Կադաստրի կոմիտեն հերքում է աշխատակիցների՝ ստիպողաբար երթի մասնակցելու լուրերը
15:14 - 19 դեկտեմբերի, 2020

Կադաստրի կոմիտեն հերքում է աշխատակիցների՝ ստիպողաբար երթի մասնակցելու լուրերը

Կադաստրի կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունները, թե կոմիտեի ղեկավարը աշխատակիցներին ստիպել է մասնակցել դեպի Եռաբլուր երթին:  Այս մասին տեղեկացրին Կադաստրի կոմիտեից:

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զանգահարել է աշխատակիցներին և ստիպել, որ մասնակցեն դեպի Եռաբլուր կազմակերպված երթին, չի համապատասխանում իրականությանը»,-հայտնեցին կոմիտեից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել