Արտակ Զեյնալյան

Արտակ Հայկազի Զեյնալյանը (սեպտեմբերի 9, 1969, Երեւան), ՀՀ արդարադատության նախկին նախարար է (2018-2019), «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017)։

Զեյնալյանը «Հանրապետության» հայտարարության հետ կապ չունի, դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը. խոսնակ |news.am|

Զեյնալյանը «Հանրապետության» հայտարարության հետ կապ չունի, դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը. խոսնակ |news.am|

news.am։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը: Այս մասին ասաց նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։«Նախարարը ներկայացնում է Կառավարության դիրքորոշումը, եւ որեւէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում»,–ասաց նա։ Հայտարարեության մեջ նշված է, որ Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։«Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսեւորում է իբրեւ ընդդիմադիր եւ ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում եւ ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը»,–ասված է հայտարարության մեջ։
13:37 - 20 մայիսի, 2019
Զեյնալյանը Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները  |armenpress.am|

Զեյնալյանը Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիային:Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նախարար Զեյնալյանը, ողջունելով միջազգային գործընկերներին Արդարադատության նախարարությունում, կարևորել է Կազմակերպության հետ ունեցած համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:Ջեյն Բյուքենընը և Գիորգի Գոգիան շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2017 թվականին հրապարակված հաստատությունում գտնվող և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մատչելիությանը վերաբերող զեկույցից հետո Հայաստանում այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այդ համատեքստում Ջեյն Բյուքենընն ընդգծել է, որ Հայաստանն այս հարցում գրանցել է հաջողություն, կատարվել են շատ աշխատանքներ և, չնայած դրան, դեռ անելիքներ կան:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա խնդիրները օրենսդրական ճանապարհով լուծելու հնարավորություններին:
13:48 - 16 մայիսի, 2019
Արդարադատության նախարարը չեխ գործընկերներին ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

Արդարադատության նախարարը չեխ գործընկերներին ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Չեխիայի խորհրդարանի կողմից վավերացնելու համար և ընդգծել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում, մասնավորապես, դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումներից և առաջիկա ծրագրերից: Արտակ Զեյնալյանի խոսքով, հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ չէին աշխատում ընտրական ինստիտուտները, և իշխանությունը չէր ձևավորվում ժողովրդի կամքով: Որպես հեղափոխության մեծագույն ձեռքբերում՝ նախարարն առանձնացրել է երկու մեծ ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքների նկատմամբ կա ողջ ժողովրդի վստահությունն ու հավատը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումներին՝ Արտակ Զեյնալյանն առանձնացրել է դատական իշխանության մատչելիության ու արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովումը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ վերջին մեկ տարում բարելավվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրավակիրառ պրակտիկան, ՔԿՀ-ների պահման պայմաններն ու սննդի որակը, մամուլի ազատության վիճակը և այլն: Արտակ Զեյնալյանը նաև ընդգծել է, որ ներկայում տնտեսությունն ազատականացված է, որևէ գործարար հովանավորություն չի վայելում, ՀՀ-ում բիզնես գրանցելը 15-ից 30 րոպեի ընթացքում է կատարվում, որը հնարավոր է իրականացնել նաև համայնքներում գործող պետական ծառայություններ մատուցող օպերատորների գրասենյակներում: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է նաև, որ բիզնես գրանցելու ոլորտում կտրուկ աճ է արձանագրվել: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցումային արդարադատությանը, առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:
17:54 - 30 ապրիլի, 2019
E-court​ ​համակարգ​ի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով. Արտակ Զեյնալյան

E-court​ ​համակարգ​ի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը, տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, այլք: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից՝ Բարձրագույն Դատական Խորհրդի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում ստեղծվել է E-court համակարգը։ Նախարար Զեյնալյանը, կարևորելով ժամանակի հրամայականը բավարարող էլեկտրոնային համակարգերի ստեղծումը, նշել է, որ այդ առումով Արդարադատության նախարարությունը դրական փորձառություն ունի. դեռևս 2008 թվականից նախարարության կողմից մշակվել և ներդրվել են մեկ տասնյակից ավելի էլեկտրոնային համակարգեր: «Էլեկտրոնային դատարան համակարգն այն համարձակ նորարարությունն է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ: Ծրագրի գործարկման արդյունքում ակնկալում ենք, որ դատարանները կներկայանան նոր հեղափոխական մոդելով, մասնավորապես, կիրականացվեն մի շարք բարեփոխումներ»,- ասել է Արտակ Զեյնալյանը։ Նախարարն այդ առումով կարևորել է քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հնարավորության ստեղծումը, մեկ ատյանի դատարանից մյուս ատյանի դատարան գործը էլեկտրոնային եղանակով փոխանցելու հնարավորությունը, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառության անցումը էլեկտրոնային եղանակի, էլեկտրոնային եղանակով գործի բոլոր նյութերին ծանոթանալու տեխնիկական հնարավորությունը, Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը, որը թույլ կտա գործարկել դատարանների և կողմերի միջև էլեկտրոնային ծանուցման բոլոր հնարավորությունները, փաստաբանների էլեկտրոնային ռեեստրի ստեղծումն ու էլեկտրոնային դատարան համակարգի համակցումը բոլոր անհրաժեշտ էլեկտրոնային կառավարման համակարգերին: «Մենք գիտենք, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Մենք պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը», որպեսզի արագ վրա հասնի վեճի հանգուցալուծումը»,- նշել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ ծրագրեր են իրականացվում դատարանները բեռնաթափելու նպատակով: Նրա խոսքով՝ արդյունավետ կառավարման գիտակարգը հանգել է հետևյալ բանաձևին՝ 100 հազար բնակչի հաշվարկով պետք է լինի 21 դատավոր, իսկ այսօր Հայաստանում դրանց թիվը 7-ն է, և Հայաստանը Եվրոպայի խորհրդում եզրափակիչն է: Նախարարը նշել է, որ այս առումով դեռ անելիքներ կան: Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը: Ներկա փուլում նախատեսվում է հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր վարույթներով: Այս կերպ հնարավոր է ապահովել գործող համակարգից նորին սահուն անցումը: E-court համակարգը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների դատական տեղեկատվության մատչելիության մակարդակը, դատարանների հաշվետվողականությունը, դատական որոշումների կանխատեսելիությունը, դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:
12:49 - 30 ապրիլի, 2019
Համաներման ակտից առաջ Արդարադատության նախարարությունում կանխատեսել են կրկնահանցագործությունների հավանականությունը |armenpress.am|

Համաներման ակտից առաջ Արդարադատության նախարարությունում կանխատեսել են կրկնահանցագործությունների հավանականությունը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արդարադատության նախարարությունը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ համաներում հայտարարելուց առաջ կանխատեսել էր համաներվածների շրջանում կրկնահանցագործությունների հավանականությունը: Այս մասին ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակ Զեյնալյանը: «Այն ժամանակ, երբ դեռ համաներման ակտը նախագիծ էր, հայտնել էինք, որ հավանականություն կա, որ անձինք, ովքեր համաներվել են կարող են դարձյալ կատարել հանցագործություններ, և վերադառնալ Քրեակատարողական հիմնարկներ: Սակայն դրանք փոքր տոկոս են կազմում»,- ասաց նախարարը: Արտակ Զեյնալյանը նշեց, որ համաներմամբ ազատ են արձակվել բացառապես առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք: «Համաներման ակտով արգելք է սահմանված` եթե անձը մեկ անգամ համաներումով ազատ է արձակվել, եթե մեկ անգամ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կամ ներում է ստացել նախագահի կողմից, ապա կրկին դատապարտված լինելու պարագայում համաներումը նրա վրա չի տարածվում: Ազատ են արձակվել բացառապես առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք, և նրանք է, որ կրկին հանցանք են կատարել»,- նշեց Արտակ Զեյնալյանը: Արդարադատության նախարարը հավելեց, որ այժմ իրենց կողմից մշակվում են մեխանիզմներ, որպեսզի նվազեցնեն ռիսկերը կրկին հանցագործություն կատարելու նրանց համար, ովքեր համաներմամբ ազատ կարձակվեն:
10:35 - 29 ապրիլի, 2019
ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է բանտարկյալներին աշխատանքի տեղավորելու մեխանիզմ

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է բանտարկյալներին աշխատանքի տեղավորելու մեխանիզմ

