Լեւոն Արոնյան

Հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005 եւ 2017 թվականների աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ եւ 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի եւ 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող, 2009 եւ 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 եւ 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։ 2011 թվականին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին եւ դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլեւս չի անցկացվելու)։

2014 թվականին Լեւոն Արոնյանն արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման։

Արոնյանը Speed Chess Championship-ի քառորդ եզրափակչում է

 |armenpress.am|

Արոնյանը Speed Chess Championship-ի քառորդ եզրափակչում է |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Speed Chess Championship-ում: Chess.com կայքի կազմակերպած մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանն ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց ընդհանուր 14:11 հաշվով: Հաջորդիվ Արոնյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մաքսի Վաշիե-Լագրավի հետ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21։00-ին կմրցի Հիկարու Նակամուրայի դեմ։ Chess.com կայքի 2020 Speed Chess Championship-ին մասնակցում են 16 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։  2020 Speed Chess Championship-ի մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակիչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․ մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։
09:38 - 12 նոյեմբերի, 2020
Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով |armenpress.am|

Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով |armenpress.am|

armenpress.am: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով: Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին: «Մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք: Մենք այսօր ամենաառաջինն ենք այդ պայքարում, որովհետև մեր դեմ կռվում են անմարդկային ու դաժան, դժոխային ուժեր, որոնք փորձում են մեզ հաղթել: Մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք: Այս պատերազմը նաև մշակութային պատերազմ է, և ամեն Անդրանիկի կողքին պետք է ունենանք Կոմիտաս, ամեն Նժդեհի կողքին պետք է ունենանք Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան: Բոլորս պետք է մեր բնագավառում և ամեն տեղ լինենք լավագույնը: Համոզված եմ, որ չարին մենք կհաղթենք»,- ասաց Արոնյանը: Շախմատային պարտիաներին զուգահեռ, բարեգործական նպատակներով իրականացվում է նաև Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը: Միջոցառումը մեկնարկեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ցանցի կողմից սանձազերծված պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:
15:13 - 08 նոյեմբերի, 2020
Արոնյանը և Պետրոսյանը խաղային սեանս կանցկացնեն Արցախի ու Հայաստանի երեխաների հետ

Արոնյանը և Պետրոսյանը խաղային սեանս կանցկացնեն Արցախի ու Հայաստանի երեխաների հետ

այկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Մանուէլ Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։ Այս մասին ֆեյսբուք իր էջում Արոնյանը գրել է. «Նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա "Մատ տեռորին" խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։ Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։ Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։
22:29 - 06 նոյեմբերի, 2020
Լեւոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է Հայաստան եւ կանի հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգնելու համար |pastinfo.am|

Լեւոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է Հայաստան եւ կանի հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգնելու համար |pastinfo.am|

pastinfo.am: Իմ երկիրը հարձակման է ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ մենք ձգտում ենք պաշտպանել մեզ եւ մեր՝ խաղաղության մեջ ապրելու իրավունքը։ Այս մասին ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Նորվեգիայում chess24.com-ի թղթակցին, որտեղ մասնակցել է Altibox Norway Chess մրցաշարին եւ գրավել երրորդ տեղը։ Լեւոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է Հայաստան եւ կանի հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգնելու համար։ «Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք եւ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի , որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ։ Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, եւ ես ոչ մի օր նորմալ չեմ քնել, չէի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա։ Արդեն ընկերներ եմ կորցրել ռազմաճակատում։ Ես գիտեմ՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթանակենք։ Այս պահին խոսքը լավատեսության կամ վատատեսության մասին չէ։ Դու մտածում ես միայն քո պարտքի մասին։ Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմի։ Նրանցից մեկը կորցրել է երկու զավակներին եւ ինքն էլ մեկնել է պատերազմ առանց հարցադրումների՝ ճիշտ է, թե սխալ է դա։ Նա գիտեր, որ պետք է անել դա։ Ես նույնն բանն եմ զգում»,- ասել է Լեւոն Արոնյանը։
22:44 - 19 հոկտեմբերի, 2020
Արոնյանը Saint Louis-ի բլից մրցաշարի առաջին շրջանից հետո դեռևս 6-րդն է |armenpress.am|

Արոնյանը Saint Louis-ի բլից մրցաշարի առաջին շրջանից հետո դեռևս 6-րդն է |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում: Առցանց մրցաշարում կայացան բլից շախմատի առաջին շրջանի պարտիաները: 9 տուրերից ընթացաքում Արոնյանը հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, ոչ-ոքի գրանցեց Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Յան Նեպոմնյաշչու և Ալեքսանդր Գրիշչուկի դեմ խաղերում և զիջեց Մագնուս Կարլսենին, Ջեֆրի Սյոնին և Հիկարու Նակամուրային։ Հաջորդիվ գրոսմայստերները կանցկացնեն 9 պարտիա ևս: Այժմ Արոնյանը 27 հնարավորից վաստակել է 12,5 միավոր և 6-րդն է: Նույնքան միավոր ունի նաև Պենտալա Հարիկրիշնան: Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար:
10:35 - 19 սեպտեմբերի, 2020