Կոլոմինան գոհ է երևանյան հանդիպումներից
 |azatutyun.am|
11:22 - 24 մայիսի, 2023

Կոլոմինան գոհ է երևանյան հանդիպումներից |azatutyun.am|

azatutyun.am: «Լավ հանդիպումներ տեղի ունեցան Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմենն Գրիգորյանի հետ», - Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան այցին և հանդիպումներին։

Կարճ հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան բարձրացնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել