Նիդերլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ
 |shantnews.am|
09:50 - 04 ապրիլի, 2023

Նիդերլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ |shantnews.am|

shantnews.am: Նիդերլանդներում մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Նիդերլանդներում երեքշաբթի առավոտյան ուղևորատար գնացքը, որը տեղափոխում էր առնվազն 50 մարդ, ռելսերից դուրս է եկել գծի վրա շինարարական տեխնիկայի հետ բախվելուց հետո, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, շատերը՝ ծանր, հայտնել են հոլանդական շտապօգնության ծառայությունները:

Ինչպես նշվում է, տուժածներից մի քանիսը հոսպիտալացվել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Հարավային Հոլանդիայի նահանգի Վորշոտեն գյուղի մոտակայքում վթարի վայր են ժամանել փրկարարական խմբերը։ Բացի դրանից, գործակալությունը, վկայակոչելով Նիդերլանդների երկաթուղիների (NS) հայտարարությունը, Twitter-ի իր միկրոբլոգում ավելացրել է, որ Լեյդեն քաղաքի և Հաագայի որոշ հատվածների միջև ուղևորափոխադրումները չեղարկվել են վթարի պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել