Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու. Միրզոյան |armeniasputnik.am|

Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ լեռնային Ղարաբաղի ժողզովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Արցախի ժողովուրդը լիազորել է կառավարությանը բանակցել Ադրբեջանի հետ իրենց անունից։ Միրզոյանը շեշտեց՝ կառավարությունը բազմիցս է ասել, որ խաղաղության կայուն, աշխատող և երկարատև լինելու համար պետք է առկա խնդիրները հասցեագրվեն՝ հավելելով՝ որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված բազմաթիվ բաց հարցեր կան։ «Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ թե մեր, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված լիզոր մարմինների, ինստիտուտների կողմից։ մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, հարթակը»,- նշեց Միրզոյանը։
11:45 - 05 հունիսի, 2023
Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն |armenpress.am|

Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ: 2022 թ Հայաստանում հիմնվել է 2 նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը»,-ասաց ԱԳ նախարարը: ՀՀ-ում ռեզիդենտ դեսպաններից երեքի՝ Սլովակիայի, Ուրուգվայի և Սերբիայի պարագայում ներկայացվածությունը նախկինում գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից բարձրացվել է արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի: Խոսելով օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից՝ Միրզոյանն ասաց, որ 2022թ-ի ընթացքում ՀՀ-ն հավատարմագրել է 4 նոր ոչ ռեզիդենտ դեսպաններ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճամայկայում և Հյուսիսային Մակեդոնիայում: Ընդհանուր առմամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Հավատարմագրվել է նաև Հայաստանի 7 նոր պատվո հյուպատոս:
11:44 - 05 հունիսի, 2023
Արարատ Միրզոյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արարատ Միրզոյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:
17:49 - 26 մայիսի, 2023
Մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս. Միրզոյան

Մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս. Միրզոյան

Հասկանալիորեն խաղաղության պայմանագրի նախագծում չկան անկարևոր հոդվածներ, բայց շատ պայմանական եթե խմբավորենք և բաժանենք հոդվածները, կարող ենք ասել, որ մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուս մասն ավելի լրացնող է, կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ընդգծեց, որ երկրորդ խմբի հոդվածների մասով ավելի հեշտ է փոխհամաձայնության և փոխըմբռնման գալ: «Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր մինչ վաշինգտոնյան բանակցություններում համաձայնության գալ: Վաշինգտոնյան բանակցություններում ևս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին: Մի շատ կարևոր բան ասեմ. մեծ հաշվով, վերջնականորեն ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Կա հոդվածների մի խումբ ևս, որտեղ, մեծ հաշվով, տեսանելի են այդ փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարի գալը, և կա մի երրորդ խումբը, և, ցավոք, սրտի, այս երրորդ խումբը ամենակենսական խնդիրներին է վերաբերում, այստեղ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց, բայց կարող եմ ասել, որ մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Իհարկե, ես կարող եմ անել շատ սուբյեկտիվ այս պնդումը, իմ ընկալմամբ կիսվել այն վերապահումով, որ երկրորդ կողմը ևս պետք է իր համաձայնությունը տա, որ ըմբռնումը դառնա փոխըմբռնում: Այո՛, Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում վերջին հանդիպումները, հուսամ նաև՝ հետագայում կշարունակվեն Մոսկվայում, Քիշնևում, նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խոր, հանգամանալից, միմյանց հասկանալու մթնոլորտում քննարկումներ, ինչը, կրկնում եմ՝ ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է»,- ասաց ԱԳ նախարարը: Անդրադառնալով կարմիր գծերին՝ Միրզոյանը նշեց, որ ՀՀ սահմանների և դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը կարմիր գիծ է: «Իհարկե մենք չենք պատկերացնում, որ ՀՀ-ը պետք է և հնարավոր է, դա իրատեսական է, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ունենալ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, եթե ԼՂ հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն անվտանգության, նրանց բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները, հրամայականները: Այս և այլ կարմիր գծեր կան, և այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են»,- նշեց Միրզոյանը:
19:59 - 24 մայիսի, 2023
ԱԳՆ-ն լղոզում է իրեն հասցեագրված հարցերի պատասխանները
 |hetq.am|

ԱԳՆ-ն լղոզում է իրեն հասցեագրված հարցերի պատասխանները |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող որոշ նուրբ հարցերի անդրադառնալուց՝ դրանց տալով անորոշ, լղոզված, երբեմն էլ մանեւրող պատասխաններ: Այն բանից հետո, երբ ապրիլին Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե Հայաստանը չապամոնտաժի այն, ապա Թուրքիան, որն արդեն փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ մեկնող հայաստանյան օդանավերի առաջ, կձեռնարկի հավելյալ միջոցներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էինք ԱԳՆ-ի դիրքորոշմամբ, եւ թե արդյոք հուշարձանն ապամոնտաժվելու է։ Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք հուշարձանի հանդեպ Թուրքիայի բացասական կոշտ վերաբերմունքը կարող է հայ-թուրքական բանակցային գործընթացի խոչընդոտ դառնալ։ Հարցրել էինք նաեւ, թե ներկա փուլում ինչպիսին է բանակցությունների ընթացքը, ինչ նախապայմաններ են դրվել Հայաստանի առաջ, որոնք են այն «կարմիր գծերը», որոնցով Հայաստանն առաջնորդվում է հայ-թուրքական բանակցություններում։ Արտգործնախարարությունը պատասխանել է, որ հուշարձանի հետ կապված հարցերին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, թե հուշարձանի տեղադրումը սխալ է համարում: Ի պատասխան լրագրողական հարցումների՝ այլ լրատվամիջոցների հրապարակումներին կամ հաղորդումներին հղում անելը վերջին տարիներին ՀՀ մի շարք գերատեսչական մարմիններում դարձել է սովորական գործելաոճ։ Այսինքն՝ պատասխանատուները չցանկանալով կամ ալարելով կազմել պաշտոնական կոնկրետ պատասխան լրագրողի հարցերին՝ նրան ուղղորդում են փնտրել, գտնել մեկ այլ լրատվամիջոցի հրապարակում եւ բավարարվել դրանում կարդացածով կամ լսածով՝ շրջանցելով իրենց տրված եւ իրենց կառույցին վերաբերող հարցը։ Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ, այլեւ ոչ պրոֆեսիոնալ գործելաոճ գերատեսչությունների բոլոր այն պաշտոնյաների կողմից, որոնք առնչվել են նման պատասխան կազմելուն: Այս պարագայում մեր հարցմանը պատասխանը ստորագրել է ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Իննա Թորգոմյանը։ Հայ-թուրքական բանակցությունների մասին ԱԳՆ-ն Թորգոմյանի ստորագրությամբ հավելել է. «Միեւնույն ժամանակ ԱԳՆ իրավասություններին վերաբերող հարցերին ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման միջոցով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ միջպետական սահմանի ամբողջական բացմանը»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:35 - 24 մայիսի, 2023
Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ: Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:
15:23 - 23 մայիսի, 2023
Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված են համաձայնեցրել։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Վաշինգտոնում որոշակի որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել։ Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության»,- նշեց ԱԳ նախարարը։ Նրա խոսքով` ամենաբարդ և խնդրահարույց հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են։ Նախարարը նշեց, որ Հայաստանի համար կարևոր է պետական սահմանի սահմանազատման հարցում որոշակիությունը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
17:21 - 22 մայիսի, 2023
ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը |armenpress.am|

ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն: Այս մասին վստահեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը: Լավրովը նախ նշեց, որ վերջին անգամ տեսնվել են բավականին վաղուց՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում և ուղիղ երկխոսությունը թույլ կտա հասնել լրացուցիչ արդյունքների: Մինչև երկկողմ ֆորմատին անցնելը՝ եռակողմ ֆորմատում Լավրովն առաջարկեց քննարկել Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ շրջանակը: Նա նշեց, որ երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզներ են: «Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը: Համարում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտրանք գոյություն չունի: Մեր հերթին մենք հետաքրքրված ենք նրանով, որ այս տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն: Սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն»,-ասաց Լավրովը՝ հավելելով՝ հույս ունի, որ դրանք կհարգեն նաև մյուս բոլոր երկրները, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են տարածաշրջանում ներկայությամբ: Լավրովը նշեց նաև Լեռնային Ղարաբաղում, սահմանին իրավիճակի կայունացման, հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտությունը, նաև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, որի ուղղությամբ կողմերն աշխատում են:
15:29 - 19 մայիսի, 2023
Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Կուզեմ ընդգծել, որ շոշափվում է, որոշակի փոխըմբռնում կա նաև մի շարք հարցերով, ներառյալ` հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և սահմանագծումը»,– ասաց Միրզոյանը։ Նա ընդգծեց հետագա էսկալացիաներ, ուժի կիրառում թույլ չտալու կարևորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Միրզոյանը շեշտեց` հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով` Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Նրա խոսքով` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը։   Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին էլ ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։  
14:52 - 19 մայիսի, 2023
Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ: Ինչպես տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած՝ մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։ «Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կատարվել է փոքրահասակների համար նախատեսված հումքի, ապրանքի, աշխատանքի կամ ծառայության կապակցությամբ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։ Արտաշատ քաղաքի 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները: Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Հիվանադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:48 - 19 մայիսի, 2023
ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը
 |armeniasputnik.am|

ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանը, ինչպես միշտ, մասնակցում է բանակցություններին կառուցողական տրամադրվածությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` նշելով, որ Հայաստանի նպատակը շարունակում է մնալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ «Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են մեր երկրների առաջնորդները»,– ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` այս բանակցությունները հնարավորություն են ևս մեկ անգամ խոսելու ցավոտ թեմաների մասին։ «Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար ականատես ենք դառնում Ադրբեջանի կողմից էսկալացիաների, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումների։ Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք հիմա չենք կարող նման արձանագրում անել»,– ընդգծեց Միրզոյանը։ Նշենք, որ այս հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հավելենք, որ քիչ հետո սկսվելու է Միրզոյան–Լավրով–Բայրամով եռակողմ հանդիպումը։
14:04 - 19 մայիսի, 2023
ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ

ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ

Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող Իսպանիայի նախագահությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:  Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերները:  Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հրամայականը:
21:27 - 17 մայիսի, 2023