Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|
11:51 - 06 փետրվարի, 2024

Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է` դպրոցներում պետք է անցնել Հայաստանի պատմություն, քանի որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։

ԱԺ–ում ելույթի ընթացքում նա նշեց, որ այդ հարցը հիմա չի առաջացել, այլ մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակներում:

«Բոլոր քննարկումներից հետո ես եկել եմ այն եզրահանգման, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ։ Դասավանդվող առարկան պետք է հստակ նպատակ ունենա։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, և ՀՀ դպրոցներում աշակերտները պետք է անցեն Հայաստանի պատմություն»,– ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` սա բոլորովին չի նշանակում, որ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Անդրեասյանը շեշտեց` անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով ԿԳՄՍ նախարարությունը մոտենում է պատմության ուսուցմանը։

Ըստ նախարարի` տարբեր երկրներում պատմության դասավանդումը պետության քաղաքացիների ձևավորման գործընթաց է, և կարևոր է, որ պատմության դասավանդումը կառուցվի պետության առանցքի շուրջ։

Որոշ դասագրքեր, նրա խոսքով, այս պահին աշակերտների շրջանում սերմանում են պետական մտածողության բացակայություն:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվանումով: Այս նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել հասարակության շրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել