Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|
16:27 - 18 փետրվարի, 2022

Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|

1lurer.am: Ֆինլանդիան որոշել է հարթակ առաջարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունների համար։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահ Սաուլի Նիինիստեի հայտարարությանը։

«Եթե Ֆինլանդիային խնդրեն վայր տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար, Ֆինլանդիան պատրաստ է»,- ասել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինքենը Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ նոր հանդիպում անցկացնել Եվրոպայում։ Նա կարծում է, որ դա հիմք կդառնա համաշխարհային առանցքային տերությունների առաջնորդների գագաթնաժողովի համար, որի հիմնական խնդիրը Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելն է։

Պետքարտուղարը նաև առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով «հանդիպումներ անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի շրջանակներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել