ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ալեն Սիմոնյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ եկեղեցի

Ալեն Սիմոնյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ եկեղեցի

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օրհնության խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից՝ նշելով, որ Խորհրդարանի ղեկավարը թեմի առաջնորդի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ՌԴ պաշտոնական այցից: Զրույց է ծավալվել Հայրենիք-Սփյուռք կապի եւ դրա շրջանակում հայ եկեղեցու դերի ու կարեւորության շուրջ: Քննարկվել են նաեւ թեմին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առանձնազրույց է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:
17:00 - 06 հոկտեմբերի, 2021
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը․ «Այդ նույն համատեղ հայտարարությունը (խմբ․ նոյեմբերի 9-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմի դադարեցման) սկզբունքներ է պարունակում, որոնցով որոշվում են կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Այդ համատեքստում այսօր քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը, որը կներառի երեք կովկասյան երկիրը և 3 խոշոր հարևան երկիրը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- նշել է նա հանդիպումից հետո։Վերջինս շեշտել է, որ իրանական կողմը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը: «Դրական են արձագանքել նաև Ադրբեջանում, Թուրքիայում, աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը ևս հետաքրքրություն կտեսնի նման ձևաչափին միանալու համար»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
15:56 - 06 հոկտեմբերի, 2021
Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|

Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|

tert.am: Թեհրանի երկխոսությունը Մոսկվայի հետ Իրանի Իսլամական Հանրապետության նոր կառավարության բարիդրացիական հարևանության քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:Նախարարն ընդգծել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաև անձամբ իր ներկայությունը Մոսկվայում ցույց է տալիս, որ երկու երկրի հարաբերությունները «շատ սերտ են և առաջնահերթ»: «Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի լուրջ առանջընթացի հասնենք մեր երկկողմ հարաբերություններում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի պաշտոնյան:Վերջինս մատնանշել է միջազգային և տարածաշրջանային օրակարգում համագործակցության լավ փորձը: Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները «շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար»: 
14:16 - 06 հոկտեմբերի, 2021
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հիմարություն է անվանել Իրանի պնդումները Ադրբեջանի հետ սահմանին իսրայելական ներկայության մասին |armtimes.com|

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հիմարություն է անվանել Իրանի պնդումները Ադրբեջանի հետ սահմանին իսրայելական ներկայության մասին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հիմարություն է անվանել ղարաբաղյան տարածաշրջանում հակամարտությունից հետո Իսրայելի ներկայության մասին հայտարարությունները: «Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, քանի որ եթե խոսքը Ղարաբաղի տարածաշրջանի մասին է, կան և՛ ռուս, և՛ թուրք զինծառայողներ: Ես հավատում եմ, որ երբ նրանք [Իրանը] ինչ-որ երևակայություններ ունեն, կարող են ասել, որ այնտեղ ներկա են նաև մարսեցիները»: Այս մասին լրագրողներին ասել է դիվանագետը Ռուսաստանի հրեական կոնգրեսի ամենամյա բարեգործական ընդունելության շրջանակում, փոխանցում է TACC-ը: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ընթացքում մի շարք ահաբեկչական շարժումներ ներթափանցել են տարածաշրջան, իսկ Իսրայելը փորձում է օգտվել առկա լարվածությունից ու ներկա է սահմանի մոտ »: Նախարարի խոսքով՝ «Ղարաբաղում բախումների ժամանակ Իրանը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Իսրայելի ներկայության վերաբերյալ»:
13:58 - 06 հոկտեմբերի, 2021
Ակնկալում ենք, որ ՌԴ-ն կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովի հետ հանդիպմանն ընդառաջ |tert.am|

Ակնկալում ենք, որ ՌԴ-ն կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովի հետ հանդիպմանն ընդառաջ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նպատակով Մոսկվա ժամանելուց հետո, ասել է, որ կողմերը համակարգելու են իրենց դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», - լրագրողներին ասել է Աբդուլլահիանը Մոսկվա ժամանելուն պես:Բացի այդ, նա հավելել է.«Ակնկալվում է, որ ՌԴ-ն զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և սիոնիստական ռեժիմի շարժումների նկատմամբ, ինչը դեմ է խաղաղությանը և անվտանգությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում, մենք լուրջ բանակցություններ կունենանք»: Առավել մանրամասն՝ tert.am-ում
10:17 - 06 հոկտեմբերի, 2021
ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։ Ողջունելով դեսպանին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ արժեւորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
12:44 - 05 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը: «Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբեւեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը:  ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին ԴԺ Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման եւ արդյունքների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության կարեւորությունը: Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տեւական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջեւ զրույց է ընթացել տարածաշրջանում եւ Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ անձնապես Վալենտինա Մատվիենկոյին նշված խնդիրների լուծման հարցում կանոնավոր աջակցության համար: Երկուստեք արձանագրվել է, որ կուտակված է լուրջ ներուժ երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաեւ՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը: Խորհրդարանական ձեւաչափում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքի
11:24 - 05 հոկտեմբերի, 2021
ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան

Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եւ բոլորս այնքան ժամանակ իրավունք ունենք մտածելու, որ դա այդպես է, մինչեւ դա լուրջ եւ խոր քննության ճանապարհով չհերքվի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Փաստերի համադրումը, ըստ նրա, հիմք է տալիս մտածելու, որ հավանական է՝ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է՝ ըստ պայմանավորվածության․ «Այս ամենն առերեւույթ հանցագործություններ են, մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները դրանով պետք է զբաղվեն։ Գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաեւ նրանք, որոնք իրենց պաշտոնական դիրքից ելնելով՝ պետք է զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել»։ Այս կասկածները փարատելու համար, ըստ Քոչարյանի, առաջին հերթին պետք է քննել պատերազմի հանգամանքները, բայց անպայման ընդդիմության ակտիվ ներգրավմամբ․ «Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության մոտ վստահություն չի վերականգնելու։ Երկրում ճգնաժամը չի կարող վերականգնվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա բավական մեծ մարդկային ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչեւ այդ պարզաբանումները չստանան»։ Ինչ վերաբերում է Արցախի խնդրին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ «Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած։ Ըստ էության, ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի մասին ընդհանրապես խոսել, ընդհանրապես չեն խոսում կարգավորման տարբերակներից, տպավորությունն այնպիսին է, որ ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից։ Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին։ Մի քիչ էլ ժամանակ անցնի, այլեւս նաեւ մեր հանրությունն էլ բոլոր հարցերն ու անբարենպաստ որոշումները կապելու է ռուսական կողմի հետ»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ սա, ըստ իրեն, գիտակցաբար է արվում։ «Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը վերջանակապես լուծել է Ղարաբաղի հարցը, եւ, ցավոք, մենք բանակցային սեղանին չունենք որեւէ լուրջ արգումանետ՝ արդյունավետ բանակցություններ վարելու համար, փաստը սա է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքն իրեն ամեն օր հարց է տալիս՝ «ի՞նչ է լինելու երեքուկես տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը»․ «Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանությունն այս հարցը ինքն իրեն տալի՞ս է։ Ես կարծում եմ՝ յուրքանչյուր հայ ամեն օր այդ հարցն ինքն իրեն պետք է տա»։ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակին։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ լուրջ գործընթացներ են ընթանում, եւ ո՛չ մեր օգտին․ «Փաստն այն է, որ ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակից ՀՀ-ն պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է։ Սա առաջին դեպքն է, երբ հետխորհրդային տարածքում այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական գործողություններին։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից՝ ՌԴ-ին չնյարդայնացնելու համար։ Հիմա սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու՝ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը կամ դադարել է որպես գործոն գոյություն ունենալ այստեղ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն այս ամենը հաշվի է առնելու այս տարածաշրջանում իր քաղաքականության մեջ․ Ադրբեջանի, Թուրքիայի դերակատարումն աճել է․ ՌԴ-ն չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ավելի քիչ է փորձելու բալանսավորել իր հարաբերությունները ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ՝ հօգուտ Թուրքիայի։
12:10 - 04 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
09:58 - 04 հոկտեմբերի, 2021
Մուրաշկոն հայտնել է ԱՀԿ -ում Sputnik V - ի ճանաչման համար բոլոր խոչընդոտների վերացման մասին |armenpress.am|

Մուրաշկոն հայտնել է ԱՀԿ -ում Sputnik V - ի ճանաչման համար բոլոր խոչընդոտների վերացման մասին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V պատվաստանյութի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացվել են, մնացել են որոշ վարչական ընթացակարգեր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: «Ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է: Մենք ամբողջությամբ վերացրել ենք բոլոր հարցերը: Այժմ անհրաժեշտ է, որ ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ կայքում պատվաստանյութի գրանցմամբ, ստորագրի մի շարք փաստաթղթեր և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է: Մինչ օրս բոլոր խոչընդոտները վերացվել են, հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չենք տեսնում: Սա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից»,-ասել է ՌԴ առողջապահության նախարարը: Ներկայումս Ռուսաստանում գրանցված է COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ: Դրանցից առաջինը  Sputnik V-ն է:  Այն հաստատվել է 70 երկրում:
16:58 - 02 հոկտեմբերի, 2021
Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք հակառակ կողմում ենք և աջակցում ենք Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի․ Վասիլի Նեբենզյա |factor.am|

Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք հակառակ կողմում ենք և աջակցում ենք Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի․ Վասիլի Նեբենզյա |factor.am|

factor.am: Մոսկվան հույս ունի, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հայտարարությունը կազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մինսկի խումբը պատրաստ է խթանել [բանակցությունները-խմբ.], սակայն երկխոսության կարևոր պայմանը հենց կողմերի պատրաստակամությունն է: Ցավոք, մինչ այժմ մենք լսում ենք որոշակի հայտարարություններ, որոնք վկայում են, որ դա դեռևս այդպես չէ», – ասել է նա: «Մենք հույս ունենք, որ Մինսկի խմբի նախագահների հայտարարությունը կփոխի այս իրավիճակը», – հավելել է դիվանագետը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մտավախություններ է առաջացնում: Ոչ թե այն պատճառով, որ այն շատ մոտ է մեր սահմաններին, այլ հիմնականում այն ​​պատճառով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեզ համար օտար երկրներ չեն, նրանք մեզ համար օտար ժողովուրդներ չեն»,- ասել է Նեբենզյան: «Մենք հատուկ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ», – ընդգծել է նա: Նեբենզյան նաև ժխտել է պնդումները, թե Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության տարբեր կողմերին: «Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք հակառակ կողմում ենք և աջակցում ենք Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք պաշտպանում ենք արդար կարգավորումը, մենք կողմ ենք հրադադարին, մենք կողմ ենք  ռազմական գործողությունների դադարեցմանը», – նշել է նա: «Մենք ցանկանում ենք, որ երկու պետություններն էլ դադարեցնեն այս էսկալացիան», – հավելել է Նեբենզյան:
12:18 - 02 հոկտեմբերի, 2021
Պուտինը և Էրդողանը Սոչիում քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայանի կառուցման հնարավորությունը |azatutyun.am|

Պուտինը և Էրդողանը Սոչիում քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայանի կառուցման հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում քննարկել են Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայում ևս երկու ատոմակայանների կառուցման հնարավորությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, խոսք [այդ մասին] եղել է», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու առաջնորդների բանակցությունների ընթացքում տվյալ հարցը ևս քննարկվել է։ Պեսկովը հավելել է, որ նշվել են կոնկրետ աշխարհագրական կետեր, որտեղ Թուրքիան պլանավորում է տեղակայել այդ ատոմակայանները։ Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն ավելի վաղ իրականացրել է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Շինարարության համար նախատեսված էր շուրջ 20 միլիարդ դոլար, ընդ որում՝ ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին:
16:03 - 01 հոկտեմբերի, 2021
Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձևում: «Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջև: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն ու երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձևակերպել ու առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- ասաց նա:
19:01 - 30 սեպտեմբերի, 2021