ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50-րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։  Պուտինի խոսքով՝ այդ որոշումը վաղուց էր հասունացել։ Նա կոչ արեց Պետդումային վաղը սատարել այդ որոշմանը։  ՌԴ նախագահը հայտարարեց նաև, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների հետ կնքվելու են բարեկամության և գործընկերության պայմանագրեր։ Տեսաուղերձի վերջում նա ստորագրեց համապատասխան հրամանը։ Ընդ որում, տեսանյութից պարզ դարձավ, որ Պուտինի հետ միևնույն աշխատասենյակում գտնվում էին Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Ռուսաստանի նախագահն իր ելույթը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Իմ ելույթի թեման Ուկրաինայում առկա իրավիճակն է, թե ինչու է դա այդքան կարևոր մեզ համար, Ռուսաստանի համար»։ Իր տեսաուղերձի առաջին մասում Պուտինը մանրամասն պատմեց ԽՍՀՄ անկման մասին, որի արդյունքում ի հայտ է եկել անկախ Ուկրաինան։ Նա հայտարարեց ժամանակակից Ուկրաինայում կոռուպցիայի և բարձր կոմունալ վճարների մասին, հայտնեց, որ Ուկրաինայում ագրեսիվ գործողություններն իրականացվում են արևմտյան հատուկ ծառայությունների օգնությամբ և հավելեց, որ ուկրաինական իշխանությունները կարող են ստեղծել միջուկային զենք, իսկ այդ երկրի տարածքում փաստացի «տեղակայված են ՆԱՏՕ-ի բազաներ»։ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Պուտինը նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի տեղակայումն արդեն որոշված հարց է։ Ըստ նրա՝ դրանով Ռուսաստանին անակնկալ հարվածելու հավանականությունն ընդլայնվում է։ Տեսաուղերձի վերջում դիմելով Կիևին՝ Պուտինը պահանջեց դադարեցնել մարտական գործողությունները, հակառակ պարագայում զգուշացնելով, որ իրավիճակի ողջ պատասխանատուն կլինի Կիևը։ Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, Պուտինը չմանրամասնեց։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
00:34 - 22 փետրվարի, 2022
Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը:  Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն ունի մինչև 30,000 զինծառայող Բելառուսում և կարող է նրանց օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն Մոսկվան հերքում է նման մտադրությունը: Փետրվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի օպերատիվ շտաբից հետևել են Ռուսաստանի միջուկային ուժերի վարժանքներին, որոնք ներգրավել են վերջինիս հիպերձայնայիպն և թեւավոր հրթիռները:
20:02 - 20 փետրվարի, 2022
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

civilnet.am:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու առաջարկ է հղել։ «Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ուստի առաջարկում եմ հանդիպել»,- ասել է Զելենսկին, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը։ Նա ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր հնարավոր ձևաչափերով և բոլոր հարթակներում պատերազմը դադարեցնելու համար բանակցել։ «Փարիզ, Բեռլին, Մինսկ, Ստամբուլ, Ժնև, Բրյուսել, Նյու Յորք, թե Պեկին․․․ ինձ համար կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում բանակցություններ կվարեմ Ուկրաինայում խաղաղության համար։ Կարևոր չէ՝ չորս երկրի, յոթ երկրի, թե հարյուր երկրի մասնակցությամբ։ Գլխավորն այն է, որ նրանց մեջ լինի Ուկրաինան և լինի Ռուսաստանը»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ խաղաղություն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհում, և անհրաժեշտ է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Հուսով եմ, որ ոչ ոք Ուկրաինան չի դիտարկում որպես հարմար և հավերժական բուֆեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Դա տեղի չի ունենա, ոչ ոք դա թույլ չի տա: Հակառակ դեպքում, հարց կառաջանա՝ ո՞վ է հաջորդը։ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանել իրար։ Կցանկանայի հավատալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա 5-րդ հոդվածը ավելի արդյունավետ կլինեն, քան Բուդապեշտի հուշագիրը»,- ասել է Զելենսկին։  
22:40 - 19 փետրվարի, 2022
Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|

Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|

1lurer.am: Ֆինլանդիան որոշել է հարթակ առաջարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունների համար։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահ Սաուլի Նիինիստեի հայտարարությանը։ «Եթե Ֆինլանդիային խնդրեն վայր տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար, Ֆինլանդիան պատրաստ է»,- ասել է պետության ղեկավարը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինքենը Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ նոր հանդիպում անցկացնել Եվրոպայում։ Նա կարծում է, որ դա հիմք կդառնա համաշխարհային առանցքային տերությունների առաջնորդների գագաթնաժողովի համար, որի հիմնական խնդիրը Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելն է։ Պետքարտուղարը նաև առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով «հանդիպումներ անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի շրջանակներում»։
16:27 - 18 փետրվարի, 2022
Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված էՊենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։ Հանդիպմանը, բացի Օսթինից, մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը: Նրանք «քննարկել են վերջերս կայացած դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի կողմից ապաէսկալացիայի անհրաժեշտությունը»: Ինչպես հետեւում է փաստաթղթից, նախարարները հայտարարել են, որ «պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» եւ նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմադարձելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»: Ինչպես ճշտել Է Քիրբին, Օսթինը նաեւ առանձին հանդիպում Է ունեցել Լամբրեխտի հետ: Նրանք «քննարկել են լուրջ անհանգստությունն» Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի իբր տեղ գտած կենտրոնացման պատճառով: Բացի դրանից նախարարներն արծարծել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի դիմադարձմանը, ռազմական գնումներին եւ Հնդկա - խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում եւ ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:09 - 17 փետրվարի, 2022
Շվեդիայում հայտարարել են, որ չեն անդամակցի ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Շվեդիայում հայտարարել են, որ չեն անդամակցի ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի կառավարությունը մտադիր չԷ ՆԱՏՕ-ի անդամակցման հայտ ներկայացնել: Այդ մասին ասված Է 2022 թվականի արտաքին քաղաքական հռչակագրում, որը փետրվարի 16-ին հրապարակել Է երկրի կառավարությունը եւ խորհրդարանում ներկայացրել Է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն: «Կառավարությունը մտադիր չԷ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացնել: Անվտանգության շվեդական քաղաքականությունը մնում Է անփոփոխ: Ռազմական դաշինքներից ազատությունը մեզ լավ Է ծառայում եւ նպաստում Է Հյուսիսային Եվրոպայի կայունությանն ու անվտանգությանը»,- հայտարարել Է Լինդեն: Նրա խոսքով՝ այդ ուղեգիծը ենթադրում Է անվտանգության ակտիվ, լայն եւ պատասխանատու քաղաքականություն եւ արտաքին քաղաքականություն՝պաշտպանական համագործակցության, այդ թվում անդրատլանտյան համագործակցության խորացման հետ զուգորդմամբ: Հռչակագրում չի հիշատակվում այսպես կոչված ՆԱՏՕ օպցիոնը: 2020 թվականի դեկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունը քվեարկել Է այն բանի օգտին, որ Շվեդիան, ինչպես եւ Ֆինլանդիան, հայտարարի այդ տարբերակի գոյության մասին: Դա նշանակում Է, որ Շվեդիան պահպանում Է այդ դաշինքին անդամակցության հայտ տալու հնարավորությունը: Հռչակագրում նաեւ տրված Է անվտանգության քաղաքականության գնահատումը, այնտեղ ներառված Է «չի կարելի բացառել զինված հարձակումը Շվեդիայի վրա» ձեւակերպումը: Կառավարությունն այդ գնահատումն արել Է իր՝        2020 թվականի ընդհանուր պաշտպանության օրինագծում, որը հիմնվել Է Պաշտպանության կոմիտեի կատարած վերլուծության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:20 - 16 փետրվարի, 2022
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ի 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումները մնում են ուժի մեջ |azatutyun.am|

Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ի 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումները մնում են ուժի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումները՝ կապված Դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի ապագա անդամակցության հետ, մնում են ուժի մեջ, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները կասկածի տակ չեն դնում յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու անվտանգության ապահովման վերաբերյալ: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Բուխարեստի որոշումները մնում են ուժի մեջ։ ՆԱՏՕ-ն համոզված է, որ բոլոր երկրներն իրավունք ունեն ընտրելու իրենց ճանապարհը, և ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեծ հաջողություն էր ժողովրդավարության և ազատության տարածման համար։ Դաշինքը տասնամյակներ շարունակ ապահովել է խաղաղություն և կայունություն։ Այսպիսով, այս որոշումը մնում է», - ասել է Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ռուսաստանը պահանջում է կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և բացառել Դաշինքին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությունը։
14:01 - 16 փետրվարի, 2022
Եթե ՌԴ-ն հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ՝ պատերազմ առանց պատճառի․ Ջո Բայդենի ուղերձը |factor.am|

Եթե ՌԴ-ն հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ՝ պատերազմ առանց պատճառի․ Ջո Բայդենի ուղերձը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրթիռներ չունեն ուկրաինական հողի վրա և չեն ծրագրում դրանք «տեղակայել այնտեղ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ դիմելով ժողովրդին։ «Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար: Ուկրաինան սպառնալիք չէ Ռուսաստանի համար: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն: Մենք դրանք այնտեղ տեղակայելու ծրագրեր չունենք: Մենք չենք ձգտում ապակայունացնել Ռուսաստանը։ Ռուսաստանի քաղաքացիներին՝ դուք մեր թշնամին չեք»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։ Դիմելով ռուսաստանցիներին՝ ամերիկացի առաջնորդն ասել է, որ չի հավատում, որ նրանք ցանկանում են «արյունալի, կործանարար պատերազմ Ուկրաինայի՝ այն երկրի և ժողովրդի դեմ, ում հետ այդքան խորը բարեկամական և մշակութային կապեր ունեն»։ Նա հիշել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ նշելով, որ ամերիկացիներն ու ռուսները «կռվել ու զոհվել են կողք կողքի պատմության ամենասարսափելի պատերազմում»։ «Երկրորդ համաշխարհային պատերազմն անհրաժեշտության պատերազմ էր, բայց եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ՝ պատերազմ առանց պատճառի կամ պատրվակի»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը չի փորձում «սադրել», այլ ցանկանում է «պատմել ճշմարտությունը»։ «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա մոտակա օրերին և շաբաթներին, մարդկային արժեքը Ուկրաինայի համար կլինի ահռելի, ռազմավարական ծախսը Ռուսաստանի համար նույնպես մեծ կլինի։ Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, միջազգային հանրության պատասխանը կլինի դատապարտող։ Աշխարհը չի մոռանա, որ Ռուսաստանն ընտրեց անհարկի մահն ու ավերածությունը: Ուկրաինա ներխուժելն ինքն իրեն հասցված վերք կլինի»,- նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը նաև հույս է հայտնել, որ ճգնաժամը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը պաշտոնապես առաջարկել է շարունակել բանակցությունները։ «Մենք պետք է դիվանագիտությանը հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները տանք, և ես կարծում եմ, որ կան մեր երկրներից յուրաքանչյուրի անվտանգության խնդիրները լուծելու իրական ուղիներ»,- ընդգծել է նա։ Բայդենը նաև հույս է հայտնել, որ ճգնաժամը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը պաշտոնապես առաջարկել է շարունակել բանակցությունները․ «Մենք պետք է դիվանագիտությանը հաջողության հասնելու բոլոր հնարավորություն տանք, և ես կարծում եմ, որ կան մեր երկրներից յուրաքանչյուրի անվտանգության խնդիրները լուծելու իրական ուղիներ»։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնն «առաջարկում է սպառազինությունների վերահսկման նոր միջոցներ, նոր թափանցիկության միջոցներ» և «նոր ռազմավարական կայունության միջոցներ»՝ հավելելով, որ «այդ միջոցները վերաբերում են բոլոր կողմերին՝ և՛ ՆԱՏՕ-ին, և՛ Ռուսաստանին»: Ըստ Բայդենի՝ Վաշինգտոնը պատրաստ է ձեռնարկել «գործնական, արդյունքին միտված քայլեր, որոնք կարող են առաջ մղել ընդհանուր անվտանգությունը»։ «Բայց մենք չենք զոհաբերի հիմնարար սկզբունքները։ Ազգերն ունեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրավունք։ Նրանք ունեն ազատություն՝ որոշելու իրենց ուղին և ընտրելու, թե ում հետ կհամագործակցեն։ Այնուամենայնիվ, դա մեծ տեղ է թողնում դիվանագիտության և ապաէսկալացիայի համար։ Մեր կարծիքով՝ սա բոլոր կողմերի համար առաջընթացի լավագույն ճանապարհն է»,- վստահ է Սպիտակ տան ղեկավարը։ Թեև ԱՄՆ-ը «չի ձգտում ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ», նա «ուժով կպատասխանի», եթե Ուկրաինայում բնակվող ամերիկացիներին հարվածեն, զգուշացրել է ԱՄՆ ղեկավարը։ «Եթե Ռուսաստանը հարձակվի Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների վրա ասիմետրիկ միջոցներով, ինչպիսիք են կործանարար կիբերհարձակումները մեր ընկերությունների կամ կարևոր ենթակառուցվածքների վրա, մենք պատրաստ ենք պատասխանել»,- ասել է Ջո Բայդենը։ Վաշինգտոնը պատրաստ է արձագանքել էներգակիրների գների աճին, հավելել է նա։
13:46 - 16 փետրվարի, 2022
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են |1lurer.am|

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների տրամադրման և ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: «Վլադիմիր Պուտինը կրկին ուշադրություն է հրավիրել ռուսական հայտնի նախաձեռնություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բովանդակային արձագանքի բացակայության վրա: Ընդգծել է նաև արևմտյան առաջատար երկրների դժկամությունը՝ Կիևի իշխանություններին մղելու Մինսկի համաձայնությունների կատարմանը, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց փետրվարի 10-ին Բեռլինում «Նորմանդական ձևաչափի» պետությունների ղեկավարների քաղաքական խորհրդականների խորհրդակցությունների անարդյունք փուլում»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Դաշնության ղեկավարը նաև սպեկուլյացիա է համարել Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման մասին լուրերի տարածումը: Այնուհետև Պուտինը շեշտել է, որ Կիևը շարունակում է զինամթերք ստանալ Արևմուտքից, ինչը նրան կարող է դրդել ռազմական ագրեսիա սկսել Դոնբասի ուղղությամբ: Նախագահները պայմանավորվել են բարձր մակարդակի ռուս-ֆրանսիական երկխոսության տեսադաշտում պահել նշված հարցերը: Անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային գործարքին:
21:17 - 12 փետրվարի, 2022
Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Արևմուտքի հավաքական պատասխանը Լավրովի նամակին
 |1lurer.am|

Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Արևմուտքի հավաքական պատասխանը Լավրովի նամակին |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պատասխանը դիվանագիտական ​​անբարեխղճության դրսևորում է: ՌԴ ԱԳՆ-ն նամակ է սպասում ԵԱՀԿ յուրաքանչյուր հասցեատերից և չի կարող ընդունել «կոլեկտիվ» պատասխանը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան գերատեսչության պաշտոնական կայքում։ «Արտգործնախարար Լավրովի ուղերձը հասցեագրված էր ոչ թե Եվրամիությանը, այլ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 երկրի արտաքին գործերի նախարարներին, և «հատուկ ընդգծվել էր, որ մենք ակնկալում ենք մանրամասն պատասխան ազգային մակարդակով: Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է ընդունել «կոլեկտիվ պատասխանը»՝ այն համարելով հրաժարում նախկինում ստանձնած պարտավորությունները ճանաչելուց»,- պարզաբանել է Զախարովան։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ի պատասխան Լավրովին, ընդգծել էր, որ ԵՄ-ն ունի «ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն», որը ներառում է «անհրաժեշտության դեպքում նամակների համակարգված պատասխաններ»։ Բորելը նաև հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ «շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ ընդհանուր անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Միաժամանակ նա կոչ է արել Մոսկվային զորքերն անհապաղ դուրս բերել Բելառուսից և հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից՝ գրում է DW-ն:
21:06 - 11 փետրվարի, 2022
Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում
 |1lurer.am|

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ՝ հայտնում են պետքարտուղարության մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը: Նախարարներն ընդգծել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ և Ֆրանսիայի գլխավոր դիվանագետներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Բլինքենն ու Լը Դրիանը անդրադարձել են Աֆրիկայում ընթացող իրադարձություններին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցության կարևորությունը:
20:05 - 10 փետրվարի, 2022
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|

armenpress.am: Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Նրանք կգտնվեն մեր երկրի արեւելյան մասում՝ Վիսլայից դեպի արեւելք»,- ասել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Բլաշչակի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք Է, որի նպատակն ագրեսորի դիմադարձումն Է: «Այդ խնդիրներն Էլ նրանք կկատարեն՝ ուժեղացնելով դաշինքի եւ Լեհաստանի զորքի արեւելյան թեւը»,- ասել Է նա: Ամբողջ վերջին շաթաթվա ընթացքում աստիճանաբար Լեհաստան են ժամանում ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1,7 հազար ամերիկացի զինվորներ՝ տեխնիկայով եւ սարքավորանքով: Օրական մի քանի ինքնաթիռ Է վայրԷջք կատարում հանրապետության հարավ - արեւելքի Ժեշուվ քաղաքի օդանավակայանում: Փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել Է Թագավորական ծովային հետեւակի հատուկ նշանակության 3-րդ բրիգադի կազմում հատուկ նշանակության 45-րդ բրիգադի 350 զինվորների Լեհաստան ուղարկելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:25 - 10 փետրվարի, 2022