Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար |tert.am|
14:50 - 24 հուլիսի, 2021

Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար |tert.am|

tert.am: Համաշխարհային հանրությունը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար, անհրաժեշտ է նաև միջազգային մակարդակով  «բարձրացնել ձայնը» հօգուտ այս խնդրի լուծման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստան -24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Լավրովի խոսքերով, ԵԱՀԿ և  ՄԱԿ հարթակներում արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի հետ միասին անցկացվում է հատուկ ֆորում` ուղղված քրիստոնյաների աջակցությանը:

«Դրան մասնակցում են գործընկերներ Վատիկանի, Սուրբ Աթոռից, Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Լիբանանի և այլ երկրների արտգործնախարարները, որոնք վտանգ են տեսնում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետագա նորմալ, հանգիստ և անվտանգ կյանքի համար: Նրանց հարյուր հազարավորները  փախել են այն բանից հետո, երբ այնտեղ սկսել են «ժողովրդավարություն» հաստատել: Նախ, Իրաքում, այնուհետև Լիբիայում, Սիրիայում: Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից: Սիրիայի Արաբական Հանրապետությունը քրիստոնեության բնօրրաններից է: Անհրաժեշտ է բարձրացնել ձայնը հօգուտ նրա, որ համաշխարհային հանրությունը ոչ միայն ուշադրություն դարձնի այս խնդրին, այլ նաև  հստակ միջոցներ  ձեռնարկի քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել