Նիդերլանդներ

Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։
17:29 - 28 մարտի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը փետրվարի 21-ին Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։ Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Armeens Apostolische Kerk Almelo/ Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։ Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Դեսպան Բալայանը այցելել է նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի / Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։
16:33 - 22 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, խոսել է անվտանգության գոտու ստեղծման հրատապության մասին։
16:08 - 22 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ: Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
18:01 - 17 փետրվարի, 2022
Դեսպանը Բալայանը հանդիպել է Ուրկի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ

Դեսպանը Բալայանը հանդիպել է Ուրկի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդեռլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:   Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում է ունեցել Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսել քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդեռլանդների հասարակության շրջանում՝ պահպանելով իր ավանդույթները և հոգևոր արժեքները, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում առաջին քրիստոնյա ժողովրդի հետ ամուր հարաբերություններ կառուցելու ճանապարհին։   Հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու հնարավորությունները։   Դեսպան Բալայանն այցելել է նաև Նիդեռլանդներում ծովամթերքի ներկրման և արտահանման շուկայում առաջատար Dayseaday Group ընկերություն, շրջայց կատարել արտադրամասում, ծանոթացել վերջինիս պատմությանն ու գործունեությանը։   Դեսպանն ընկերության ղեկավարությանը փոխանցել է Հայաստանում ձկնարտադրության վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վիճակագրություն, քննարկել համատեղ ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր։   Այցը կազմակերպվել էր Միջազգային քրիստոնեական խորհուրդ կազմակերպության գործադիր տնօրեն Հենկ Յան ֆան Սխոտհոստի նախաձեռնությամբ։
22:39 - 09 փետրվարի, 2022
Վահան Քերոբյանը և Նիկոլաս Սխերմերսը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը և Նիկոլաս Սխերմերսը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Արման Խոջոյանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և պատրաստակամություն են հայտնել ակտիվ աշխատել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ: Քննարկվել են երկու երկրների պետական և մասնավոր կառույցների համագործակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Որպես համագործակցության ոլորտներ առանձնացվել են արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, մեքենաշինությունը, զբոսաշրջությունը: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև կազմակերպությունների արդիականացման խնդիրը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
12:48 - 04 փետրվարի, 2022
ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի՝ 2014 թվականին Boeing-ի կործանման հետ կապված: Նիդերլանդների ներկայացուցիչը նշել է, որ չվերթի ուղևորները մահվան պահին գտնվել են Ռուսաստանի իրավասության ներքո, քանի որ այդ երկիրն «արդյունավետ վերահսկողություն է իրականացրել» Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում, և ինքնաթիռը կործանվել է տվյալ գոտում։ ՄԻԵԴ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը չի ազդել և չի ազդում Դոնբասի իրավիճակի վրա։ Boeing-ի կործանման գործով դատավարությունը Նիդերլանդներում շարունակվում է 2020 թվականի մարտից։ Մեղադրանք է առաջադրվել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինին, ինչպես նաև նրա երեք ենթականերին՝ ռուսներ Սերգեյ Դուբինսկուն և Օլեգ Պուլատովին, ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոյին։ Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը ինքնաթիռի կործանմանը և հրաժարվում է արտահանձնել մեղադրյալին։ 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում կործանվեց Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Boeing-777 քաղաքացիական օդանավը։ Զոհվեցին թե՛ անձնակազմի անդամները, թե՛ ուղևորները` 298 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
12:51 - 27 հունվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենի հետ։ Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։ Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և սատարման, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից հարցի բարձրացման համար։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը։
12:51 - 03 դեկտեմբերի, 2021
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսանությունը։ Նշվում է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։ «Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱԼԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- ասված է հայտարարությունում։  
09:45 - 24 նոյեմբերի, 2021
ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին․ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ

ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին․ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ

Հոկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։ Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը:  Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:
13:14 - 07 հոկտեմբերի, 2021