Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել. Սեւակ Թորոսյան |news.am|
10:41 - 22 հուլիսի, 2019

Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել. Սեւակ Թորոսյան |news.am|

news.am։ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ–ին դիմելը տրամաբանված քայլ է։ Նման կարծիք այսօր՝ հուլիսի 22–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը։

«Դա նշանակում է, որ այդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանը չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել, քանի որ չունի այդ կարծիքը, դրա համար դիմել է ՄԻԵԴ–ին՝ ցույց տալու համար, թե որքանով է տվյալ հարցը բարդ»,–ասաց նա։

Հարցին, թե Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, թե ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական օգնություն տրամադրել դատաիրավականբարեփոխումների գործընթացին, արդյոք կարող է ինչ–որ կերպ ազդել Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ–ի կողմից Քոչարյանի գործով տրամադրվելիք խորհրդատվական կարծիքի ելքի վրա, Թորոսյանը պատասխանեց.
«Ոչ, չի կարող, դրանք տարբեր ընթացակարգեր են եւ տարբեր պրոցեսներ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը որոշել էր կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել