armtimes.com: Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հիմարություն է անվանել ղարաբաղյան տարածաշրջանում հակամարտությունից հետո Իսրայելի ներկայության մասին հայտարարությունները:
«Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, քանի որ եթե խոսքը Ղարաբաղի տարածաշրջանի մասին է, կան և՛ ռուս, և՛ թուրք զինծառայողներ: Ես հավատում եմ, որ երբ նրանք [Իրանը] ինչ-որ երևակայություններ ունեն, կարող են ասել, որ այնտեղ ներկա են նաև մարսեցիները»: Այս մասին լրագրողներին ասել է դիվանագետը Ռուսաստանի հրեական կոնգրեսի ամենամյա բարեգործական ընդունելության շրջանակում, փոխանցում է TACC-ը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ընթացքում մի շարք ահաբեկչական շարժումներ ներթափանցել են տարածաշրջան, իսկ Իսրայելը փորձում է օգտվել առկա լարվածությունից ու ներկա է սահմանի մոտ »:
Նախարարի խոսքով՝ «Ղարաբաղում բախումների ժամանակ Իրանը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Իսրայելի ներկայության վերաբերյալ»:
comment.count (0)