Հայաստանի արդարադատության նախարարությունում կարծում են, որ աշխատանքի տեղավորվելը կրկնահանցագործությունների թվի կրճատման գրավականն է։ Ինչպես ասել է նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 29-ի մամուլի ասուլիսում, մշակվում է ձերբակալվածներին, ինչպես նաեւ ներման արժանացածներին, ժամկետից շուտ ազատ արձակվածներին աշխատանքի տեղավորելու մեխանիզմ՝ կրկնահանցագործությունների կանխման ակնկալիքով։ Նախատեսվում է նպաստ վճարել ազատվելուց հետո առաջին երկու ամիսներին, որպեսզի մարդը կարողանա աշխատանքի տեղավորվել։ Աշխատանքի տեղավորվելուն հատուկ տեղ է հատկացվել ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում։ Նախ՝ համապատասխան կետ է նշված աշխատանքային գրքույկում, ազատվելուց հետո նա կկարողանա շարունակել աշխատանքը։ «Փաստն այն է, որ վերջերս բանտից ազատվածներին ձգտում են աշխատանքի չվերցնել։ Մենք ցանկանում ենք վերացնել ռիսկերը, երբ մարդը դիմում է հանցագործության իրեն կերակրելու համար»,- ընդգծել է Զեյնալյանը։
10:02 - 29 ապրիլի, 2019
Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում. Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործով դատավորների քայլին գնահատական չի տալիս |armenpress.am|

Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում. Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործով դատավորների քայլին գնահատական չի տալիս |armenpress.am|

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զերծ է մնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերը վարող դատավորների ինքնաբացարկի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց: Ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում Զեյնալյանը նշեց, որ իր կողմից որևէ դիրքորոշում կարող է հենց ինքնաբացարկի հիմք հանդիսանալ: «Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում, նաև կա իրավակիրառական պրակտիկա: Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, ապա պարտավոր է հայտնել ինքնաբացարկ: Իսկ, թե ինչպես կգնահատի կարգապահական հանձնաժողովը կամ Արդարադատության նախարարությունն այդ քայլը, դա այլ հարց է: Դրանից հետո, եթե հանկարծ միջնորդություն ներկայացվի Բարձրագույն դատական խորհուրդ, ապա այդ դատական ատյանն է իրավասու տալ դրա գնահատականը: Եվ սխալ կլինի, եթե դրա վերաբերյալ դիրքորոշում ներկայացնի արդարադատության նախարարը կամ այդ օղակում որևէ մեկը»,- ընդգծեց Արդարադատության նախարարը:
09:25 - 29 ապրիլի, 2019
Հասարակությունը թող գնահատի՝ այսօր կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ |lragir.am|

Հասարակությունը թող գնահատի՝ այսօր կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ |lragir.am|

lragir.am: Այս պահի դրությամբ ես ձեռնպահ կմնամ ինչ-որ գնահատականներ տալուց, այսօր լրագրողներին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, թե՞ ոչ: «Անօրինական ազատության մեջ գտնվող անձինք չկան ՀՀ-ում: Ես ձեր հարցին այսպես կպատասխանեմ: Եթե կան անազատության մեջ պահելու նվազագույն հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց կամ կալանքը փոխարինվում է գրավով: Եվ այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի եղած իրավիճակից: Ես ինչո՞ւ ձեռնպահ մնացի քաղաքական գնահատական տալուց: Անձինք իրենք են որոշում ինչպես ընտրել իրենց պաշտպանությունը: Ես նրանց չեմ հակադրվի այս առումով: Նրանք գտնում են, որ այդպես պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, մյուսը գտնում է, որ պետք է հայցի քաղաքական ապաստան օտար երկրում»,- ասաց նա: Զեյնալյանի խոսքով՝ արդարադատության նախարարները և նախկին իշխանությունները մշտապես հայտարարել են, որ քաղաքական բանտարկյալներ չկան: Քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու հարցը, ըստ նրա, որոշվում է սուբյեկտիվորեն, որոշում են հասարակությունը, հասարակական կազմակերպությունները: «Գնահատեք ինքներդ, հասարակությունը թող գնահատի՝ այսօր կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ»,- հավելեց Զեյնալյանը:
08:45 - 29 ապրիլի, 2019
Դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ․ Արտակ Զեյնալյան |tert.am|

Դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ․ Արտակ Զեյնալյան |tert.am|

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց առողջության պահպանման խնդիրն իրենց ուշադրության կենտրում է։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բարեփոխումների շրջանակում այս անձինք կարող են նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշական օգնության ու սպասարկման իրավունքից օգտվել՝ պետության կողմից տրամադրվող անվճար պայմաններով։ Նախարարն անդրադարձավ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին։ «Դատավորների կողմից թույլ տված կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ, որոնցից 4-ը կարճվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու միջնորդություն է ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ, իսկ 2-ը գտնվում է ընթացքի փուլում»,-ասաց Արտակ Զեյնալյանը»։
08:30 - 29 ապրիլի, 2019
Մամուլի գործառույթներից մեկը նաև հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է․Արտակ Զեյնալյան |aysor.am|

Մամուլի գործառույթներից մեկը նաև հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է․Արտակ Զեյնալյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին: Երևանի մամուլի ակումբի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ԱԺ պատգամավորներ, այլք: Հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը, կարևորելով մամուլի դերն ու նշանակությունը ժողովրդավար հասարակության մեջ, նշել է, որ բազմաթիվ դատական ակտեր կան, որոնցում արձանագրված է, որ ազատ մամուլը ժողովրդական հասարակության հիմքն է: «Մամուլը երաշխավորն է խոսքի ազատության և իրավունքի, խոսքի ազատության իրավունքը արտահայտվելու ազատության ձևերից մեկն է, իսկ մամուլն ունի շատ լուրջ առաքելություն ժողովրդավարական հասարակության մեջ. այն կոչված է տեղեկություն հաղորդելու, տարածելու, իսկ այդ տեղեկությունը կառավարելը, առհասարակ, գոյության հիմքն է»,- նշել է արդարադատության նախարարը: Նախարարի համոզմամբ, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ինդեքսն էական փոփոխության է ենթարկվել, և դա հեղափոխության ձեռքբերումներից մեկն է: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանշի համաձայն՝ այն 19 կետով բարելավել է վիճակն ու դրությունը: Սա կարևոր ձեռքբերում է, որը պետք է գրանցել ոչ միայն իշխանությունների, այլ ողջ ժողովրդի անունից: Սա համընդհանուր ձեռքբերում է, սա ոչ նյութական բարիք է, արժեք»,- ասել է Արտակ Զեյնալյանը և ավելացրել, որ ազատ խոսքը կարող է նաև ցնցող լինել, բայց դա, ընդամենը, բացառիկ դրսևորումներից մեկը պետք է լինի, սակայն, մեզանում շատ հաճախ բացառիկ դրսևորումը դառնում է օրինաչափություն, իսկ օրինաչափությունը՝ բացառություն: Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ մամուլի գործառույթներից մեկը նաև հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է, հաշտեցնելը և ոչ թե մշտապես սթրեսի, շոկի ու ցնցումների մեջ պահելը:
10:29 - 26 ապրիլի, 2019
Լրացուցիչ 30 հաստիք՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը |aysor.am|

Լրացուցիչ 30 հաստիք՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը |aysor.am|

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներայացրեց նախագիծ, որով նախատեսվում է քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: «Սա պայմանավրոված է նրանով, որ քաղաքացաիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքր բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձիք և ստանալու են այն բուժօգնությունը, որը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում»,- ասաց նա: Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանում այդպիսի չորս հաստատություն է լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին այս հարցը քննարկվել, հետաձգվել է և հարց է բարձրացվել, թե ինչու՞ է հարյուրավոր թափուր աշխատատեղ ունենալու դեպքում ևս երեսունը ավելացվում : «Դուք պարզաբանեցիք, որ կրճատվել է թափուր հաստիքների թիվը և այնքան մեծ չէ»,- ասաց վարչապետը: Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ ներկայումս ՔԿՀ-ներում կա արտաքին ծառայության համար 13, իսկ ներքին ծառայության համար՝ 85 թափուր աշխատատեղ: Նախարարը նշեց, որ կա նաև հիսուն բուժաշխատողի թափուր տեղ, սակայն այս հաստիքները ևս պետք է դուրս գան: «Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման և պահպանության, ունենք 61 պահպանության կետ և առնվազն չորսը պետք է ավելանան»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար:
09:03 - 25 ապրիլի, 2019
Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են. Արտակ Զեյնալյան

Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019» անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը:  Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: «Փաստաբանները մեծ զարկ են տվել դատական ակտերի որակի բարձրացմանը, նրանք զարգացրել են նախաքննության մարմինների աշխատակիցների գիտական ու մասնագիտական պոտենցիալը: Սա չենք կարող չարձանագրել, և սա ես կոչում եմ ակադեմիական «հակամարտություն», որը փոխզարգացրել է մեկը մյուսին»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ համոզմանը հանգել է սեփական իրավապաշտպան գործունեության արդյունքում, որին նվիրել է մասնագիտական աշխատանքի մեծ մասը: Որպես կառավարության անդամ և ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարը հավաստիացրել է, որ փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները  մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում, քանի որ առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` դժվար է պատկերացնել  դատաիրավական սեկտորի համապարփակ և համալիր առաջընթացը: Նախարար Զեյնալյանը, կարևորելով փաստաբանական գործունեության երաշխիքների սահմանադրական մակարդակով ամրագրման փաստը, նշել է, որ սա փաստաբանի առաքելության արժևորման նոր և չափազանց բարձր նշաձողի սահմանում էր, նշաձող, որի պարբերական, էլ ավելի բարձրացման պատասխանատուն բոլորն են` Կառավարությունը, փաստաբանական պալատը, փաստաբաններից յուրաքանչյուրը, որպես այդ առաքելության մարմնավորողներ: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծին, որով հերթական բարեփոխումը կիրականացվի փաստաբանության համակարգում: Դրանից առանձնացվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորման սահմանումը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը, օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցի կարգավորումը, ինչպես նաև այլ նախագծի շրջանակում Կառավարության այն մոտեցումը, որով նախատեսվում է փոխել դատարանի կողմից  փաստաբանների նկատմամբ որպես կարգապահական սանկցիա տուգանք կիրառելու կարգավորումը: Նախարարի խոսքով՝ կնախատեսվեն այլ կարգավորումներ, որոնք կարտացոլեն փասաբանների անկախությունն ու փաստաբանական պալատի` որպես ինքնակառավարման մարմնի դերը բարձրացումը:  
12:04 - 23 ապրիլի, 2019
Սա վնասի հատուցում չէ, այլ՝ աջակցություն. նախարարը՝ «Մարտի 1»-ի տուժածներին աջակցություն նախատեսող օրինագծի մասին |tert.am|

Սա վնասի հատուցում չէ, այլ՝ աջակցություն. նախարարը՝ «Մարտի 1»-ի տուժածներին աջակցություն նախատեսող օրինագծի մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր հարակից զեկուցող Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծին կառավարությունը դրական եզրակացություն է տվել։ Նախարարն անդրադարձավ հնչեցված այն հարցին, թե ում է տրամադրվում աջակցությունը, եթե մահացել են այդ իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների ծնողները։ Նախարարն ասաց, որ այս դեպքում տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանում է նոր անձ և նա պետք է ստանա փոխհատուցումը։ Արտակ Զեյնալյանը հավելեց՝ պետք է ընդունել, որ սա վնասի հատուցում չէ։ «Սա չափազանց կարևոր է, որպեսզի որևէ շփոթ չառաջացնի, այս գործերը ՄԻԵԴ-ում են և վճռի կայացման փուլում են և այստեղ կան հարաբերություններ, որոնց վրա կարող է ազդել, եթե շփոթենք վնասի հատուցման հետ, և նրանց իրավունքները կարող են խախտվել, հետևաբար մեր առաջարկով փոխվել է աջակցության մասին օրենք»,-ասաց նա։ Նախարարը նշեց, որ «Մարտի 1-ի» ժամանակ ծանր վնասվածք ստացած անձանց թիվը, ըստ դատաբժշկական տվյալների, 63 է։ Նրա խոսքով՝ սակայն ենթադրելի է, որ կլինեն անձինք, ովքեր կդիմեն, որպեսզի ներգրավվեն որպես տուժող, քանի որ վնասվածք այդ իրադարձությունների ժամանակ ստացել են, սակայն վախեցել և չեն դիմել։ Ըստ նախարարի, երբ նախագիծը հաստատվի, հնարավոր է, որ նրանք արդեն դիմեն այդ հարցով
11:21 - 22 ապրիլի, 2019