Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում. Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործով դատավորների քայլին գնահատական չի տալիս |armenpress.am|
09:25 - 29 ապրիլի, 2019

Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում. Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործով դատավորների քայլին գնահատական չի տալիս |armenpress.am|

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զերծ է մնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերը վարող դատավորների ինքնաբացարկի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց: Ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում Զեյնալյանը նշեց, որ իր կողմից որևէ դիրքորոշում կարող է հենց ինքնաբացարկի հիմք հանդիսանալ:

«Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում, նաև կա իրավակիրառական պրակտիկա: Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, ապա պարտավոր է հայտնել ինքնաբացարկ: Իսկ, թե ինչպես կգնահատի կարգապահական հանձնաժողովը կամ Արդարադատության նախարարությունն այդ քայլը, դա այլ հարց է:

Դրանից հետո, եթե հանկարծ միջնորդություն ներկայացվի Բարձրագույն դատական խորհուրդ, ապա այդ դատական ատյանն է իրավասու տալ դրա գնահատականը: Եվ սխալ կլինի, եթե դրա վերաբերյալ դիրքորոշում ներկայացնի արդարադատության նախարարը կամ այդ օղակում որևէ մեկը»,- ընդգծեց Արդարադատության նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել