱՑՈՒՄԳրառումը հեռացվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան միկրոբլոգից։ Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարանը) թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Արցախում՝ օգտվելով այն բանից, որ «ռուս զինվորականները մեկնել են Ուկրաինա»։ Խորհրդարանը հղում է կատարել «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքին, որտեղից, սակայն, արդեն ջնջվել է հաղորդագրությունը` Արցախում ադրբեջանական ԶՈՒ հարձակման մասին։ Ուկրաինայի ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ «իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա»։  Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել է, որ նրանք այնուհետև փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: «Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,- այսօր՝ առավոտյան, հայտնել է Արցախի ՊՆ-ն՝ նշելով, որ  09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ 
10:48 - 25 մարտի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն չի վերադարձել ելման դիրքեր և գիշերը կիրառել է հարվածային ԱԹՍ․ կա վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն չի վերադարձել ելման դիրքեր և գիշերը կիրառել է հարվածային ԱԹՍ․ կա վիրավոր

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։  Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
10:27 - 25 մարտի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազի խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշենք, որ մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը․ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»։ Արդեն երեկ՝ մարտի 24-ին, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը. «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր»:
09:24 - 25 մարտի, 2022
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։    Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։   Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։   Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։   Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։
23:26 - 24 մարտի, 2022
Ադրբեջանի հանցավոր վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի հանցավոր վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են: Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել: Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց: Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»:
22:07 - 24 մարտի, 2022
Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին․ «Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։ Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»:
21:41 - 24 մարտի, 2022
Պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից․ Արման Թաթոյան

Պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից․ Արման Թաթոյան

Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»:
20:44 - 24 մարտի, 2022
ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ

ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործեր է հարուցել Հայաստան-Արցախ գազատարի պայթեցման և Արցախի գազամատակարարման դադարեցման դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։ «Սույն թվականի մարտի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե: Սույն թվականի մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական: Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:03 - 24 մարտի, 2022
Արցախի ԱԽ գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկությունը․ Վիտալի Բալասանյանին Ադրբեջանի հետ բանակցելու լիազորություն տրված չէ

Արցախի ԱԽ գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկությունը․ Վիտալի Բալասանյանին Ադրբեջանի հետ բանակցելու լիազորություն տրված չէ

«Արցախի Հանրապետութան Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։ Խնդրում ենք սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։ Հիշեցնենք, որ տվյալ հայտարարությունը տարածել էր Արցախի տեղեկատվական շտաբը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»։
18:35 - 24 մարտի, 2022