Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարն Աբու Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, ինչպես նաև սերտացնելու համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերելու նոր կապեր և պայմանավորվածություններ, մշակելու նոր համատեղ ծրագրեր: Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում հանդես կգա զեկույցներով:
16:55 - 12 փետրվարի, 2024
Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին
 |armeniasputnik.am|

Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Զեյթունի հանրակացարանը կվերանորոգվի, իսկ այդ ընթացքում շուրջ 200 ուսանող անօթևան կմնա։ «Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա։ Նախարարությունը որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացրել։ Ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,– ասաց նախարարը։ Անդրեասյանը նշեց, որ հանրակացարանի վերանորոգումը նախատեսված է պետական բյուջեով, համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարությունը։ Ինչ վերաբերում է այնտեղ ապրող ուսանողների կեցության խնդրին, ապա նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել վերանորոգումը և ընթացիկ խնդիրներ չառաջացնել։
13:10 - 08 փետրվարի, 2024
Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարևորագույն կարգավորումներ է նախատեսում: Նախարարը մատնանշեց այն հիմնական կարգավորումները, որոնք բերում է այս նոր օրենսդրական փաթեթը, ընդգծեց՝ իրականացվում է ոլորտի համապատասխանեցում միջազգային ընդունված չափորոշիչներին՝ դա սկսելով հասկացությունների սահմանումներից: Նա ուշադրություն հրավիրեց մասնագիտական ուսուցում և կրթություն տերմինի վրա, որով մենք ոլորտը կոչում ենք այն անունով, ինչ անվանունով դա ընդունված է իրականացնել և ինչ ձևով այդ ոլորտը հասկանալի է նաև միջազգային կրթական տարածքի համար: «Միևնույն ժամանակ, մենք միասնականացնում ենք այս ոլորտում գործող ուսումնական հաստատությունները՝ թողնելով քոլեջը՝ իբրև ոլորտում գործող հաստատությունների միակ տեսակ և տարբերակելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը: Կարևորագույն փոփոխություն է այն, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը սրանով ինստիտուցիոնալ ներդրվում է ոլորտում և դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձև, ընդ որում, օրենսդրությունը կարգավորում է ոչ միայն այն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերը, որոնք հնարավոր են, այլ նաև նկարագրում է կառուցվածքը՝ առանձնացնելով դուալ կրթության համակարգող մարմինը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և կառույցների գործառույթները այս նոր՝ գործող կազմակերպական կառուցվածքում: Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը, դրանք հիմնվելու են վերջնարդյունքների վրա, բխելու են ազգային և ոլորտային շրջանակներից, ոլորտում գործելու է կրեդիտային համակարգը, ինչն էապես մեծացնելու է շարժունության հնարավորությունները: Ամբողջությամբ փոխված է նաև կառավարման համակարգը: Այստեղ նախատեսված է մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական համակարգ, ինչպես նաև հաստատությունների տնօրենների համար դրված է զարգացման ծրագրերի անհրաժեշտ պահանջը, որը նաև նախատեսվում է համապատասխան մոնիթորինգի արդյունքներով դարձնել շատ ավելի հրապարակային: Վերանայվում է նաև ոլորտում լիցենզավորման գործընթացը, նախատեսված է երկաստիճան համակարգ, որտեղ լիցենզավորման ենթակա կլինի թե՛ ընդհանրապես գործունեության թույլտվությունը, թե՛ բուն կրթական ծրագրերի իրականացումները: Ամբողջությամբ փոխվում է ֆինանսավորման համակարգը, ոլորտում ներդրվում է մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մեխանիզմը, որը կխթանի հաստատությունների միջև մրցակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: Ոլորտում արդեն այս տարի կգործի նաև կամավոր ատեստավորման համակարգը, որի պարագայում կգործի նույն ձևաչափով խրախուսման հնարավորությունը՝ դրույքաչափը դառնալով 200 հազար դրամ և դրան ավելանալով նաև 30-50 տոկոս հավելավճար: Ժաննա Անդրեասյանը կարևորեց այս համակարգում դեպի ներառականություն գնալը, նշեց՝ նախագծով ապահովված են համընդհանուր ներառական կրթության ներդրման բոլոր գործիքակազմերն ու անհրաժեշտ ներդրումները: ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց մասնագիտական կրթության հասանելիության մասին, ինչին ի պատասխան, ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց՝ բոլոր մարզերում ունենք մասնագիտական կրթության ուսուցման հաստատություններ, ընդգծեց՝ դա մեր ամենահասանելի մասնագիտական կրթությունն է, ինչի վկայությունը ուսանողների կազմի մասով վիճակագրությունն է: «Հանրակացարանային պայմաններ որոշ դեպքերում կան, որոշ դեպքերում նախատեսվում են: Կրթության զարգացման պետական ծրագրում մենք հատուկ նշել ենք որպես խնդիր, որ պետք է հաստատությունները դասակարգվեն իբրև հանրապետական կամ տեղային նշանակության, հանրապետականների համար պետք է ապահովվեն հանրակացարանային և այլ պայմանները, որ ամբողջ հանրապետությունից հնարավոր լինի այդտեղ կրթություն կազմակերպել: Այսօր մենք ունենք նման օրինակ Տավուշում»,- պարզաբանեց նախարարը:   Հարակից զեկուցող, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, ընդգծեց՝ նախագիծը չափազանց կարևոր է, այն ամբողջությամբ համընկնում է մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարությանը:
12:27 - 06 փետրվարի, 2024
Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|

Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է` դպրոցներում պետք է անցնել Հայաստանի պատմություն, քանի որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ ԱԺ–ում ելույթի ընթացքում նա նշեց, որ այդ հարցը հիմա չի առաջացել, այլ մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակներում: «Բոլոր քննարկումներից հետո ես եկել եմ այն եզրահանգման, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ։ Դասավանդվող առարկան պետք է հստակ նպատակ ունենա։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, և ՀՀ դպրոցներում աշակերտները պետք է անցեն Հայաստանի պատմություն»,– ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով` սա բոլորովին չի նշանակում, որ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Անդրեասյանը շեշտեց` անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով ԿԳՄՍ նախարարությունը մոտենում է պատմության ուսուցմանը։ Ըստ նախարարի` տարբեր երկրներում պատմության դասավանդումը պետության քաղաքացիների ձևավորման գործընթաց է, և կարևոր է, որ պատմության դասավանդումը կառուցվի պետության առանցքի շուրջ։ Որոշ դասագրքեր, նրա խոսքով, այս պահին աշակերտների շրջանում սերմանում են պետական մտածողության բացակայություն: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվանումով: Այս նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել հասարակության շրջանում։
11:51 - 06 փետրվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մի շարք ուղղություններով հաջող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեությանը, որը հանդիսանում է «Գյոթե ինստիտուտի»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկերը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և միջմշակութային ու կրթական համագործակցության հեռանկարների քննարկման հնարավորության համար: «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում նախատեսվող նոր նախաձեռնություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև մշակութային հաղորդակցության խթանումը: «Շարունակելու ենք գերմաներեն լեզվի դասավանդողների վերապատրաստման աշխատանքները՝ համագործակցելով ՀՀ տարբեր մարզերի դպրոցների հետ: 2017 թվականից նաև միջազգային տարբեր խոշոր միջոցառումներ ենք իրականացրել մշակույթի ոլորտում մեր հայ գործընկերների հետ: Այս համագործակցությունը ևս շարունակվելու է»,- ասել է «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում «Գյոթե կենտրոնը» կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի կրթամշակութային կյանքում: Նախարարն առանձնահատուկ կարևորել է գերմանական կողմի հետ փոխհամագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ բավականին հաջող համագործակցություն է առկա գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական ընկերության հետ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական հայեցակարգի նախագծի իրականացման շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:31 - 02 փետրվարի, 2024
Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

Հունվարի 30-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում-քննարկում շահառու հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի կողմից ներկայացվեց ապագա Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։ Այս մասին հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։  Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առանձնահատուկ կարևորեց բուհական և գիտական համայնքերի ակտիվ մասնակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող քննարկումներին, քանի որ ծրագիրն առաջին հերթին ուղղված է հենց դասախոսների, ուսանողների և հետազոտողների համար լավագույն աշխատանքային և ուսումնական միջավայրի ապահովմանը: ««Ակադեմիական քաղաք»-ը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բուհական և գիտական աշխատանքների պայմանները: Այսօր արդեն Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման փուլում ենք և զուգահեռաբար փորձում ենք դրան համադրել բովանդակային աշխատանքների շղթան»,- ասաց նախարարը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ոլորտում որակական փոփոխությունների կարիքն այսօր հրամայական է, և դրանք պետք է իրականացվեն պլանավորված, գիտակցված և համատեղ ջանքերով․ «Աշխատանքը մեզնից պահանջելու է համբերատարություն, բայց արդյունքը, որը ստանալու ենք, արժե այն ջանքերին և չարչարանքին, որոնք ներդրվում են»: Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հավելեց, որ Ակադեմիական քաղաք ծրագրին նվիրված բովանդակային քննարկումները շարունակական են լինելու՝ նաև հատուկ այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբերի ձևաչափով, սակայն ծրագրի շահառուների ընդլայնված շրջանակի հետ այս առաջին հանդիպումը հատկանշական է նրանով, որ վերաբերում է հենց գլխավոր հատակագծի կոնցեպտուալ մշակումների քննարկմանը, ինչը կօգնի ներկաներին ավելի լավ պատկերացում կազմել կառուցվելիք քաղաքի մասին և ավելի առարկայական հարցեր առաջադրել։ Հայոցյանի խոսքով՝ նախագծի ճարտարապետական բաղադրիչին զուգահեռ, աշխատանքներ են տարվում նաև հողային իրավունքի հետ կապված հարցերի կարգավորման, Ակադեմիական քաղաքի գործընկեր հանդիսացող միջազգային առաջատար բուհերի ու կազմակերպությունների հետ հուշագրերի կնքման, բովանդակության մշակման, կառավարչական մոդելի մշակման և բուհերի խոշորացման հայեցակարգի ուղղությամբ։ Հաջորդիվ, ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկաներին ներկայացրեց հատակագծի նախնական տարբերակի մշակման գործընթացի մանրամասները՝ անդրադարձ կատարելով տեղադիրքի ընտրության նպատակահարմարությանը, շահառուների կարիքները վերհանելուն ուղղված հանդիպումների արդյունքներին, հայաստանյան պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի և գերմանական համանման ծրագրերին ծանոթացման հարցին։ «Ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության վրա՝ կարևորվելով ոչ միայն իր ճարտարապետական բաղադրիչով, այլև էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա»,- նշեց Թոբիաս Քեյլը՝ հավելելով, որ Գերմանիայի բուհերն ու գիտահետազոտական կազմակերպություններն արդեն իսկ անցել են նմանատիպ գործընթացի միջով՝ քաղաքներում ընդլայնվելու անհնարինության պատճառով տեղափոխվելով լավագույն ինստիտուտները արվարձաններ։ Քեյլի խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի օգտվելու գերմանական լավագույն փորձից՝ միաժամանակ խուսափելով այդ գործընթացին բնորոշ սխալներից։ Այնուհետև, Թոբիաս Քեյլը անդրադարձավ ճարտարապետական թիմի այն բոլոր աշխատանքներին, որոնք ձեռնարկվել են ապահովելու համար տեղադիրքի և նրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործումը, կառուցվելիք հիմնական մասնաշենքի, կլաստերների, մարզադաշտի, համերգասրահի, կանաչ ու հանգստյան գոտիների, բնակելի հատվածի տեղակայման հարմարավետությունը։ Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում Քեյլը նշեց քաղաքի բնակիչների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։ Անդրադառնալով ծրագրի շարունակականությանը՝ Թոբիաս Քեյլը ասաց, որ ընկերության նպատակներից է «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը օրինակելի դարձնել ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մակարդակով։ Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան հղելու իրենց հուզող հարցերը և ստանալու պարզաբանումներ։ Հարցերը վերաբերում էին որոշ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների կողմից իրենց առօրյա գործունեությանը անհրաժեշտ հատուկ պայմանների ապահովմանը, տարաբովանդակ կլաստերների և սպորտային ու մշակութային համալիրների մեկտեղմանը, տեղադիրքի ընտրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատմանը, ծրագրի իրականացման արժեքին, ժամկետներին, բնակիչ-շահառուների նախատեսվող թվին և հիմնական մարտահրավերներին։
11:02 - 31 հունվարի, 2024
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը
 |panorama.am|

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը |panorama.am|

panorama.am: 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։ «Խնդրահարույց դասագիրք է, մասնագետները, ակադեմիկոսները, ուսուցիչները, ծնողները բոլորը դեմ են այդ դասագրքին։ Դրա համար մենք նախաձեռնեցինք «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքը, քննարկումներ իրականացրեցինք, ժամանակ տվեցինք նախարարին՝ ընդառաջի ու խոտանի այն, ինչը պիտանի չէ։ Նախարարությունից որևէ պատասխան, արձագանք չստացանք։ Դրա համար այսօր այստեղ ենք հավաքվել, մի փոքրիկ հավաք ենք անում, նախարարին ենք ուզում հանձնել իր ազատման դիմումի օրինակը, որի տակ պետք է ստորագրի ու հրաժարական տա։ Եթե հրաժարական չտա, մենք մեր քայլերը գիտենք, հետևողական ենք լինելու, հասնելու ենք նրա հրաժարականին»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Նա ընդգծեց, որ պետք է խոտանել այդ դասագիրքը, քանի որ կիսատ գրքով, կիսաճշմարտությամբ չպետք է սերունդներ դաստիարակել. «Կիսաճշմարտությունը կործանում է մեր ապագան: Երբ պատանիներին կեղծ տեղեկատվություն են տալիս, նա սկսում է շթոփվել, չի կարողանում համակարգային մտածել։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, համադրումներ է անում, ոչնչացնում այն, ինչը պետք է տրվի երեխաներին ու ժողովրդին»։ «Նախարարությունը հայտարարել է, որ ուզում է ներդիր դնել այդ դասագրիք մեջ, սակայն դա էլ մինչ հիմա չկա։ Նախարարությունը կործանում է, պետք է առնել դրա դեմը։Մենք կատակ չենք անում, գնալու ենք մինչ վերջ»,- ասաց Պետրոսյանը։ Նա նշեց, հիմա այս դիմումը կհանձեն, 24 ժամում եթե պատասխան չստանան, չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին կհավաքվեն այստեղ ու կկատարեն իրենց հետագա միջոցառումները։ «Նրանք մի դասագիրք են դրել սեղանին, որը Թուրքիայի պատվերն է, ուզում են Սահմանադրության փոխել, որն էլի Թուրքիայի պատվերն է»,- ասաց Պետրոսյանը։ Նա նաև հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանի հետևից էլ են գնալու»։   «Իրենք բոլոր ոլորտները մեկ առ մեկ ոչնչացնում են, պետք է սկսենք մի տեղից ու ավարտենք իրենցով։ Որոշել ենք սկսել այստեղից»,- ասաց Վ.Պետրոսյանը։  Ակցիայի մասնակիցները Ժաննա Անդրեասյանի հրաժարականի դիմումը սև թղթապանակով գցեցին ԿԳՄՍ նախարարության նամակների համար նախատեսված արկղիկի մեջ։ 
12:23 - 29 հունվարի, 2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են սպորտի զարգացումն ու միջազգայնացումը: «2023 թ. դեկտեմբերին հաստատվեց  ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որում առանձնակի շեշտադրված է միջազգայնացման քաղաքականությունը: Այս ուղղությամբ հասցրել ենք 2023 թ. ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացնելով 5 խոշոր միջազգային առաջնություն: 2024 թ. Երևանում կընդունենք ՈՒԵՖԱ ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը, շուտով կանցկացվեն բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալման քաղաքականությունը լինելու է շարունակական: Անդրադառնալով Հայաստանում սուսերամարտ մարզաձևի զարգացմանը՝ նախարարը կարևորել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական և մրցավարական սեմինարներին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին ներգրավելու հարցը: Այս համատեքստում քննարկվել է Սուսերամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տարաբնույթ աշխատանքային խմբերում հայ մասնագետների ընդգրկման հնարավորությունը: «Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարևոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոն՝ նշելով, որ տպավորված է 2018 թ. Հայաստանում անցկացված Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին ընդգծել է, որ սուսերամարտը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունեցող և սիրելի մարզաձև է. մեր երկիրը բազմաթիվ  չեմպիոններ է ունեցել: Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:
18:29 - 26 հունվարի, 2024
Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է. Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է. Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ Ղազարյանի՝ ցուցասրահի պատին նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ Պարույր Սևակին նվիրված որմնանկարն է, որում ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցա­նմուշնե­րով։ Նախարարը հետաքրքրվել է տուն-թանգարանի գործունեությամբ և առաջիկա ծրագրերով: Տեղում քննարկվել են թանգարանի միջավայրում տարբեր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, այն թե՛ համայնքային կյանքի աշխուժացման, թե՛ ստեղծագործական կենտրոն դարձնելու հեռանկարները: Նշենք, որ այսօրվանից մեկնարկել են Պ. Սևակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները. ժամը 13:00-ին Պարույր Սևակի տուն-թանգարանում ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա Պ. Սևակի համանուն ժողովածուի «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան): Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կընդունի նաև «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին:
15:35 - 24 հունվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը մասնագիտական կրթությանն առնչվող օրենսդրությունը հեղափոխական է համարում
 |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը մասնագիտական կրթությանն առնչվող օրենսդրությունը հեղափոխական է համարում |armenpress.am|

armenpress.am: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների նախագիծը ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն։ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչ բարեփոխումներ են իրականացվելու։ «Մենք վերացնում ենք գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ քոլեջների և ուսումնարանների, որը գործնական որևէ խնդիր չի լուծելու։ Փոխարենը, մասնագիտական կրթության համակարգում կունենանք միայն քոլեջ տեսակը, իհարկե, պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական ուղղություններով։ Նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումն է։ Սրանով նաև ամփոփում ենք վերջին հինգ տարիների Դուալ կրթության փորձարարությունը, և նաև հենց դրա հիման վրա է, որ օրենքում տրված են այն ձևակերպումները, որոնք օգնելու են կրթության կազմակերպման համար հիմնական նշանաբանը դարձնել «Աշխատենք՝ սովորելով», «Սովորենք`աշխատելով», կամ` «Աշխատենք և սովորենք»։ Սա դառնալու է ՄԿՈՒ ոլորտում կրթության կազմակերպման հիմնական ձևը»,- ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ կրթության կառավարման և կազմակերպման համար կներդրվի համագործակցության մոդել։ «Օրենքում բարելավվել է ուսումնական հաստատության կազմակերպաիրավական կարգավիճակի հնարավորությունը, որը թույլ է տալիս մասնավոր գործընկերների հետ փորձարկել և իրացնել նոր ձևաչափով համագործակցություն՝ հասնելով համատեղ կառավարման մոդելների»,- ասաց Անդրեասյանը։ Ըստ նախարարի՝ օրենսդրական փաթեթով անցում են կատարելու կրեդիտային համակարգի որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին։ «Բացի այդ, նախագծով արմատապես վերանայվել են կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման և վերահսկողության կառուցակարգերը: Դա թույլ կտա, որպեսզի մենք բովանդակային ստանդարտների մասով վստահ լինենք, որ այն կրթությունը, որը իրականացվում է մեր երկրում, համահունչ է միջազգային ամենալավ ստանդարտներին»,- նշեց Անդրեասյանը։
14:56 - 24 հունվարի, 2024
ԿԳՄՍ նախարարությունը ամեն ամիս որոշելու է լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսուցչին

ԿԳՄՍ նախարարությունը ամեն ամիս որոշելու է լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսուցչին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկություն է տարածել: «Սիրելի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ, ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող ձեր ուղարկած հայտերի հիման վրա։ Ամեն ամսվա լավագույնը ճանաչված մասնակիցների ցանկը կհրապարակվի, նրանց կատարած աշխատանքն ու փորձը կտարածվի մյուս դպրոցների շրջանում։ Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների։   Արդեն սկսել ենք հունվար ամսվա համար հայտերի ընդունումը։ Մեկնաբանության մեջ կտեղադրեմ համապատասխան մանրամասներով հղումը»,- գրառման մեջ նշել է նախարարը։
21:24 - 18 հունվարի, 2024
Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան

 |aravot.am|

Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան |aravot.am|

aravot.am: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Գոյ» թատրոնի վերաբերյալ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին՝ ասելով, որ դերասանական կազմի հետ հանդիպում են ունեցել ու հակասություն է տեսնում նրանց խոսքերի եւ նախարարի հայտարարած նպատակների հետ կապված: Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ վերակազմակերպում են իրականացնում. «Գոյ» թատրոնը իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ եւ ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյանի անվան թատրոնի հովանու ներքո: Սա այն պարզ ճշմարտությունն է, որ մենք փորձում ենք փոխանցել եւ անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չի: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք 2 ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները, եւ այդ իմաստով՝ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար: Այս պահին ունենում ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր եւ ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետեւ Սունդուկյանի անվան թատրոնի բեմերը եւ տարածքները շատ ավելի են, կարծում եմ, դերասանական կազմն ու ռեժիսորը կարող են նոր մտահղացումներ ունենալ: Սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»: Սիսակ Գաբրիելյանը ճշտեց՝ այսինքն, երբ ասում են՝ մենք ունենք լավ ներկայացումներ, խաղացանկ կարելի՞ է ասել, որ շարունակելու են այդ խաղացանկը նախարարության կողմից ֆինանսավորվել ու ստեղծագործական առումով չեն տուժելու, նաեւ լրացուցիչ Սունդուկյանի անվան թատրոնի բեմն էլ կարող է տրամադրվել իրենց՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այո. «Ցենզուրայի մասին խոսելը անմտություն է ու այստեղ որեւէ կերպ չի կարող նման բան լինել: Խաղացանկի հետ կապված նախարարությունը ընդհանրապես որեւէ որոշում չի կայացնում որեւէ թատրոնում»:
17:56 - 17 հունվարի, 2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները: Այս մասին հայնտում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է բարձրագույն կրթության պահանջ բոլոր ուսուցիչների համար: «Այս նպատակով տրվել է որոշակի ժամանակահատված, որը 2018 թվականին արդեն իսկ մեկ անգամ երկարաձգվել է: Միջին մասնագիտական կրթություն ունեցող շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն և կարգավորել են խնդիրը: Նախորդ տարի, օրենքի այդ պահանջը հաշվի առնելով, լրացուցիչ հնարավորություն ընձեռեցինք ուսուցիչներին՝ հասկանալով, որ գուցե օբյեկտիվ պատճառներով շատերը չեն հասցրել կամ չեն կարողացել ապահովել բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը: Կամավոր ատեստավորման արդյունքում միջին մասնագիտական կրթությամբ բազմաթիվ ուսուցիչներ, որոնք անցյալ տարվա օգոստոսից պետք է ազատվեին աշխատանքից, այսօր շարունակում են մանկավարժական գործունեությունը: Որևէ նոր պահանջ չի սահմանվել. օրենքի պահանջը կատարելով` մենք չենք ցանկանում հրաժարվել մեր փորձառու ուսուցիչների ներուժից, որովհետև այդ հարցը կարևոր է նաև մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան: Մասնավորապես, ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը նաև առաջարկել է ուսուցիչներին կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ուսումնական հաստատություններում այն հաստիքները զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է: Այս նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից առաջիկայում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին շրջաբերական գրություն կուղարկվի, որով կառաջարկվի այս հաստիքներում նախևառաջ դիտարկել միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների ընդգրկման հարցը, եթե նրանց մասնագիտական կարողություներն ու հմտություններն կբավարարեն տվյալ հաստիքի համար սահմանված պահանջներին: ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները:
16:33 - 09 հունվարի, 2024
Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

tert.am: Խնդրում եմ տեսանյութն ուշադիր նայեք, վարչապետի հանձնարարականն ինձ չէ ուղղված։ Այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարել է՝ ճշտե՞լ է ցնցուղի գինը: Լրագրողի դիտարկմանը, որ ցնցուղը Ձեզ է ուղղել և հանձնարարել ճշտել ցնցուղի շուկայակական գինը, Անդրեասյանն ասաց․ «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր նայեք։ Ցնցուղն այդ գույքի մաս չէ»։Թեմայի վերաբերյալ այլ հարցերը Ժաննա Անդրեասյանն անպատասխան թողեց։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագած բնակավայր: Նա այցի շրջանակում եղել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և ծանոթացել կատարված աշխատանքներին։ Փաշինյանը պոկել է լոգարանի ցնցուղը և, դիմելով Անդրեսայանին, ասել․ «Ամենայն լրջությամբ եմ ասում, տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրեք, [ցնցուղը] տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժե մեր շուկայում»։
13:41 - 09 հունվարի, 2024
Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ»
 |news.am|

Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ» |news.am|

news.am: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների բացման շրջանակում Կինոյի տան հարակից հատվածում այսօր՝ հունվարի 9-ին, տեղադրվել է Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Արա Ալեքյան)։ Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Արայիկ Հարությունյանն իր խոսում նշեց, որ 2023-2024 թվականները հարուստ են նման միջոցառումներով. «Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատուրյանի, Շառլ Ազնավուրի հոբելյաններն են, մարդիկ, որոնցով հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ներկայանում է եւ ճանաչելի է դառնում: Սրանք մարդիկ են, որոնց անունը հնչելիս, նրանք անմիջապես ասոցացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, բայց մեր միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, լինելու են ամբողջ տարվա ընթացքում: Մենք մի քանի մեծ միջոցառումներ ունենք, հաստատել ենք ավելի քան 30 ծրագիր: Մենք հոբելյանը նշելու ենք ոչ միայն Հայաստանում, Երեւանում, այլեւ մեր մարզերում, արտասահմանում, մասնավորապես Ֆրանսիայում եւ Վրաստանում արդեն ունենք նախանշված ծրագրեր»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ արձանը տեղ կգտնի Կինոյի տան շենքի դիմաց: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց. «Հայ կիոնի 100-ամյակի ամփոփումը եւ Ձարաժանովի 100-ամյակով ամփոփումը ցույց է տալիս կինոյի ոլորտում այն զարգացումը, որ կարող ենք նկատել, եւ որը ոգեւորող է: Նախորդ տարի մեր ֆիլմերը ավելի քան 74 տոկոսով մեծացրել են իրենց մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Մենք ուրախությամբ նշում ենք, որ մեր ավելի քան 10 ֆիլմեր ավելի քան 28 մարցանակ են բերել տարբեր միջզգային հեղինակային փառատոններում: Մենք հիմա բոլորս անհամբեր սպասում ենք «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանը Օսկարի մրցանակաբաշխությանը: Բայց այն արդյունքը, որ գրանցված է, արդեն հաջողություն է, որովհետեւ «Ամերիկացի» ֆիլմը, որն ամբողջությամբ հայկական ֆիլմ է, արդեն իսկ հայտնվել է Օսկարի մրցանակաբաշխության կարճ ցանկում:  Մենք դեռ շատ անելիք ունենք, իսկ հոբելյանները նշելը լավ առիօթ է, որպեսզի խոսենք այդ անելիքների մասին»: Անդրադառնալով Փարաջանովի արձանին, նախարարն ասաց. «Արձանը շատ բնորոշ ու բնութագրական է: Պետք է նշեմ, որ մեր ավելի գլոբալ հեռանկարը Կինոյի տան բակում աստղային պուրակ ունենալը, այդտեղ արձանը տեղադրելը եւ հրապարակն անվանակոչելն է: Մեր առաջարկն ուղարկվել է քաղաքապետարան, որով առաջարկվում է, որ դիմացի հրապարակը, որտեղ կտեղադրվի Փարաջանովի արձանը, անվանակոչել Նռան գույնի հրապարակ»:
12:54 - 09 հունվարի, 2024