Քոչարյանը հետ է պահանջել իրենից առգրավված զենքերը |panarmenian.net|
11:08 - 24 հուլիսի, 2019

Քոչարյանը հետ է պահանջել իրենից առգրավված զենքերը |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունը:

Քոչարյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ քննիչից հետ է պահանջել իրենից առգրավված զենքերը, սակայն չի ստացել դրանք: Նա շեշտել է, որ զենքերը ոստիկանությունում գրանցված են եղել, օրինական են:

«Բացի այդ, այստեղ չկա որևէ մեկ զենք, որը օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ։ Պարզապես նվիրատվություն էին տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից։

Այդ զենքերը որևէ առնչություն չունեին քրեական գործի հետ»,- ասել է Քոչարյանը։
Քոչարյանը պնդել է նաև, որ իր իրավունքները «շատ կոպիտ և լկտի ձևով ոտնահարվել են նախաքննական մարմնի կողմից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել