Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է ՀՀ կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը:

Կադաստրի կոմիտեն վարում է անշարժ գույքի պետական ռեգիստրը, երկրատարածական տվյալների համակարգերը, աջակցում անշարժ գույքի շուկայի զարգացմանը, հողային պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Կոմիտեի ղեկավարն է Սուրեն Թովմասյանը, տեղակալներն են Նարինե Ավագյանը, Դավիթ Սողոմոնյանը, Արման Պետրոսյանը։

Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ

Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն  հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների  օտարման և աճուրդի մասին: Այս մասին տեղեկացնում են կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից: Համաձայն հրապարակված ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն  ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ: Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի են ներկայացվելու նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 ավտոմեքենա՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ: Դեռևս տարեսկզբին՝  Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ քննարկումների մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց բաց զրույցի ժամանակ՝  պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին: Ըստ Բեգլարյանի՝ որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի են դրվելու, որպեսզի դրանք հնարավորինս բարձր գնով վաճառվեն, ապա՝  գումարներն ուղղվեն պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար:
15:13 - 16 փետրվարի, 2021
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից

Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից

Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ կադաստրի կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։ Այս մասին հայտնում է Կադաստրի կոմիտեն։ Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ, ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում,  այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8 հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում կխնայվի տարեկան 8մլն 40 հազար ՀՀ դրամ: Կոմիտեն հիշեցնում է, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից նոր՝ առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել նաև կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը տարեկան 30 մլն 996 հազար ՀՀ դրամով։ Գրասենյակն այժմ գործում է Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։
11:09 - 23 հունվարի, 2021
Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից

Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։ Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ,  ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող՝ վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում, այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8-րդ հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում կունենանք տարեկան 8 մլն 40 հազար ՀՀ դրամի խնայողություն: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից նոր՝ առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել նաև կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը տարեկան 30 մլն 996 հազար ՀՀ դրամով։ Գրասենյակն այժմ գործում է Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։
12:17 - 22 հունվարի, 2021
Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև տարեվերջ դիմելու դեպքում կգործի նախկին կադաստրային արժեքը |armenpress.am|

Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև տարեվերջ դիմելու դեպքում կգործի նախկին կադաստրային արժեքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխություններ, սահմանվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործում են նախկին կադաստրային արժեքները: «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայն: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել  անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով՝ նախագծում կատարված լրացմամբ սահմանվել է, որ նրանց համար, ովքեր մինչև 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում, կգործեն նախկին կադաստրային արժեքները: Այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից:  
11:35 - 20 հունվարի, 2021
Ինքնակամ կառույցի օրինականացման համար պետք է դիմել մինչև 2021-ի հունվարի 31-ը. Կադաստրի կոմիտե

Ինքնակամ կառույցի օրինականացման համար պետք է դիմել մինչև 2021-ի հունվարի 31-ը. Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որն առաջին ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվել է և արդեն սույն թվականի հունվարի 18-ին 2-րդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային Ժողովի լիագումար նիստում։ Այս մասին հայտնում է Կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Նախագծերի փաթեթի ընդունումը կընձեռի հետևյալ հնարավորությունները․ • Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամաս, որի օտարման դեպքում առկա է կադաստրային արժեքի վճարման պայման, ապա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան համայնքային բյուջե կարող եք վճարել նախկին կադաստրային արժեքներով հաշվարկված գումար և հետագայում ազատվել օտարման պահին գործող ավելի բարձր կադաստրային արժեք վճարելուց։ • Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին կդիմեք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կընդունի բարենպաստ վարչական ակտ, ապա ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերը Ձեզ կօտարվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը  գործող վաճառքի գներով (նախկին գործակիցներով և կադաստրային արժեքներով)։ • Եթե պետական կամ համայնքային հողամասերի ուղղակի վաճառքի համար դիմել եք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, կամ համայնքի ղեկավարի կամ Կառավարության որոշումը ընդունվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա այդ հողամասերը կօտարվեն Ձեզ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով։ • Եթե հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու նպատակով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը դիմել եք համայնքի ղեկավարին և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ, և եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կկատարվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:46 - 15 հունվարի, 2021
Մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ձեռք բերված հողամասերի համար կադաստրային արժեքը չի փոխվի |1lurer.am|

Մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ձեռք բերված հողամասերի համար կադաստրային արժեքը չի փոխվի |1lurer.am|

1lurer.am: Հետագա վճարման պայմանով ձեռք բերված հողամասերի համար նախկին կադաստրային արժեքները կգործեն այն դեպքում, երբ վճարումը կատարվելու է մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 31-ը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկը հավանության արժանացավ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու և «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը վերաբերում է այն անձանց, որոնք հետագա վճարման պայմանով ձեռք են բերել հողակտոր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ կադաստրային արժեքները մի քանի անգամ բարձրացման դեպքում նրանք կկանգնեն խնդրի առջև, որ իրենց նախատեսածից ավելի պետք է վճարեն: Նախագծերի փաթեթով հնարավորություն է տրվում նրանց վճարել գործող կադաստրային արժեքներով, եթե վճարումը կատարվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: 2022 թվականի հունվարի 1-ից կգործեն նոր կադաստրային արժեքներ:
13:30 - 13 հունվարի, 2021
Բնակարանների առքուվաճառքի գործարքների նվազում, վարձակալության գների աճ. Ինչ միտումներ են նկատվել շուկայում |armenpress.am|

Բնակարանների առքուվաճառքի գործարքների նվազում, վարձակալության գների աճ. Ինչ միտումներ են նկատվել շուկայում |armenpress.am|

armenpress.am: Պատերազմն իր ազդեցություն է թողել նաև անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանում նվազել են բնակարանների առքուվաճառքի գործարքները, նաև՝ գները, անշարժ գույքի գործակալություններից շատերն էլ նկատել են վարձով բնակարանների պահանջարկի ավելացում, հետևաբար նաև՝ վարձավճարների ավելացում, ոմանք էլ նկատում են, որ պատերազմի ավարտից հետո վարձով բնակարանները սկսում են ազատվել, վարձավճարներն էլ կամաց-կամաց վերադառնում են հին չափերին:  Կադաստրի կոմիտեում սակայն նշում են՝ ամենօյա ռեժիմով ստացվող տվյալները  դեկտեմբերի սկզբից ի վեր ցույց են տալիս բնակարանների նկատմամբ իրականացվող գործարքների ակտիվություն: Շուկայի միտումները հասկանալու համար զրուցել ենք անշարժ գույքի գործակալությունների, Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի հետ: «Պատերազմից հետո բնակարանների վաճառքի հետ կապված առաջարկը Երևանում մեծացել է, պահանջարկը՝ քչացել: Դրա արդյունքում գները մի թեթև անկում են ապրել»,-ասաց  «Կոմպակտ ռիելթի» անշարժ գույքի գործակալության մենեջեր Հռիփսիմե Սամվելյանը: «Ալեքսան ռիելթի», «Մայ հաուս», «Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի գործակալություններից բոլորում նկատել են բնակարանների վարձվաճարի չափի ավելացում:  «Ալեքսան ռիելթի»  անշարժ գույքի գործակալության ադմինիստրատոր Նունե Դուխիկյանն օրինակ նշեց. «Երևանում վարձավճարների գները տատանվել են մոտ 20 հազար, երբեմն նույնիսկ մինչև 30 հազար դրամի չափով: Օրինակ 3 սենյականոց բնակարանի վարձակալության վճարը ծայրամասերում արժի մոտ 150 հազար դրամ, իսկ կենտրոնում՝ ավելի բարձր»: Նա, սակայն, նկատել է բնակարանների վաճառքի գների նվազում: «Մայ Հաուս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Գևորգ Հակոբյանն էլ Երևանում վարձով բնակարանների պահանջարկի աճին զուգընթաց նկատել է վարձավճարների աննշան բարձրացում: Նրա խոսքով՝ Արցախցի մեր հայրենակիցներն են հիմա հիմնականում վարձում բնակարաններ: Իսկ շուկայում, որպես այդպիսին, նա գնանկում չի նկատել: Վաճառքի գները էական փոփոխություն չեն կրել: Գնորդները սակայն պակասել են բավականին: «Արարատ ռիելթի» անշարժ գույքի գորկալության ներկայացուցիչ Վահե Դանիելյան էլ նշում է. «Պատերազմի ընթացքում սառած վիճակ էր, կարելի է ասել բնակարանների առքուվաճառքի ոչ մի գործարք տեղի չէր ունենում: Գնային փոփոխություն չկար: Սակայն հետպատերազմյան շրջանում, այսինքն` հիմա փոքր գնանկում է նկատվում, գներն աստիճանաբար իջեցնում են»: Դանիելյանը ևս նկատել է, որ պատերազմի օրերին Արցախից շատ մարդիկ էին տներ վարձակալել, սակայն այժմ հետ են վերադարձել: Ասպիսով նա կարծում է, որ վարձակալության գները նույնպես կնվազեն: «Արցախցիների մի մասին անվճար էին տրամադրել բնակարանները, մի մասն իրենք էին վարձել, մի մասի համար սփյուռքահայ բարերարներն էին վարձել: Բնակարանները զբաղված էին, ազատ բնակարաններ շատ քիչ էին, իսկ հիմա շատացել են ազատ բնակարանները: Կարծում եմ, որ գնանկում կունենանք»,-ասաց Դանիելյանը: Նրա խոսքով՝ անկում են ապրում նորակառույց շենքերում բնակարանների վաճառքի գները: «Առաջարկը մեծ է, շատ-շատ են կառուցել: Շատերը կանխվաճարները կատարել են, սակայն քանի որ եկամուտները նվազել է, ցանկանում են արագ էժան վաճառել: Ամենամեծ գնանկումը սպասում ենք նորակառույց կիսատ շենքերում»,-ասաց նա:  «Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանն էլ նկատել է, որ պատերազմի ժամանակ վարձակալությամբ բնակարանների կրիզիս է առաջացել: «Այսինքն պահանջարկը շատ էր, առաջարկը քչացել էր: Մարդիկ կային, որ կարճ ժամանակով վարձով բնակարան չէին տալիս: Այսպիսով վարձերը սկսեցին թանկանալ՝ մոտ 20 տոկոսով: Հետպատերազմյան շրջանում, երբ շատ արցախցիներ դեռ հետ չեն գնացել, շատ տներ դեռ չեն ազատվել: Քիչ-քիչ ազատվում են բնակարանները, գներն էլ հետ են գալիս, նվազման միտում կա՝ բարձրացումից հետո: Պահանջարկը եղել է պատերազմի ընթացքում, մինչև պատերազմի վերջը: Հիմա այդքան շատ պահանջարկ չկա: Գները վերադառնում են հին չափերին»,-ասաց նա: Գործակալը նկատել է, որ պատերազմի օրերին բնակարանների առքուվաճառքի գործարքները կանգնել էին, սակայն դեկտեմբերից նոր շարժ է նկատել, պահանջարկը քիչ-քիչ ակտիվանում է: Դեկտեմբերից սկսած` շուկայի ակտիվացում են նկատել նաև Կադաստրի կոմիտեում: Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը նշեց՝  տեսնում են ամենօրյա կնքված գործարքների թիվը: Դեկտեմբերի 1-ից ամեն օր բավականին մեծ ծավալով գործարք է գրանցվում: Սակայն դեռ չեն կարող ասել, թե դրանք ինչ գործարքներ են: «Ամենօրյա գործարքների աճը ցույց է տալիս, որ ակտիվություն կա»,-նշեց նա: Կադաստրի կոմիտեում ևս պատերազմի օրերին արձանագրել են բնակարանների թե գների, թե կատարված գործարքների նվազում: «Երևանում հոկտեմբերին ունեցել ենք առքուվաճառքի 848 գործարք, որը սեպտեմբերի համեմատ նվազել է 17.6 տոկոսով, իսկ 2019-ի հոկտեմբերի համեմատ՝ 26.4 տոկոսով: Մարզերում հոկտեմբերին ունեցանք բնակարանի առքուվաճառքի 382 գործարք, որը սեպտեմբերի համեմատ նվազել է 25.1 տոկոսով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ նվազումը կազմել է  36.8 տոկոս»,-ասաց Նազարյանը: Անդրադառնալով գնային անկումներին՝ նա նշեց, որ Երևանում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանների գները նվազել են 0.7 տոկոսով, սակայն 2019-ի հոկտեմբերի համեմատ աճել 0.8 տոկոսով: Մարզերի քաղաքներում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազումը կազմել է 0.5 տոկոս, բայց նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նկատվել է աճ՝ 0.5 տոկոսով:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:09 - 16 դեկտեմբերի, 2020
Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը |armtimes.com|

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը |armtimes.com|

armtimes.com: Հայաստանյան անշարժ գույքի շուկայում գործարքների որոշակի նվազում կա, սակայն այս պահին հստակ չէ, թե որքանով է այդ նվազումն իր վրա կրում պատերազմի ազդեցությունը։ ՀԺ-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ - Պարո՛ն Թովմասյան, կորոնավիրուսի շրջանում անշարժ գույքի շուկայի վիճակը վատթարացավ, դրան հաջորդեց պատերազմը։ Հետպատերազմական շրջանում ի՞նչ վիճակում է գտնվում շուկան։   - Կորոնավիրուսի սկզբնական փուլում մեր գրասենյակները փակվեցին, եւ գործարքների անկումն այդ ժամանակ ակնհայտ էր։ Օրական 3000-3200 դիմումների փոխարեն մենք այդ ժամանակ առցանց ընդունում էինք առավելագույնը մինչեւ 1000 դիմում։ Հետո մեր գրասենյակները բացեցին՝ կորոնավիրուսի առաջին ալիքը վերացավ, ակտիվությունն անհամեմատ ավելի մեծացավ եւ մինչեւ 3500 դիմում օրական ընդունում էինք։ Սա, իհարկե, չի նշանակում, որ 3500 իրավունքի գրանցում էինք կատարում, դրա մեջ իրավունքների գրանցումը մինչեւ 750-ի էր հասնում։ Ռազմական դրության ժամանակ դիմումները օրական 1600-ի չափ դարձան։ Հիմա դարձյալ դրական միտում ունի՝ էլի աճում է։ Բայց եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ դեռեւս որոշակի թվաքանակով պակաս է։ Այնպես չի, որ մենք կարող ենք գնահատական տալ, թե գործարքների քանակի այս նվազեցումը կանդրադառնա շուկայի վրա։ Պետք է ժամանակ անցնի, որ հասկանանք ինչ է տեղի ունենում։ - Անշարժ գույքի շուկայի ներկա վիճակը ինչպե՞ս եք գնահատում։ - Եթե համեմատենք անցած տարվա հետ՝ գրեթե նույնն է։ Հիմա օրական մոտավորապես մենք ունենում ենք 500-520 իրավունքի գրանցում, անցած տարի 600-620 գրանցում էր լինում։ Դա չի նշանակում, որ մենք ռազմական դրության հետեւանքով ունենք այդ նվազեցումը։ Շուկայի վրա ազդեցությունը մենք կարող ենք գնահատել գոնե 4-5 ամիս հետո։ - Գործարքների մեջ մեծ դեր ունեն նաեւ անշարժ գույքի գործակալությունները, տեղյա՞կ եք, թե նրանց գործունեությունն ինչպե՞ս է ընթանում։ - Անշարժ գույքի գործակալների առումով իրավական կարգավորում դեռ չկա եւ կոմիտեն դեռեւս իրավասություն չունի հաշվետվություն վերցնելու, թե ինչ է տեղի ունենում։ Բայց մեր 5-ամյա պլանում ունենք հատուկ գործողություն, որը միտված է անշարժ գույքի գործակալների այդ դաշտը կարգավորելուն, այն նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի անշարժ գույքի գործակալների վերաբերյալ կոմիտեն կարողանա հաշվետվություն ունենալ։ Մենք չենք կարող ասել նրանք խնդիրներ ունեն, թե ոչ, քանի որ ինֆորմացիայի չենք տիրապետում։ Բայց, եթե օրական 500-600 իրավունքի գրանցում է լինում, դա նշանակում է, որ նրանք գործ ունեն՝ աշխատում են։ - Ե՞րբ կկարգավորվի շուկան, կանխատեսումներ կա՞ն։ - Այս հարցին ես կարող եմ պատասխանել, եթե մեր տնտեսության ներդրումների վերաբերյալ որոշակի ճշգրիտ տվյալներ ունենանք։ Բայց անշարժ գույքի շուկան այսօր էլ շարունակում է աշխատել՝ առանց որեւէ խոչընդոտի։  Կոմիտեն կատարում է շարունակական վերլուծություններ, եւ եթե գնային փոփոխություններ են տեղի ունենում, մենք ամեն ամսվա վերջում՝ մեր հաշվետվություններում այդ բոլոր ցուցանիշները տեղադրում ենք։ Ուղղակի բոլորին կխնդրենք զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք հիմնված չեն պաշտոնական տեղեկությունների վրա, քանի որ դրանք կարող են ինչ-որ չափով խուճապ ստեղծել։ Բոլոր տեղեկությունները բաց են։ Այս պահին տվյալները վատատեսական չեն եւ մենք դրական միտում ենք արձանագրում։ Ես, իմ շրջապատը, իմ գործընկերները, որեւիցե մեկը չի պատրաստվում լքել երկիրը՝ շարունակում ենք աշխատել ու նոր բարիքներ ստեղծել մեր պետության համար: - Պարո՛ն Թովմասյան, տեղեկություններին էին տարածվել, թե ճգնաժամով պայմանավորված բանկերն այս պահին հիպոթեքային վարկեր չեն տրամադրում, նման խնդրով կոմիտեին դիմե՞լ են։ Արդյո՞ք այս պահին ակտիվ տեմպով կառուցապատողները շարունակում են շենքեր կառուցել։ - Օրական քաղաքացիներից 2000 դիմում ենք ստանում, որից 100-200-ը դիմում-բողոքներ են։ Այդ ծավալի մեջ ռազմական դրության ժամանակահատվածում նման խնդրի վերաբերյալ դիմում չենք ստացել։ Միգուցե ռազմական դրությամբ պայմանավորված՝ մարդիկ սպասում են որոշակի ժամանակահատված՝ մտածելով, թե կարող է գնանկում տեղի ունենալ՝ հետո սկսեն ձեռք բերել։ Բայց այնպիսի տենդենց, որ կառուցապատողը բողոքի, թե բնակարան ձեռք չեն բերում, իսկ գնորդը բողոքի, որ բանկը վարկ չի տալիս՝ մենք չենք նկատել։ - Այս իրավիճակում շատերը սոցիալական խնդրի առաջ են կանգնել, բնակարանային խնդիրներ կան։ Կոմիտեն՝ Կառավարության հետ համատեղ բնակարանի ձեռքբերման ավելի հարմարավետ ծրագրեր քննարկո՞ւմ է։ - Կառավարությունը շարունակական սոցիալական ծրագրեր է իրականացնում։ Որոշ դեպքերում հատուկ գներ են սահմանվում, որպեսզի պետական ծառայողները, զինվորականները կարողանան բնակարան ձեռք բերել։ Կոմիտեի գործառույթն այստեղ այն է, որ կարողանում ենք վերլուծել շուկան եւ Կառավարությանը տալ շուկայում առկա գները։ Արդեն Կառավարության որոշումներով հաստատվում են սոցիալական բնակարանաշինական ծրագրեր։ Այդպիսի ծրագրերից է երիտասարդ գիտնականների ծրագիրը, որը շարունակական իրականացվում է։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
20:53 - 01 դեկտեմբերի, 2020
Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում |armenpress.am|

Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում |armenpress.am|

armenpress.am: այաստանում կադաստրային քարտեզներում տեղ գտած թերությունների ուղղման նպատակով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանում և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանում: Այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: «Կադաստրային քարտեզներում տեղ գտած թերություննների ուղղման համար նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանումը և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանումը, որոնք կօգտագործվեն կադաստրային քարտեզների ուղղման գործընթացներում»,-ասաց Թովմասյանը:   Դրա համար նախապատրաստված է կառավարության որոշման նախագիծ:
19:49 - 03 նոյեմբերի, 2020
Կադաստրի կոմիտեն քաղաքացիների համար հեշտացնում է հասցեների տրամադրման կարգը |armenpress.am|

Կադաստրի կոմիտեն քաղաքացիների համար հեշտացնում է հասցեների տրամադրման կարգը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կադաստրային քարտեզը կվարվի առցանց, քաղաքացիների համար հասցեների տրամադրման կարգը կհեշտացվի: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ կոմիտեում իրականացվում են բարեփոխումներ: Կոմիտեի կազմում գործում էր «Գեոդեզիայի և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որը լուծարվեց: Դրա փոխարեն ստեղծվեց Գեոմատիկայի կենտրոն: Այն մասնագիտացված ստորաբաժանում է, որը պատասխանատու է լինելու ինտեգրված կադաստրի ներդրման, համապատասխան քարտեզագրական նյութերի տվյալների բազայի ստեղծման համար: Ներկայում տվյալ կենտրոնում լայն աշխատանքներ են տարվում Հայաստանի հասցեները միատար դարձնելու ուղղությամբ: «Հասցեների հետ կապված հետևյալ խնդիրն ունենք: Օրինակ Խաչատուր Աբովյանի փողոցը, մի դեպքում հենց այդպես կարող է նշված լինի, մյուս դեպքում՝ Խ. Աբովյանի փողոց: Սա նշանակում է, որ հասցեների բազան միատարր չէ: Ներկա դրությամբ մենք այդ ֆիլտրացման աշխատանքներն ենք կատարում և բազան դարձնում միատարր: Մյուս կողմից հասցեները կապակցում  ենք քարտեզների հետ»,-ասաց Սուրեն Թովմասյանը:  Կոմիտեի ղեկավարը նշեց, որ կար մշակված քարտեզագրման հարթակ, որի զարգացման ուղղությամբ ակտիվ փոփոխություններ են իրականացվել: Արդյունքում՝ ներկա պահին մոտ 100 համայնքի կադաստրային քարտեզ արդեն վարվում է առցանց: «Սա ևս շատ կարևոր փոփոխություն է: Մինչ այդ, թարմացումները տեսնելու համար անընդհատ ստիպված էինք լինում համապատասխան աշխատակցից ուզել նոր քարտեզ: Հիմա 100 համայնքի տվյալները վերջին 4 ամիսների ընթացքում ներբեռնվել են առցանց վարվող հարթակ: Երբ գեոպորտալը ամբողջական հասանելի կլինի, արդեն հնարավոր կդառնա տեսնել այդ պահին կադաստրային քարտեզում գործող իրավիճակը: Այսինք, երբ նոր հող կիսվի և նոր իրավունք գրանցվի, ապա դա անմիջապես կարտացոլվի կադաստրային քարտեզում»,-ասաց Սուրեն Թովմասյանը,՝ ավելացնելով, որ գեոպորտալը և տարածական տվյալների ենթակառուցվածքն իրենց թիրախային ռազմավարական ուղղություններից են, որոնք պետք է զարգացնել: Դրանից բացի, կոմիտեն քաղաքացիների համար հեշտացնում է հասցեների տրամադրման կարգը: Ներկայում, երբ ցանկանում նոր հասցե է ցանկանում ձեռք բերել, դիմում է համայնք, որը տալիս է հասցեի որոշում և տվյալ քաղաքացին այդ որոշումը բերում ներկայացնում է կադաստրի կոմիտե: Հիմա ներդրվում է էլեկտրոնային հարթակ: Արդյունքում՝ քաղաքացին հասցե ստանալու համար դիմում կգրի համայնքին, իսկ համայնքի ղեկավարը, օգտվելով հարթակի հնարավորություններից, որոշումը կադաստր կուղարկի առցանց՝ առանց սեփականատիրոջ դիմումի: Կոմիտեի ղեկավարը հույս հայտնեց, որ եկող տարվա մինչև էլեկտրոնային հարթակը ներդրված կլինի:
17:30 - 23 սեպտեմբերի, 2020
Անշարժ գույքի շուկայում առկա է աշխուժություն. Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում |armenpress.am|

Անշարժ գույքի շուկայում առկա է աշխուժություն. Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում |armenpress.am|

armenpress.am: Ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ անշարժ գույքի շուկայում համավարակը թողեց իր բացասական ազդեցությունը: Հրավիվրված ասուլիսի ժամանակ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ  դա պայմանավորված էր նաև Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների որոշ ժամանակ փակ լինելու և անկանոն ձևով աշխատելու հետ: Ըստ էության, այն ժամանակահատվածում, երբ Կադաստրի կոմիտեի գրասենյակները փակ էին, աշխատանքն ապահովվում էր առցանց գրասենյակների միջոցով: Թեպետ առցանց հարթակների միջոցով չէր ստացվում դիմումների այն ծավալը, որն իրական պատկերի մասին խոսեր: Երբ վերջին ամիսներին սպասարկման գրասենյակները բացվեցին, արդեն պատկերն այլ է: «Ընթացիկ տարվա օգոստոսին անշարժ գույքի շուկայում գրանցվել է 16 հազար 491 գործարք: Այս ցուցանիշը 2020 թվականի հուլիսի համեմատ աճել է մեկ ու կես տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 6.3 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում մենք նկատում ենք ակտիվացում»,- ասաց Սուրեն Թովմասյանը: Սահմանափակումները հանելուց հետո դրական դինամիկա է նկատվում առք ու վաճառքի գործարքներում: Այստեղ կա կայուն աճ: Օգոստոսին գրանցվել է 4 հազար 904 առք ու վաճառքի գործարք, որից Երևանում՝ 1 323: Սուրեն Թովմասյանը նշեց, որ մարզերում գործարքների անհամեմատ աճ է նկատվում:  Գյուղական համայնքներում գործարքների 39 տոկոս աճ է գրանցվել, մարզային քաղաքներում՝ 7 տոկոս: Երևանում հակառակ պատկերն է, նկատվում է գործարքների քանակի նվազում: Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա կոմիտեի ղեկավարը նշեց, որ ներկա պահին չեն դիտարկում ոչ գների աճ, ոչ գների նվազում, այն քիչ թե շատ կանոնակարգված, կայուն վիճակում է: Շուկայում գների անկում է տեղի ունեցել, սակայն չնչին տոկոսով: Ամռան ամիսներին 1-1.5 տոկոսի չափով գների անկում է եղել: «Եթե համավարակը նորից թափ չհավաքի, ապա դա կնշանակի, որ շուկան կայունանալու է, և տարվա վերջ լավ ցուցանիշներ ենք գրանցելու»,- հավելեց Սուրեն Թովմասյանը:  
16:30 - 23 սեպտեմբերի, 2020
Անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |hetq.am|

Անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Նախագիծը ներկայացրեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարինե Ավագյանը:   Պաշտոնյայի խոսքով` նախագիծը միտված է պարզեցնելու պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները և խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների ընթացքում, նաև նվազեցնելու որոշ ծառայությունների համար նախատեսված սակագները: Նախագծի ընդունման պարագայում` անշարժ գույքին առնչվող ցանկացած տեղեկատվություն հնարավոր է ձեռք բերել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով` E-cadastre.am կայքի միջոցով: Ըստ նախագծի` գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար 500 դրամ սակագին է սահմանվում (գործող 1000ղրամի փոխարեն), գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` կրկին 500 դրամ: Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար սահմանվելու է 300 դրամ սակագին: «Այլևս քաղաքացիները ստիպված չեն լինելու շինությունների և հողամասեսրի հատակագծերը փաստաթղթային եղանակով ներկայացնելու Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, ընդ որում էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանելու է Անշարժ գույքի ռեգիստրի ղեկավարը»,- ասաց հիմնական զեկուցողը:
16:24 - 17 սեպտեմբերի, 2020
Կառավարությունում քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Կառավարությունում քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը: 2020թ. իրականացվել է միջազգային Երկրատարածական տվյալների ստանդարտների ուղեցույցների կազմում և դրանց համապատասխան քարտեզագրական շերտերի ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ, որի զարգացման և կարիքների գնահատման ընթացքում նախատեսվում է ներդրնել նոր ծրագրային և սերվերային համակարգեր: Առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրման շրջանակում որոշակիորեն կարգավորվել է օրենսդրական դաշտը, որով պայմանավորված՝ իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ կիրականացվեն գրանցման, տարածական տվյալների և արխիվի ոլորտներում: Կադաստրի կոմիտեի առցանց ծառայությունների մատուցման հարթակի (e-cadastre.am) վերագործարկմամբ բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, շարունակաբար պարզեցվում են առցանց դիմումների ներկայացման ընթացակարգերը. այժմ օրական ստացվող առցանց դիմումների քանակը հասնում է 300-400-ի: Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հայեցակարգը: Մշակվում են հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց հիման վրա կգործարկվի հասցեների միասնական համակարգի առցանց հարթակը: Այժմ իրականացվում են փողոցների տեղադիրքի և անվանումների ճշգրտման, թվայնացման, տվյալների բազայի ստեղծման աշխատանքներ, արդեն 8 մարզում դրանք ավարտվել են: Իրականացվել են ՀՀ հողերի և դրանց բարելավումների գնահատումներ, տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում: Փոփոխված ժամանակացույցով իրականացվել են ՀՀ միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանմամբ և «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված միջոցառումները: Ավարտին են հասցվել Վաղարշապատ քաղաքի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները: Մշակվել և քննարկման է ներկայացվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այժմ այն լրամշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում Կադաստրի կոմիտեի 5 տարածքային ստորաբաժանումից 2-ը միավորվել են 1-ում, այժմ գործում է 4 տարածքային ստորաբաժանում: Վարչապետը հետաքրքրվել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում նախատեսված մի շարք միջոցառումների կատարման ժամանակացույցի փոփոխության պատճառներով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել այդ առնչությամբ և նշել, որ այժմ կոմիտեն աշխատում է թե՛ ընթացիկ, թե՛ հաշվետու շրջանում նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում և աշխատանքները կազմակերպել սահմանված ժամանակացույցին համապատասխան: 
21:39 - 19 օգոստոսի, 2020
«Շինարարությունից մեր տները դղրդում են». Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան բնակելի համալիր է կառուցում Նազարբեկյան փողոցում |hetq.am|

«Շինարարությունից մեր տները դղրդում են». Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան բնակելի համալիր է կառուցում Նազարբեկյան փողոցում |hetq.am|

hetq.am: Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան փողոցի բնակելի տների բնակիչներն արդեն երեք ամիս է՝ պայքարում են իրենց հարևանությամբ կատարվող շինարարության դեմ։ Նրանք պնդում են, որ շինարարական աշխատանքների պատճառով մշտապես վախի մեջ են, և որ մի օր իրենց տները փլվելու են։ «Անընդհատ վախի մեջ ես՝ վայ, դղրդում է, բա որ հիմա մի բան փլվի։ Անընդհատ սթրես ենք տանում։ Անգամ օրվա վերջում, երբ շինարարական աշխատանքներն ավարտվում են, այդ դղրդոցը մեջներիցս դուրս չի գալիս»,- ասում է Աննա Եղիազարյանը։ Աննան բնակվում է Նազարբեկյան փողոցում, որից մի քանի մետր այն կողմ ընթանում են 14, 16, 21 հարկանի շենքերի կառուցման աշխատանքները։ Աննան ցույց է տալիս տան երկրորդ հարկի ննջասենյակների պատերն ու ասում՝ շինարարական աշխատանքների պատճառով պատերին նոր ճաքեր են առաջացել։       Բնակիչներն ավելի են անհանգստացել, երբ նախորդ շաբաթ հատուկ տեխնիկայով սկսել են փորել շենքերի հիմքերը։ Նազարբեկյան 41/1 և 41/8 հասցեներում կառուցվում է երեք բնակելի շենք՝ 21, 16, 14 հարկերով։ Կառուցապատողը «Շինարտ գրուպ» ընկերությունն է, որի սեփականատերը Սամվել Մկրտչյանն է։ Նա եղել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի հաշվառման վարչության պետ, Երեւանի ստորաբաժանման պետ, այնուհետև՝ գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ։  Նախորդ շաբաթ տարածքի բնակիչները գրությամբ դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ ներկայացնելով իրավիճակն ու իրենց մտահոգությունները։ Աննան նաև կցել է իրենց տան պատերի ճաքերի լուսանկարները։ Քաղաքային իշխանությունից նրանք դեռ պատասխան չեն ստացել։  Բնակիչների բողոքներից հետո կառուցապատող ընկերությունը կտորե ցանց է անցկացրել՝ շինհրապարակի և տների միջև։ «Շինարտ գրուպ» ընկերությանը շինթույլտվություն տրվել է այս տարվա հունիսի 8-ին։ Ըստ տարածքում փակցված ցուցանակի՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են 36 ամսվա ընթացքում։ Նազարբեկյան փողոցի բնակիչ Լևոն Հարությունյանը պատմեց, որ նախորդ շաբաթ այնքան ակտիվ շինարարություն է ընթացել, և տներն այնքան ուժգին են շարժվել, որ պարտադրված են եղել զանգահարել ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն և քաղաքապետարան։ Սակայն պետական կառույցներից որևէ ներկայացուցիչ տարածք չի եկել, իսկ ոստիկանությունից հայտնել են, որ շինարարությունն օրինական է։   Լևոն Հարությունյանը Աննա Եղիազարյանը   Բնակիչները կառուցվող շենքերի մասին տեղեկացել են պատահաբար, երբ սոցիալական ցանցերում հայտարարություն են տեսել, որ այդ հասցեում բնակարաններ են վաճառվում։ Նրանք հանրային որևէ լսման չեն մասնակցել, քանի որ իրազեկված չեն եղել։ «Հանրային լսումները արվել են ձևական, այսինքն՝ արվել են, բայց ոչ մի բնակիչ տեղյակ չի եղել այդ լսումներից։ Ես խոսել եմ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ինքն ասել է, որ եթե Գուգլով ման գաք, կգտնեք, որ հանրային լսումներ եղել են։ Այսինքն՝ ձևական բնույթ է կրում, չէին կարող նամակներով ուղարկել, մարդիկ նորմալ գնային այդ լսումներին, քննարկեին։ Իրենց երևի պետք էր, որ ուղղակի նշեին, որ հանրային լսումներ են արել»,- ասում է Լևոն Հարությունյանը։   Ինչպիսի տեսք է ունենալու բնակելի համալիրը   «Մեր պահանջն այն է, որ ամեն ինչ օրենքով կազմակերպվի։ Թող հանրային լսումներ անցկացվեին, մեր կարծիքը լսեին, միգուցե մենք չէինք ուզում մեր գլխի վերևը էսպիսի շենք լինի։ Հետո այս տներից 10 մետրի վրա է լինելու այդ շենքը, պատկերացրեք 16, 21, 14 հարկանի շենք»,- ասում է Լևոն Հարությունյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:32 - 07 օգոստոսի, 2020