Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խոսել է Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի և այդ համատեքստում «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին։ «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայից հետո տարածաշրջանում խաղաղության հնարավորություն եմ տեսնում։ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այդ գործընթացը։ Ամենակարճ ժամանակում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող հաղորդակցային կապերի ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Ուզբեկստանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ համաժողովի ընթացքում։ Թուրքիայի նախագահը Հայաստանի մասին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նոյեմբերի 3-ին Աստանայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովի շրջանակներում։
17:04 - 09 նոյեմբերի, 2023
Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տ․ Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: ՀՀ քննչական կոմիտեն 22.06.23 թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2023 թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ  պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից՝ լքելով Գորիսի տարածքը: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Տ․ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր։ Ոստիկանությանը տրվել էր նրան  հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում 2023թ․ նոյեմբերի 8-ին, դատարանի որոշման հիման վրա իրականացված խուզարկության ընթացքում Տ․ Խաչատրյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում՝ իրենց առանձնատանը։ Վերջինս  ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։   Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:34 - 09 նոյեմբերի, 2023
Հայաստանում Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ հատված

Հայաստանում Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ հատված

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը։ «Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Սվենսոնը այցելել է Մեղրի։ Տեղում դեսպանը հանդիպել է Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը: Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները»,- նշած է հաղորդագրության մեջ։ Հաջորդիվ դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ու վերջինիս թիմը ներկայացրել են տեղի իրավիճակն ու իրականացվող զարգացման ծրագրերը։ Քննարկվել է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված է ժողովրդավարության ամրապնդմանը և տեղական մակարդակում լավ կառավարմանը։ «Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։  
19:22 - 08 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Սյունիքի մարզ այցելության ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գորիսի համայնքապետի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում: Նախագահին դիմավորել են համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել ուսանողների հարցերին:  
13:50 - 04 նոյեմբերի, 2023
Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
 |armeniasputnik.am|

Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկը»,-ասվում է փաստաթղթում: ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք չեն լինի սկզբունքային: Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։ ՀՀ ԱԳՆ-ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
22:52 - 02 նոյեմբերի, 2023
Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների: 
17:36 - 01 նոյեմբերի, 2023
Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Կապան):   Մասնավորապես՝   - հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով, ախտահանման միջոցներով, տաք և սառը ջրով, չորացման հիգիենիկ սարքերով.   - սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով.   - հատակը չի ունեցել հարթ մակերես, խոհանոցի պատերի վրա առկա են եղել ճաքեր, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.   - խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն.   - պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.   - չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.   - սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության.   - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման.   - սննդամթերքը պահպանվել է այլ տեսակի սննդամթերքի և ոչ սննդային արտադրանքի հետ՝ հանգեցնելով սննդամթերքի աղտոտմանը:   «Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:  
17:00 - 01 նոյեմբերի, 2023
Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հոկտեմբերի 28-ին ներկա է գտնվել ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է հաշվետվողականության ու թափանցիկության մշակույթի խթանման հարցում ոստիկանության բարեփոխումների կարևորությունը և վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ «Մենք խոր համոզմունք ունենք, որ ամուր, հաշվետու և արդարացի իրավապահ համակարգը ծառայում է որպես հիմք ցանկացած պետության համար, և ես գովեստով եմ փաստում վարչապետի և ներքին գործերի նախարարության ջանքերը ոստիկանական բարեփոխումների գործընթացի առաջնորդման հարցում»,- իր ելույթում նշել է Քրիստինա Քվինը։
13:50 - 30 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով նշում է՝ Արցախի հարցի ակտիվացումը բերելու է Սյունիքի դեմ համապատասխան արձագանքի․ Աբրահամյան
 |aysor.am|

Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով նշում է՝ Արցախի հարցի ակտիվացումը բերելու է Սյունիքի դեմ համապատասխան արձագանքի․ Աբրահամյան |aysor.am|

aysor.am: Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխվելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ «ականներ են շարել» Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ», - գրել է նա:
13:33 - 30 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար

 |factor.am|

ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար |factor.am|

factor.am: Global Gateway համաժողովի շրջանակում ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը: Փաթեթը ներառելու է 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից EIB Global-ի միջոցով: Նշվում է, որ ծրագիրը ներառում է երկու արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների կառուցում Հայաստանի հարավային Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ նվիրված Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների և ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը: Կենտրոնները 6-ից մինչև 18 տարեկան երեխաների համար կապահովեն հետդպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով մինչև 6000 ուսանողներ կսովորեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա: Նրանք նաև օգտվելու են սոցիալական աշխատողների և կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, արտաքին փորձագետների ու մասնագետների հետ քննարկումներրից: Նշվում է, որ ծրագիրն աջակցում է Հայաստանի համար «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում: Բացի այդ, այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք» եվրոպական նախաձեռնության անբաժանելի մասը, որն աջակցում է Հայաստանի հարավային շրջանի սոցիալ-տնտեսական ճկունությանը։ Նշվում է, որ տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020 թվականի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանությունից:
18:21 - 26 հոկտեմբերի, 2023
Կապանի համայնքապետարանի պատվիրակությունը Իրան է այցելել. քննարկել են համագործակցային հարցեր
 |news.am|

Կապանի համայնքապետարանի պատվիրակությունը Իրան է այցելել. քննարկել են համագործակցային հարցեր |news.am|

news.am: Հոկտեմբերի 20-23-ը Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեյի հրավերով պաշտոնական այցով Սպահանում էր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։ Այցի հիմնական նպատակը Սպահանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ խորհրդակցությունները և քննարկումներն էին՝ տարբեր ոլորտներում համագործակցությունների ու փորձի փոխանակման հնարավորությունների մասին:  Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Եպիկոպոս Քեչեճյանի և համայնքի ղեկավարության ներկայացուցիչների հետ, այցելեց հայկական պատմամշակութային վայրեր: Սպահան կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանը ընկերակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Արթուր Սարգսյանը։  
09:30 - 26 հոկտեմբերի, 2023