Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարությունն է․ Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները. Միրզոյան |tert.am|

Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարությունն է․ Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները. Միրզոյան |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը: «Երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր են կատարում կանոնավոր շփումները բարձրագույն և բարձր մակարդակով, որոնք թույլ են տալիս համաձայեցնել ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողականորեն կարգավորել արդիական հարցերը, սերտորեն համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ձևավորվել է մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ, սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, որը մեծամասամբ բնորոշվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ փաստել, որ Բաքուն չի կատարում ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարութմաբ իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է «անմիջական ոտնձգություններ թույլ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին բախվում ենք սույն թվականի մայիսի 12-ից»:
16:00 - 31 օգոստոսի, 2021
Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ |armenpress.am|

Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև ԼՂ հարցին՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում կա հարցերի մի ամբողջ շրջանակ, որոնք ուղիղ քննարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, Հայաստանի վարչապետը: «Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով  լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգը շատ հագեցած է՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, ինչպես նաև հումանիտար, կրթության, գիտության ոլորտներ: «Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր քաղաքացիների և մեր փոխգործակցության»,- նշել է Լավրովը: Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարար նշանակվելու առիթով և շնորհակալություն է հայտնել առաջին այցը Մոսկվա կատարելու համար:
15:19 - 31 օգոստոսի, 2021
Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը․ ՌԴ ԱԳՆ

․ |armenpress.am|

Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը․ ՌԴ ԱԳՆ ․ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկմանը, ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների կոորդինացմանը: «Կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում և հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
12:03 - 28 օգոստոսի, 2021
Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով |armenpress.am|

Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում Է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախարարի խոսքով՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ վստահության վերականգման համար ժամանակ կպահանջվի, իսկ առաջին կառուցողական քայլը Բրյուսելի կողմից կարող Էր դառնալ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական փոխգործակցությունը քաղաքականացնելու փորձերից հրաժարումը: «Մեր կողմից մշտապես բաց ենք կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխանդարձ հարգման եւ շահերի հաշվառման սկզբունքներով: «Գնդակը» ԵՄ-ի գործընկերների կողմում Է»,-ասել Է Լավրովը «Մադյար Նեմզետ» հունգարական թերթին տված հարցազրույցում: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել Էր, որ ՌԴ-ն պատրաստ Է վերսկսել բոլոր շփումները Եվրամիության հետ: Հուլիսի կեսերին Եվրամիության երկրների ԱԳ նախարարները պաշտոնապես ձեւակերպել են եւս վեց ամսով, մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացումը: Սկզբում այդ պատժամիջոցները Եվրամիության կողմից մեկ տարի ժամկետով սահմանվել Էին 2014 թվականի հուլիսի 31-ին: 2015 թվականի մարտին պատժամիջոցների գործողության ժամկետը շաղկապված Է եղել «Մինսկի համաձայնագրերի լրիվ կատարման հետ»: Այդ պահից սկսած արդեն վեց տարի անընդմեջ սահմանափակումները երկարացվում են յուրաքանչյուր կես տարին մեկ: ԵՄ-ի երկրների պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ որոշումից առաջ գնահատվում Է Մինսկի համաձայնագրերի կատարումը: Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերությունները վատացել են Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո եւ Դոնբասում ստեղծված իրադրության ֆոնին: Մոսկվան, ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, նմանօրինակ միջոցներ Է ձեռնարկել, ներմուծման փոխարինման ուղեգիծ Է վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ Է: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել Է, որ Ուկրաինայի հակամարտության կողմ եւ կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:24 - 23 օգոստոսի, 2021
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հրավիրել Մոսկվա

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հրավիրել Մոսկվա

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:    ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում ասված է.   «Հարգելի՛ Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:   Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում։ Ակնկալում եմ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից։   Հավատում եմ, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում ևս կնպաստեն մեր հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը:   Մաղթում եմ հաջողություն բարձր պետական պաշտոնում, քաջառողջություն և բարեկեցություն։ Հրավիրում եմ Մոսկվա Ձեզ հարմար ժամկետներում»:
16:25 - 20 օգոստոսի, 2021
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար |tert.am|

Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար |tert.am|

tert.am: Համաշխարհային հանրությունը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար, անհրաժեշտ է նաև միջազգային մակարդակով  «բարձրացնել ձայնը» հօգուտ այս խնդրի լուծման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստան -24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Լավրովի խոսքերով, ԵԱՀԿ և  ՄԱԿ հարթակներում արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի հետ միասին անցկացվում է հատուկ ֆորում` ուղղված քրիստոնյաների աջակցությանը: «Դրան մասնակցում են գործընկերներ Վատիկանի, Սուրբ Աթոռից, Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Լիբանանի և այլ երկրների արտգործնախարարները, որոնք վտանգ են տեսնում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետագա նորմալ, հանգիստ և անվտանգ կյանքի համար: Նրանց հարյուր հազարավորները  փախել են այն բանից հետո, երբ այնտեղ սկսել են «ժողովրդավարություն» հաստատել: Նախ, Իրաքում, այնուհետև Լիբիայում, Սիրիայում: Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից: Սիրիայի Արաբական Հանրապետությունը քրիստոնեության բնօրրաններից է: Անհրաժեշտ է բարձրացնել ձայնը հօգուտ նրա, որ համաշխարհային հանրությունը ոչ միայն ուշադրություն դարձնի այս խնդրին, այլ նաև  հստակ միջոցներ  ձեռնարկի քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
14:50 - 24 հուլիսի, 2021
Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

tert.am: Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT-ն:«Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Ցանկանում են տարբեր ձևերով՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, յուրացնել մեր երկրի շրջակա տարածքները և շրջապատել մեզ սանիտարական կորդոնով և նույնիսկ օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա»,-ասել է արտգործնախարարը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների առաջ:Նման գիծը «առավել ցայտուն կերպով դրսևորվել է Ուկրաինայում», իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում, ասել է նախարարը:
17:28 - 23 հուլիսի, 2021
Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:
15:46 - 23 հուլիսի, 2021
Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետ |tert.am|

Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետ |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր պաշտոնակցի՝ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ՝ քննարկելով Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ իրավիճակի բարդացման և կիպրական խնդրի հետագա կարգավորման վրա հետագա հետևանքների հարցը, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսազրույցը, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, կայացել է Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսական կողմից շեշտվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի իրագործումն անհրաժեշտություն է, ըստ որոնց՝ Կիպրոսում պետք է ստեղծվի երկհամայնք դաշնություն հունա-կիպրական և թուրքա-կիպրական համայնքների ուղիղ բանակցությունների արդյունքում: Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և կիպրական խնդրի կարգավորման հարցում հավելյալ խոչընդոտների առաջացման: 1984 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած թիվ 550 բանաձևի համաձայն՝ Կիրպոսի չեզոք գոտում տեղակայված Վարոշա քաղաքը պետք է մնա որպես չեզոք հատված, մինչև այնտեղ կվերադառնան 1974 թ. վտարված հույն-կիպրացի սեփականատերերի հետնորդները, իսկ 1992 թ. թիվ 789 բանաձևով նախատեսվում է այդ շրջանի վերադարձ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի, որն այժմ, փաստացի, վերահսկում են Թուրքիայի զորքերը: Չնայած այս բանաձևերի պահանջներին, 2020 թ. հոկտեմբերի 8-ին ինքնահռչակ ու միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավարությունը թույլատրեց զբոսաշրջիկների մուտքը Վարոշիայի առափնյա հյուսիսային թաղամասեր:
09:25 - 21 հուլիսի, 2021
Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել, գրում է ՏԱՍՍ-ը:«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին:
16:37 - 12 հուլիսի, 2021
ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում․ Լավրով |tert.am|

ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում․ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն Աֆղանստանի հարցում ոչինչ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն այդ երկրի ներսում են ծավալվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակաությունը։«Անդրադառնալով թալիբների կողմից Տաջիկստանի և Իրանի հետ սահմանային կետերի գրավմանը պետք է նշել, որ, քանի դեռ գործողություններն ընթանում են Աֆղանստանի տարածքում, մենք ոչ մի միջոց չենք ձեռնարկի՝ բացի համառորեն կոչ հղելուց, որ բոլոր աֆղանների աջակցությունը ստացած քաղաքական գործընթացը հնարավորինս շուրտ սկսվի», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան աջակցում է Վաշինգտոնի և «Թալիբան» շարժման միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը։Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք նշանակալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ գործողություններ սկսել մեծ քաղաքների ուղղությամբ: Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև խաղաղության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։
15:50 - 09 հուլիսի, 2021