Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ. Հայկ Ալումյան |news.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ. Հայկ Ալումյան |news.am|

news.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ «2019 թվականի հունիսի 27-ին մենք ներկայացրել ենք միջնորդություն պարոն Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու եւ նրան գրավով կալանքից ազատ արձակելու մասին։ օրենքում նշված է, որ նման միջնորդությունները քննվում են ստանալուց անմիջապես հետո։ Այսօր օգոստոսի 14-ն է, սակայն խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը, վարույթն իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը դեռեւս չի քննել։ Այս առնչությամբ մենք դիմել ենք ՄԻԵԴ, թվով 7-րդ գանգատն ենք ներկայացրել, այս գանգատի առարկան է արդարադատութուն իրականացնելուց հրաժարվելը»,–նշեց նա։
08:52 - 14 օգոստոսի, 2019
Երեւանի քաղաքապետարանն արգելափակում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը. փաստաբան |news.am|

Երեւանի քաղաքապետարանն արգելափակում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը. փաստաբան |news.am|

news.am: Երեւանի քաղաքապետարանն արգելափակում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդը: Այս մասին հայտարարվեց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի եւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի համատեղ մամուլի ասուլիսում: Բագրատ Միկոյանի խոսքով՝ գովազդի թույլտվության համար քաղաքապետարան դիմելու հերոսապատումը շարունակվում է արդեն մոտ կես տարի: Ընդ որում՝ գրքի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան՝ Հայաստանում գիրքը ամենատարածված գրքերի տասնյակում է եւ բեսթսելեր է Մոսկվայում: Հիշեցնենք, որ գիրքը հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն: Խնդիրն ավելի մանրամասն ներկայացրեց Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրա խոսքով՝ դեռեւս ապրիլին իրենք դիմել են քաղաքապետարան գովազդի թույլտվություն ստանալու համար: «Ես զարմացած եմ վարչարարության խնդրի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցողից: Սա այն բանի քրեստոմատիական օրինակն է, թե ինչպես չպետք է լինի»,- արձանագրեց փաստաբանը: Պարզվել է, որ դիմումը ներկայացվել է ապրիլի վերջին: Քաղաքապետարանը մինչեւ հիմա ոչ մերժել է, ոչ բավարարել: Պարզվել է նաեւ, որ հենց այս դեպքում է նախկինում գործող կարգը՝ դիմում, այնուհետեւ տուրքի վճարում, հանկարծ փոխվել, եւ անհրաժեշտ էր նախ վճարել տուրքը եւ անդորրագիրը ներկայացնել դիմումի հետ միասին: Խնդիրը շտկվել է, տուրքը վճարված է, բայց սայլը տեղից չի շարժվում: Ուշագրավ է, որ քաղաքապետարում չեն մտահոգվել պարզաբանելու առաջին դիմումի մերժման պատճառը՝ սահմանափակվելով պահանջներին չհամապատասխանելու ձեւական նշումով: Արաբկիր եւ Կենտրոն շրջանների թաղապետարանների միջոցով դիմելու փորձերը նույն արդյունքն ունեցան՝ պատասխան չկա: Քանի որ օրենքով սահմանված բոլոր ժամկետներն անցել են, իսկ պետական մարմինն ՝ ի դեմս քաղաքապետարանի, շարունակում է անգործության մատնվել, նույն օրենքի համաձայն, դիմող կողմը գովազդի իրավունք է ստանում՝ անկախ քաղաքապետարանի հետագա գործողություններից, հիշեցրեց փաստաբանը:
10:26 - 06 օգոստոսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում |fip.am|

Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում |fip.am|

fip.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 30-ին հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» (Голос Армении) թերթին, որում հանդես է եկել մի շարք մանիպուլյատիվ և անհիմն պնդումներով։ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հարցազրույցում պնդում է, որ գործող իշխանությունները «փոխել են իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունը մի գիշերում»։ Թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ անհասկանալի է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության էական փոփոխություններ չեն լինելու և Հայաստանը չի «պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել»։ 2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, իրոք, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը էականորեն չի փոխվել, և դրա փոփոխության հեռանկարների բացակայության մասին հայտարարում է հենց Փաշինյանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 30-ին հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» (Голос Армении) թերթին, որում հանդես է եկել մի շարք մանիպուլյատիվ և անհիմն պնդումներով։ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հարցազրույցում պնդում է, որ գործող իշխանությունները «փոխել են իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունը մի գիշերում»։ Թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ անհասկանալի է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության էական փոփոխություններ չեն լինելու և Հայաստանը չի «պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել»։ 2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, իրոք, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը էականորեն չի փոխվել, և դրա փոփոխության հեռանկարների բացակայության մասին հայտարարում է հենց Փաշինյանը։
05:46 - 01 օգոստոսի, 2019
Ըստ ոստիկանության՝ Քոչարյանի աջակիցները բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |a1plus.am|

Ըստ ոստիկանության՝ Քոչարյանի աջակիցները բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |a1plus.am|

a1plus.am: Անցյալ տարի հուլիսի 28-ին կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Այդ առթիվ այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ուշ գիշեր ակցիա անելիս իրեն և ևս 3 հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Հարցին, թե ի՞նչ ակցիա էին իրականացնում, Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ ակցիայի բնույթն այդքան էլ էական չի։ Վերջինս նշում է, որ իրենց նկատմամբ ոստիկանությունն ուժ է կիրառել։ Ըստ Բաղդասարյանի՝ զեկուցագրում ոստիկանները գրել են, որ իրենց բերման են ենթարկել՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։ Իսկ բերման ենթարկվածների փաստաբան Վահե Եփրիկյանն էլ ասաց, որ նրանք, ըստ էության, ակցիա չէին իրականացրել, այլ պատրաստվում էին իրականացնել, պարզապես զբոսնում էին։ Նա նույնպես պնդեց, որ այս պարագայում ակցիայի էությունն էական չի։ Եփրիկյանի խոսքով՝ ոստիկանները բերման ենթարկելիս չեն ներկայացել։ Բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է վարչական ձերբակալման մասին արձանագրություն։Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել «Քոչարյան հերոս», և վիրավորական արտահայտություններ հնչեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Այս առնչությամբ «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։ «Գիշերը, ժամը երեքի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին բերվել է չորս անձ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Համապատասխան արձանագրություն է կազմվել, և նրանք ազատ են արձակվել»,- ասաց Ջանոյանը։Այն հարցին, որ բերման ենթարկվածները պնդում են, որ իրենց նկատմամբ ոստիկաններն ուժ են կիրառել, Էդգար Ջանոյանն ասաց, որ եթե իրենք պնդում են, որ ոստիկանները ուժ են գործադրել, թող գնան, հաղորդում ներկայացնեն, դա իրենց իրավունքն է։
09:14 - 29 հուլիսի, 2019
Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, մարդասպանները. Վիկտոր Սողոմոնյան |a1plus.am|

Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, մարդասպանները. Վիկտոր Սողոմոնյան |a1plus.am|

a1plus.am: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում, այն էլ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Անձնական և քաղաքական հաշվեհարդար է, վենդետա է, որը չի տեղավորում իրավական դաշտում: Քրեական գործը, որ սարքվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապօրինի է, նրա կալանքը՝ ևս: Տեղի ունեցողը որևէ կապ չունի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հետ»,- ընդգծեց Վիկտոր Սողոմոնյանը: «Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները, բացահայտվե՞լ է գոնե 1 դեպք: Սա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ»,- ասում է նա: Վիկտոր Սողոմոնյանի համոզմամբ՝ գործող իշխանության հայտարարություններն ու գործողությունները հակասում են իրար: «Մենք այն ժամանակ չէինք կարող ենթադրել, որ ապօրինությունները այս աստիճանի են հասնելու։ Ենթադրում եմ, որ եթե ինչ-որ մի գյուղապետ առնչվեր Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, հիմա այդ գյուղապետին փոխել էին: Ենթադրում եմ, որ ՄԻԵԴ դատավորներին են մտածում փոխել»,- ասում է նա՝ հավելելով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը այնքան կյանք ունի, ինչքան այս իշխանությունները: Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
08:29 - 29 հուլիսի, 2019
Քոչարյանի փաստաբանի ապատեղեկատվությունը՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցության վերաբերյալ |fip.am|

Քոչարյանի փաստաբանի ապատեղեկատվությունը՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցության վերաբերյալ |fip.am|

fip.am: Հուլիսի 24-ին TV5 հեռուստաալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սևակ Թորոսյանն էր: Վերջինիս՝ հարցազրույցի ընթացքում արտահայտած մի շարք մտքեր մանիպուլյատիվ են, որոշ դեպքերում՝ պարունակում են ապատեղեկատվություն։ Այսպես, խոսելով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին հունիսի 20-ին խոսք չտրամադրելու մասին, Սևակ Թորոսյանը նշեց, որ իր մասնագիտական գործունեության պրակտիկայում նման դեպք դեռ չէր ունեցել, և օրինակ բերեց, որ դիկտատորական, իսլամական երկրում, որտեղ նա պաշտպանական թիմում է եղել, 11 նիստից հետո դատավորը որոշում է կայացրել հօգուտ մեղադրյալի՝ չնայած, որ այդ երկրի գործող նախագահից հրահանգ էր եկել դատավորին: Նա չմանրամասնեց, թե որ երկրի մասին է խոսքը, բայց զրույցի ընթացքում հիշատակեց, որ այդ երկրում մի քանի տարի առաջ բացվել է հակակոռուպցիոն դատարան և որ այդ երկիրն ամեն տարի 550 միլիոն եվրո է ստանում Եվրամիությունից` «արդար դատավարության և առաջադիմության» համար։ Փաստերի ստուգման հարթակը որոշեց պարզել, թե որ երկրի մասին է խոսում Սևակ Թորոսյանը, և արդյո՞ք ԵՄ-ն այդչափ խոշոր գումարներ է տրամադրում ինչ-որ երկրի «արդար դատավարության և առաջադիմության համար»: Այսպես, հակակոռուպցիոն դատարան կա 23 երկրում, որոնցից իսլամադավան բնակչության մեծամասնություն ունեն 7-ը: Այդ իսլամական երկրների շարքում է նաև Պաղեստինը, որտեղ 2015 թվականին Սևակ Թորոսյանը պաշտպանել է Պաղեստինի նախկին նախարար Մոհամադ Դահլանի իրավունքները, որը Պաղեստինի գործող նախագահ Մահմուդ Աբբասի հակառակորդն էր: Այս ամենից հետևություն անելով` կարող ենք ասել, որ հարցազրույցում նրա նշած դիկտատորական երկիրը Պաղեստինն է, ուղղակի այս դեպքում կա մեկ կարևոր հարց՝ Պաղեստինը դե յուրե ինքնիշխա՞ն պետություն է: Ինչ վերաբերում է դիկտատորական լինելուն, համաձայն բրիտանական Economist Intelligence Unit֊ի (EIU)* հրապարակած «Ժողովրդավարության ցուցիչ-2015» վարկանշային աղյուսակի տվյալների՝ Պաղեստինը ստացել է 4,57 միավոր, Հայաստանը՝ 4 միավոր, իսկ ԱՄՆ-ն՝ 8․05 միավոր։ Այսինքն, ըստ այս հեղինակավոր վարկանիշի, «դիկտատորական» համարվող Պաղեստինում ժողովրդավարության ինդեքսն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Սևակ Թորոսյանի այս պնդումը, հետևաբար, սխալ է։ *Ամեն տարի EIU-ն աշխարհի 165 անկախ պետությունների և երկու ինքնավար տարածքների համար չափում և հրապարակում է ժողովրդավարության մակարդակը: Իսկ արդյո՞ք ԵՄ-ն տարեկան 550 միլիոն եվրո է տրամադրում Պաղեստինին՝ «արդար դատավարության և առաջադիմության» համար: Իրականում ԵՄ-ն միայն 2008-ին է 551 միլիոն եվրո տրամադրել Պաղեստինի իշխանություններին, բայց ոչ թե դատարանների աշխատանքների կամ «արդար դատավարության և առաջադիմության համար», այլ քաղաքացիական աշխատողների աշխատավարձերը և կենսաթոշակները, սոցիալական ծախսերը, մասնավոր հատվածի պարտքերը և անհրաժեշտ հանրային ծառայությունների ծախսերը հոգալու համար: 2008-ից սկսած PEGASE ծրագրի շրջանակում ԵՄ-ն և իր անդամ պետությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերում Պաղեստինին, բայց օգնության գումարը երբեք ֆիքսված չէ. օրինակ՝ 2014-2015 թվականներին կազմել է 390 միլիոն եվրո, իսկ 2018 թ.-ին ` 152.5 միլիոն եվրո: Հետևաբար՝ ամեն տարի տրամադրվող օգնության ֆոնդը փոփոխական է, այլ ոչ թե կազմում է 550 միլիոն։ Ինչ վերաբերում է դատական համակարգի առողջացման համար տրամադրված գումարներին, ապա մինչև այժմ Եվրամիությունը 28 միլիոն եվրո է հատկացրել Պաղեստինին։ Այս ֆինանսական աջակցությունն ուղղված է եղել դատական ծառայությունների որակը բարելավելուն: Այսպիսով, «Հայլուր. հարցազրույց» հաղորդման հյուր Սևակ Թորոսյանը հստակ ապատեղեկատվություն է տարածել եթերում։
14:17 - 26 հուլիսի, 2019
Մենք գտնում ենք, որ Վերաքննիչ ներկայացված բողոքը հիմնավոր է.Դատախազ Պետրոսյան |hetq.am|

Մենք գտնում ենք, որ Վերաքննիչ ներկայացված բողոքը հիմնավոր է.Դատախազ Պետրոսյան |hetq.am|

hetq.am։ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքի քննությունը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Դատախազության ներկայացուցիչ, դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքը պայմանավորված է եղել արդարադատության շահերի գերակայությամբ և ունեցել է դատաիրավական հիմքեր և անհրաժեշտություն։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը, գտել է, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Քոչարյանի իրավունքները: Դատախազ Պետրոս Պետրոսյանը իր խոսքում խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Առաջին ատյանի դատարանը քննության առարկա է դարձրել 2018-ի հունիսի ընթացքում քննիչի կայացրած գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, և այդ ընթացքում հանգել է որոշակի հետևությունների։ Եթե դատարանը գնահատում էր այն հանգամանքները, որոնք ձեռք են բերվել գործի քննության հետագա փուլերում, ապա դատարանը նման եզրահանգման գալ չէր կարող։ Դատարանի որոշումն այս պատճառաբանության չափանիշներում չի տեղավորվում։ Մենք բողոքը ներկայացրել էինք այն հիմնավորմամբ, որ քննիչը 2018-ի հունիսին առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու վերաբերյալ մեղսագրում չի ունեցել, սակայն տվյալ փուլում՝ գործի քննության սկզբնական փուլում, քննիչը, ողջամտորեն գործի նյութերից ելնելով, գույքի վրա կալանք դնելու նպատակներից հիմնավորել է հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերը։ Հետագայում, երբ փաստվել է, որ գործով քաղաքացիական հայցեր չեն ներկայացվել, և դատական ծախսերը կազմել են շուրջ 900 հազար դրամ, գործի քննության ավարտական և մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունը փաստվել է։ Դա հավաստվում է նաև այն հանգամանքով, որ հնարավոր է ապահովել գույքի բռնագանձումը կամ բռնագրավումը և նպատակ է հետապնդում հետագայում գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։ Դատախազն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի տան խուզարկության ընթացքում առգրավված առարկաներին։ «Հատկանշական է խուզարկության ընթացքում զենքերի հայտնաբերման ուղղությամբ դատարանի պատճառաբանությունները։ Խիստ սահմանափակ շրջանառություն ունեցող առարկաների վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները, թե դրանք ինչպես կարող էին անձի կողմից կալանքի տակ գտնվելու պայմաններում իր տնօրինությամբ հանձնվել այլ անձանց, այդ հարաբերությունները շատ համակարգված են զենքի մասին օրենքով։ Հետաևաբար մենք գտնում ենք, որ Վերաքննիչ ներկայացված բողոքը հիմնավոր է, դատարանի կայացրած ակտը՝ ոչ պատճառաբանված, խնդրում ենք բեկանել այդ դատական ակտը և առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված բողոքը մերժել»,- ասաց դատախազը։
09:29 - 24 հուլիսի, 2019
Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել. Սեւակ Թորոսյան |news.am|

Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել. Սեւակ Թորոսյան |news.am|

news.am։ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ–ին դիմելը տրամաբանված քայլ է։ Նման կարծիք այսօր՝ հուլիսի 22–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը։ «Դա նշանակում է, որ այդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանը չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել, քանի որ չունի այդ կարծիքը, դրա համար դիմել է ՄԻԵԴ–ին՝ ցույց տալու համար, թե որքանով է տվյալ հարցը բարդ»,–ասաց նա։ Հարցին, թե Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, թե ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական օգնություն տրամադրել դատաիրավականբարեփոխումների գործընթացին, արդյոք կարող է ինչ–որ կերպ ազդել Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ–ի կողմից Քոչարյանի գործով տրամադրվելիք խորհրդատվական կարծիքի ելքի վրա, Թորոսյանը պատասխանեց.«Ոչ, չի կարող, դրանք տարբեր ընթացակարգեր են եւ տարբեր պրոցեսներ»։ Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը որոշել էր կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։
10:41 - 22 հուլիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերը բողոքարկվել են Վճռաբեկ դատարան ու մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին |hetq.am|

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերը բողոքարկվել են Վճռաբեկ դատարան ու մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին |hetq.am|

hetq.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերը բողոքարկվել են վճռաբեկ դատարան և մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Նշենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշավարությամբ ազատ արձակելու, ինչպես նաև Քոչարյանի մասնակցությամբ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները: Դատարանը թեև որոշել է գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության, գործի նյութերը պահվում էին վերաքննիչ դատարանում: Դատավոր Արմեն Դանիելյանի աշխատակազմից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ գործն առաջին ատյանի դատարան չի ուղարկվում, քանի որ դեռևս չեն սպառվել դատական ակտերի բողոքարկման ժամկետները: Կապ հաստատեցինք Արմեն Դանիելյանի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե վճռաբեկ բողոքները ներկայացվելուց հետո գործի նյութերն արդյոք ուղարկվե՞լ են վճռաբեկ դատարան: Տևական ժամանակ մեր զանգերն անպատասխան մնացին, ապա պատասխանեց դատավոր Արմեն Դանիելյանը: «Դատավորն օրենքով սահմանված կարգով ինչպես պահանջվում է, այդպես էլ վարվել է, շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Դանիելյանը` չպատախանելով այլ հարցերի: Նշենք, որ Մարտի 1-ից անջատված մասի գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
15:51 - 16 հուլիսի, 2019
Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննումն իրավաչափ է |fip.am|

Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննումն իրավաչափ է |fip.am|

fip.am: Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը hուլիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը չպետք է քննության առներ սահմանադրական կարգը տապալելու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ «Սահմանադրական դատարանն իր այս որոշմամբ ապացուցեց, որ շահագրգռված է այս գործով, հակառակ պարագայում առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանված է, իսկ նրանք դիմումը վարույթ են ընդունում և քննության օր սահմանում»,- ասաց Ջհանգիրյանը։ Նախկին զինվորական դատախազը պնդեց, որ ՍԴ-ն, փաստորեն, այս գործը քննում է իր նախաձեռնությամբ, որովհետև դիմող կողմ չկա։ «Վերաքննիչում դիմող կողմի դիրքորոշումը պարտվել է, և դատարանը վերադարձրել է առաջին ատյանի քննության»,- նշեց Ջհանգիրյանը։  Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը։ Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր Դավիթ Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ կայացրած որոշումը և համապատասխան քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Սակայն հուլիսի 8-ին ՍԴ-ն, աշխատակարգային որոշմամբ, մասամբ վարույթ է ընդունել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Գործի դատաքննությունը նշանակված է օգոստոսի 20-ին։ Ըստ Ջհանգիրյանի, ՍԴ-ն իրավունք չուներ վարույթ ընդունելու այս դիմումը։«Տվյալ պահին գործի քննությունը (ՍԴ-խմբ.) կատարվում է իր նախաձեռնությամբ, որովհետև դիմող կողմ չկա։ Վերաքննիչում դիմող կողմի դիրքորոշումը պարտվել է»,- հայտարարեց նա։ Իսկապես, Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն (հոդված 22), ՍԴ-ն գործի քննություն է սկսում, երբ կա համապատասխան դիմում։ Ու չնայած մայիսի 20-ին ՍԴ ուղղված Դավիթ Գրիգորյանի դիմումը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն ՍԴ օրենքում չկա որևէ դրույթ, որն արգելում է Բարձր դատարանին քննել դիմումը, որն իրենից ներկայացնում է բեկանված դատական ակտ։ ՍԴ օրենքի 29-րդ հոդվածում նշվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում։ Օրինակ՝ եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, կամ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, կամ երբ առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում և այլն։ Օրենքը նաև հստակ նշում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողը կարող է հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը մինչև գործի դատաքննությունն սկսվելը (հոդված 30)։ Սակայն Դավիթ Գրիգորյանն իր դիմումը հետ չի վերցրել։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ դեռևս առկա է դատական ակտի բողոքարկման իրավունքը, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կարող է և իրավունք ունի Վճռաբեկ դատարանում բողոքարկելու Վերաքննիչի կայացրած այս դատական ակտը (Քր․ դատ․ հոդված 404)։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի կողմից վերաքննիչ ատյանի կողմից հունիսի 25-ին բեկանված որոշումը վարույթ ընդունելը հակաօրական չէ, քանի որ դիմումը Վերաքննիչ դատարանի դատավորի կողմից հետ չի վերցվել։
13:56 - 16 հուլիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել |shantnews.am|

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել |shantnews.am|

shantnews.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը: Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։ Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
15:08 - 12 հուլիսի, 2019