Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին
 |armeniasputnik.am|
13:10 - 08 փետրվարի, 2024

Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Զեյթունի հանրակացարանը կվերանորոգվի, իսկ այդ ընթացքում շուրջ 200 ուսանող անօթևան կմնա։

«Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա։ Նախարարությունը որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացրել։ Ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,– ասաց նախարարը։

Անդրեասյանը նշեց, որ հանրակացարանի վերանորոգումը նախատեսված է պետական բյուջեով, համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարությունը։

Ինչ վերաբերում է այնտեղ ապրող ուսանողների կեցության խնդրին, ապա նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել վերանորոգումը և ընթացիկ խնդիրներ չառաջացնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել