Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում |armenpress.am|
19:49 - 03 նոյեմբերի, 2020

Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում |armenpress.am|

armenpress.am: այաստանում կադաստրային քարտեզներում տեղ գտած թերությունների ուղղման նպատակով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանում և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանում: Այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

«Կադաստրային քարտեզներում տեղ գտած թերություննների ուղղման համար նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանումը և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանումը, որոնք կօգտագործվեն կադաստրային քարտեզների ուղղման գործընթացներում»,-ասաց Թովմասյանը:

 

Դրա համար նախապատրաստված է կառավարության որոշման նախագիծ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել