Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում:
«Եվրամիության առաքելությունը Հայաստանում է: Որոշումը Բրյուսելում պաշտոնապես հաստատել են ԵՄ արտաքին գործերի նախարարները: Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Նիդերլանդները հպարտ է այս հարցում իր ներդրումն ունենալու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։
Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
comment.count (0)