2022-ին ՀՀ ԱԳՆ-ն 715 միլիոն դրամ է տնտեսել և փոխանցել պետբյուջե |1lurer.am|
11:58 - 05 հունիսի, 2023

2022-ին ՀՀ ԱԳՆ-ն 715 միլիոն դրամ է տնտեսել և փոխանցել պետբյուջե |1lurer.am|

1lurer.am: 2022-ին ՀՀ արտգործնախարարության կատարողականը կազմել է 96 տոկոս: Այդ մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«2022 թվականին բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեության ծրագրերի իրականացման համար ճշտված բյուջեն կազմել է 18 միլիարդ 468 միլիոն դրամ: Բյուջեով հատկացված ծրագրերը ֆինանսավորվել են ամբողջ ծավալով: Փաստացի ծախսը կազմել է 17 միլիարդ 742 միլիոն դրամ, կատարողականը, ըստ այդմ, կազմել է 96 տոկոս»,- ասաց նախարարը:

2022-ին մրցույթների արդյունքում կատարված տնտեսումների, ինչպես նաև արտարժույթի հաստատված և փաստացի փոխանցված փոխարժեքի նվազմամբ պայմանավորված՝ տնտեսվել է 715 միլիոն դրամ, որը փոխանցվել է պետբյուջե:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել