ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։ Նշվում է, որ «Խորանաշատի Ավետարան»-ը (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար: Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ․ երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաներն ունկնդրել են Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները:
12:08 - 29 մայիսի, 2022
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակի հետ և հաղթել բացարձակ առավելությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Բաչկովը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի առաջատարը երեք ռաունդում էլ շանս չի տվել մրցակցին՝ արժանանալով 5 մրցավարների ամենաբարձր միավորներին: Մենամարտի ընթացքում Բաչկովը երեք անգամ կարողացել է նոկաուտի ենթարկել մրցակցին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գնահատմամբ՝ Բաչկովի անցկացրած մենամարտում որոշիչ է եղել հայ բռնցքամարտիկի բարձր կարգն ու գերազանց մարզավիճակը. «Բաչկովը ցույց տվեց այն, ինչն այսօրվա համար պետք էր: Կարգն իրենն ասում է: Առաջին իսկ վայրկյաններից նա ռինգում թելադրեց իր կամքը: Մրցակիցը ոչինչ չէր կարող անել»: Ցերեկային մրցահերթում այսօր ռինգ է դուրս եկել նաև 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և ցավալի պարտություն կրելով Խորվաթիայի ներկայացուցիչ Լյուկա Պլանտիչից՝ լքել է պայքարը: Երեկ ավելի վաղ ռինգ են դուրս եկել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իրենց առաջին մենամարտերն են անցկացրել Եվրոպայի առաջնությունում, սակայն պարտվել են համապատասխանաբար վրացի և իսպանացի բռնցքամարտիկներին՝ ավարտելով ելույթները տնային ԵԱ-ում: Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանն ևս 5 ներկայացուցիչ կունենա: Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Ալիսաու Այուբի հետ: Երեկոյան մրցահերթում էլ կունենանք 4 ներկայացուցիչ: 67 կգ Գուրգեն Մադոյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլիի, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Վիկտոր Շելստարետեի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի հույն բռնցքամարտիկը: Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր ներկա է գտնվել նաև Մոնտենեգրոյի նախագահ Միլո Դուկանովիչը, որը հետևել է իր երկրի ներկայացուցչի մենամարտին: Մայիսի 28-ը Եվրոպայի առաջնությունում ազատ օր է: Մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ մայիսի 30-ին՝ եզրափակիչ փուլի մենամարտերը:
15:56 - 28 մայիսի, 2022
Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը |1lurer.am|

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը |1lurer.am|

1lurer.am: 92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաև մեծահասակների պայքարում: «Ուրախ եմ, որ հաղթեցի: Լավ հակառակորդ ունեի: Ոչինչ չի խանգարում ավելիին հասնելու համար: Ամեն ինչ կանեմ. որ մեր երկիրը լավագույնս ներկայացնեմ»,- հաղթանակից հետո ասել է Նարեկ Մանասյանը: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է մրցումային 5-րդ օրը. «Սպասում էի, որ կիսաեզրափակչի 6 մասնակից կունենանք՝ 4-ի փոխարեն: Կարծում եմ՝ ո՛չ Գուրգեն Մադոյանը պարտվեց, ո՛չ Համբարձում Հակոբյանը: Տղաները լավ պատրաստ են: Ցույց են տալիս այն, ինչ կարող են: Բազեյանը, Հովհաննիսյանը, Մանասյանը փայլուն հաղթանակներ տարան: Կիսաեզրափակչում ևս բոլորից հաղթանակներ եմ սպասում: Տեսնենք՝ ինչ կլինի»: Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին:
11:05 - 28 մայիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ:   Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: «Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը: Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն  կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:
21:16 - 26 մայիսի, 2022
Բռնցքամարտի ԵԱ. Բաչկովը, Չալոյանն ու Մադոյանը հաղթել են և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Բռնցքամարտի ԵԱ. Բաչկովը, Չալոյանն ու Մադոյանը հաղթել են և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Երևանում շարունակվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության ցերեկային մրցահերթում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթել են և անցել հաջորդ փուլ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների 1/8 եզրափակչում մենամարտել է Անգլիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Թայերսի հետ և վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Մեկնարկում տարած տպավորիչ հաղթանակը Բաչկովը նվիրել է կնոջը՝ Գոհարին, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հայ բռնցքամարտիկը նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար: 67 կգ քաշայինների 1/8 եզրափակչում առավելության է հասել նաև Գուրգեն Մադոյանը: Մեկնարկային մենամարտում նա իր ուժերն է չափել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ և ժամանակից շուտ փայլուն հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, մեկնաբանելով հայ բռնցքամարտիկների ելույթները, մասնավորապես ասել է. «Բաչկովի բարձր կարգն իրենն ասաց: Վնասվածքից հետո առաջին մենամարտն էր անցկացնում, գրեթե գերազանց էր: Սպասում ենք հաջորդ հաղթանակներին: Գուրգենն էլ իրեն լավ դրսևորեց: Սպասում էի, որ ժամանակից շուտ կավարտի մենամարտը: Ամեն օր մրցակիցն ավելի ուժեղ է լինելու: Պետք է ավելի լավ արդյունքներ պահանջենք»: 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: 1/8 եզրափակչում Չալոյանը շանս չի տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդային։ Նա երեք ռաունդում ունեցած բացարձակ առավելությամբ հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Գյումրեցի բռնցքամարտիկը մեկնաբանել է իր հաղթական մեկնարկը՝ ընդգծելով, որ տրամադրվել էր միայն հաղթանակի․ «Շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին: Տրամադրվել էի, որ այն պետք է գերազանց անցկացնեմ: Կարծում եմ՝ ստացվեց: Երկրպագուները մեզ շատ են օգնում: Շնորհակալություն եմ հայտնում նրանց այս աջակցության համար: Նրանց օգնությամբ, հուսով եմ, դեռ շատ հաղթանակներ կունենանք»: Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթական մենամարտ ու նրանք առնվազն բրոնզե մեդալ կապահովեն: Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրա մրցակիցը կլինի սլովակ Դավիթ Միքալեկը: Երեկ՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային երրորդ օրը, Հայաստանը երեք ներկայացուցիչ է ունեցել: Մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը զիջել են իրենց մրցակիցներին:
19:50 - 26 մայիսի, 2022
Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը: Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները: Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:
13:07 - 26 մայիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Համաշխարհային կրթական ֆորումի շրջանակում հայաստանյան պատվիրակությանը հյուրընկալելու և Բրիտանական խորհրդի  ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև փոխգործակցության և ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորություն ընձեռելու համար՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր աշխատանքների մեկնարկից ի վեր (2001 թ.) շարունակում է կառուցել կրթամշակութային հարաբերություններ՝ յուրահատուկ կամուրջ հանդիսանալով երկու երկրների միջև. «ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն հսկայական աշխատանքը, որը նպատակաուղղված է անգլերենի ուսուցման միջոցով երկու երկրների միջև արվեստի, կրթության և մշակույթի ոլորտներում սերտ համագործակցության ապահովմանը։ Դա է պատճառը, որ 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջև կնքվել է Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»: Նախարարը հավելել է, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսլականին և գերակայություններին համապատասխան կատարվել են շատ կարևոր աշխատանքներ հետևյալ ուղղություններով. Հայաստանի դպրոցների շարունակական մասնագիտական կողմնորոշման քաղաքականության և շրջանակի մշակում, «Ապագա անգլերեն. ճանապարհներ դեպի գերազանցություն» ծրագրի միջոցով անգլերենի ուսուցման համակարգում հետազոտության իրականացում, խորքային ուսումնասիրություն և նորարարությունների խթանում, «Անգլերենի ազդեցությունը» հետազոտական ուսումնասիրության և «Կոդավորման հմտություններ. կապակցենք ներկան ապագային»  նախագծերի իրականացում: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերությամբ մշակվել է  նաև  Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման հայեցակարգը, որը կներառի ՀՀ ուսուցչական համակազմի շարունակական մասնագիտական զարգացման ողջ տեսլականը: Այդ հայեցակարգը հիմք կհանդիսանա ՀՀ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, մասնագիտական չափանիշների սահմանման, այդ ողջ գործընթացի քարտեզագրման  և  իրականացման  համար։ Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը, իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության և արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ: Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ուստի Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Բրիտանական խորհրդի «Անգլերենի ծրագրի» շրջանակում իրականացվող համագործակցությունը: Նոր հուշագրով աջակցություն է ցուցաբերվելու Բրիտանական խորհրդի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում շարունակական մասնագիտական զարգացման քաղաքականությունը և շրջանակը» փաստաթղթի գործարկմանը: Այդ գործընթացում ներառվելու է անգլերենի 1000 ուսուցիչ, և փորձարկվելու է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակը: Հուշագրով միաժամանակ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում անգլերենի ուսուցիչների համար նաև առցանց ՇՄԶ ծրագրերի իրականացումն ու ներդնումն ուսուցիչների համայնքի առցանց հարթակի միջոցով: «Միացյալ Թագավորության կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Բրիտանական խորհուրդը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակական համագործակցության համատեքստում՝ ստորագրելով նոր փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրով ուսուցիչների մասնագիտական զարգացման տրամաբանությունը կամբողջանա, և կփորձարկվի անգլերենի հազար ուսուցիչների շրջանում՝ ճանապարհ բացելով կարևոր բարեփոխման համար։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը նոր հեռանկարներ է բացելու առաջիկայում կրթամշակութային ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման խորացման համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը: Կրթական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բարձրագույն կրթության որակի ապահովման կենտրոնի գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Ֆինլանդիայի կրթության նախարար Լի Անդերսենի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ:
15:54 - 25 մայիսի, 2022
Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց հաղթանակով. ԿԳՄՍՆ

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց հաղթանակով. ԿԳՄՍՆ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել:   Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները:     ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում. «Համբարձումը կամային բարձր որակներ և ֆանտաստիկ տրամադրվածություն դրսևորեց: Մրցակիցը բարձրահասակ էր, պետք էր ներքևից աշխատել, բայց առաջին ռաունդում այդպես չարեց ու պարտվեց 2-3 հաշվով: Երկրորդ ռաունդում արդեն կիրառեց շատ գրագետ մարտավարություն, իսկ երրորդ ռաունդում աշխատեց ֆիզիկական պատրաստվածությունը: Իրեն շատ լավ էր զգում, իսկ մոլդովացին հոգնել էր: Կարևորը՝ պատրաստ է և նպատակամղված»:   ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մրցումային երկրորդ օրը վատը չէր. «Մեր հարվածային ուժերը դեռ ռեզերվում են»:       Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը:  
20:02 - 24 մայիսի, 2022
ԿԳՄՍ փոխնախարարները Վալերի Ֆրելանդի և Էլզա Ուրիզվերեայի հետ քննարկել են հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

ԿԳՄՍ փոխնախարարները Վալերի Ֆրելանդի և Էլզա Ուրիզվերեայի հետ քննարկել են հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

ՀՀ կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 23-ին հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտ­պանության միջազգային դաշինքի (ALIPH - International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հան­դիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգաց­ման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցութ­յան բաժնի պետ Վարդուհի Սահակյանը: Հանդիպման ընթացքում փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը կարևորել են համագործակցությունը Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ և համապատասխան ծրագրեր ներկայացնելու պատրաստակամություն հայտնել՝ հետագա գործակցության իրականացման նպատակով: Վալերի Ֆրելանդն իր հերթին ներկայացրել է դաշինքի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն   հիմնադրվել է 2017 թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությամբ՝ միտված կոնֆլիկտային և հակամարտային ու հետհակամարտային տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանութ­յանը։ Նրա խոսքով՝ դաշինքը ֆինանսավորում են ութ երկրներ (Ֆրանսիա, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Լյուքսեմբուրգ, Չինաստան, Մարոկկո, Մոնակո) և չորս մասնավոր դոնորներ։ Նշվել է, որ հիմնադրումից ի վեր դաշինքը գործունեություն է իրականացրել շուրջ 30 երկրում՝ ֆինանսական և գիտական օժանդակություն ցուցաբերելով տարբեր հուշարձանների, թանգարանների ու դրանց հավաքածուների, ձեռագրերի ու արխիվների և ոչ նյութական ժառանգության պաշտպանության և վերա­կանգնման համար: Վալերի Ֆրելանդի խոսքով՝ Արցախում մշակութային հուշարձանների վերանորոգման ծրագրերում դաշինքը դիտարկում է ֆրանսիական «Œuvre d’Orient» ՀԿ-ն (քրիստոնեական հուշարձանների վերանորոգմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն) ներգրավելու հնարավորությունը։ Վալերի Ֆրելանդը փաստել է՝ Հայաստանում դաշինքը նպատակ ունի իրագործել հետևյալ ծրագրերը՝ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի (Institut national du patrimoine) օժանդակությամբ ու հայ և ֆրանսիացի մասնագետների հետ Սյունիքի մարզում 17-18 դդ. Անապատ վանքի վերանորոգում և Հայաստանում հայկական պատմամշակութային հաստատություննե­րի պահպանման, ամրապնդման և թվայնացման աշխատանքների իրակա­նա­ցում։
18:44 - 23 մայիսի, 2022
Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|

Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|

hetq.am: Այս տարի ամենապահանջված բուհական մասնագիտությունները հինգն են՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», ԵՊՀ-ի «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ», այս մասին մայիսի 19-ին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։  Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանն անդրադարձան պահանջված եւ չպահանջված մասնագիտություններին, ինչպես նաեւ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող հարցերին։ Հայկուհի Գեւորգյանը ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների վերաբերյալ ասաց, որ համեմատելով անցած տարիների ցուցանիշներին՝ կարող են ասել, որ պատկերը գրեթե անփոփոխ է, սակայն մասնագիտության ընտրության սկզբունքն է տարբեր։  Նախկինում դիմորդներն ընտրում էին առարկաներ, քննությունների հիման վրա ընդունվում բուհի այս կամ այն բաժիը, իսկ վերջին երկու տարվա ընթացքում դիմորդը կոնկրետ մասնագիտություն է ընտրում եւ միայն այդ առարկայի համար էլ հանձնում է քննությունները։ Անդրադառնալով աշխատաշուկայի պահանջներին, Գեւորգյանն ասաց, որ դիմորդների տեսանկյունից բժշկական մասնագիտություն ընտրածների թվաքանակը շատ է, սակայն մասնագետների պահանջարկն ավելի մեծ է մարզերում, իսկ Երեւանում հետագայում աշխատանքի տեղավորման հարց կառաջանա։ Նրա խոսքով՝ բժշկական ոլորտի բոլոր մասնագիտությունների համար պահանջարկ կա մարզերում, ինչը վերաբերում է նաեւ միջին մասնագիտական ուսհաստատություններին։ Անդրադառնալով երկրորդ՝ ամենաշատ դիմորդներ ունեցող մասնագիտությանը՝ «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», նշեց, որ պարզ չէ, թե որ ուղղությունն են ընտրել դիմորդները հետագայում աշխատանք գտնելու համար։ Ըստ Գեւորգյանի՝ գրավիչ են դարձել միջին մասնագիտական եւ արհեստագործական մասնագիտությունները, եւ աշակերտների ընտրությունը դեպի միջին մասնագիտական եւ արհեստագործական ոլորտներ, փոխվել է։ «Փոխվել է հասարակության պատկերացումներն աշխատաշուկայի, կրթության  եւ մասնագիտությունների նկատմամբ,- ասաց «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավարը,- հասարակության մեջ դեռեւս կա այն կարծրատիպը, թե միջին մասնագիտական եւ արհեստագործական կենտրոնները ոչ գերազանցության կենտրոններ են, այսինքն եթե աշակերտը չի ունենում բավարար գիտելիքներ բուհերի համար, պիտի կրթությունը շարունակի քոլեջներում, ուսումնարաններում»։ Թեհմինե Կարախանյանը ներկայացրեց աշակերտների հետ տարվող աշխատանքները մասնագիտության ընտրության, կողմնորոշման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ թեեւ 2013թ.-ից կա համագործակցություն մասնագիտական կենտրոնների եւ ԿԳՄՍՆ-ի հետ, սակայն պետք է զարկ տալ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ պարտադիր դասընթացների անցկացմանը դպրոցներում։ Նրա խոսքով՝ խմբակներից մեկը, որը պարտադիր կլինի սովորողների համար, կլինի մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, եւ պարտադիր կլինի 7,8-րդ դասարաններից սկսված մինչեւ 12-րդ դասարան։ Խմբակներում աշխատանքները պետք է իրականացնեն սոցմանկավարժները, հոգեբանները, ՄԿՈՒ տնօրենները, իսկ այն դպրոցներում որտեղ չկան մասնագետներ, տնօրինության որոշմամբ՝ կընտրվի մասնագետ։  Այս տարի ծրագիրը փորձնական ձեւով իրականացվել է Տավուշի մարզում՝ «Հանրակրթության պետական չափորոշչի» հետ համատեղ։ Այն հաջողությամբ իրականացվելու դեպքում՝ պարտադիր կդառնա հանրակրթական բոլոր դպրոցների համար։ 2023-24 թթ. ուստարում դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր։ Դասընթացը հնարավորություն կտա տեղեկացնել երեխային մասնագիտությունների, աշխատաշուկայի մրցակցային լինելու մասին։ Ծրագիրն իրականացվելու է ուստարվա ամբողջ ընթացքում՝ շաբաթական մեկ ժամով։  Գեւորգյանի խոսքով՝  ծրագրի շրջանակում արտադասարանական հանդիպումներ պետք  է իրականացվեն գործատուների, համայնքում հաջողած գործարարների հետ, հանդիպումներ կլինեն ծնողների հետ, որոնք կդառնան մենթոր երեխայի համար։ Գեւորգյանը կարեւորեց ՄԿՈւ-ներում կարիերայի կենտրոնների բացմանը, ասաց, որ 2021-2022 թթ. 96 հաստատությունների շրջանավարտների 40%-ը գտել է իր մասնագիտությամբ աշխատանք, որը բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ տարիների հետ։ «Բոլորիս համար պարզ է, եթե մասնագետը չգիտի՝ իրենից ինչ է պահանջում աշխատաշուկան, չի կարող լինել ավելի զինված հմտություններով եւ կարողություններով»։ Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան պահանջված մասնագետների պակասին, Գեւորգյանը տեղեկացրեց, որ որակավորում ունեցող մասնագետների պակաս կա գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաեւ մանկավարժական մասնագիտությունների ոլորտում Ըստ նրա՝ մանկավարժների պահանջարկ լինելու է առաջիկա մի քանի տարիների ընթացքում, նշեց, որ Մանկավարժական համալսարանում այս տարվա դիմորդներից ֆիզիկա եւ քիմիա առարկաների համար կա մեկական դիմորդ։ Որպես լուծում՝ առաջարկում  է վերանայել նպատակային ուսուցման կարգը եւ պետական պատվերի իջեցման գործընթացը։
16:16 - 23 մայիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը մայիսի 20-ին ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,  Հանդիպմանը ներկա են եղել Լիտվայի Հանրապետության  փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլք։ «Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել Լիտվայի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին այցելության և համագործակցության համար։ Նրանք շեշտել են, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարելավմանը, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է միջկառավարական ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև առաջարկել է քննարկել կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ գիտության, կրթության և սպորտի բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հիմքեր՝ փոխգործակցության առավել առաջմղման և հայ-լիտվական հարաբերությունների խորացման համար։ Նա կարևորել է Լիտվայի փորձը և լավագույն փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ Առաջարկվել է սերտացնել համագործակցությունը երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, իրականացնել համատեղ տեղեկատվական նիստեր, դիտարկել թվային դիպլոմների (e-passport) տրամադրման հնարավորությունը: Նշվում է, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով հյուրերին և նշելով, որ կրթությունը ՀՀ-ում գերակա ոլորտ է, ներկայացրել է կրթության ոլորտում արված փոփոխությունները և երկու երկրների բուհերի միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Կարեն Թռչունյանն ընդգծել է նաև հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։ «Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիտվական կողմը ևս հետաքրքրված է ՀՀ-ի հետ իրականացվելիք ծրագրերով։ Նա առաջարկել է ակտիվացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը, կրկնակի դիպլոմների տրամադրման և կադրերի վերապատրաստման կազմակերպման հնարավորությունը»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ՝ հավելելվ, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխադարձ շարժունությանը, կարճաժամկետ պրակտիկաներին, Լիտվայի համալսարանի հենքի վրա հայագիտական կենտրոնի ստեղծմանը, ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր:
21:57 - 20 մայիսի, 2022
Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Վարդան Քալանթարյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարին համագործակցության համար՝ հուշարձանների պահպանության գործում կարևորելով մասնավոր հատվածի աջակցությունը պետությանը: Բարերար Վարդան Քալանթարյանը նշել է, որ ծնունդով Չորաթան գյուղից է, և եկեղեցու վերականգնման աշխատանքներին ուղղված քայլերը նախաձեռնել է դեռևս 2014 թ.-ից: Վերականգնման նախագիծն արդեն համաձայնեցվել է, բացվել է խորանը, պեղումներն իրականացվել են, և դրանց արդյունքում պարզվել է՝ 16-րդ դարով թվագրվող եկեղեցին իրականում 13-րդ դարի կառույց է: «Ամենայն հարգանք տածելով մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ՝ հինը պետք է պահպանենք և ավելացնենք նորը»,- ասել է բարերարը՝ հավելելով, որ այս ընթացքում եկեղեցու հարակից տարածքը ձեռք է բերվել, և վերականգնումից հետո եկեղեցին կդառնա գործող՝ շահագրգիռ բոլոր կողմերի նախնական համաձայնությամբ: Ի պատասխան՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն արձանագրել է. «Շատ ուրախալի է, որ մարդիկ չեն մոռանում իրենց ծննդավայրը, և դրա արդյունքում շահում է նաև հուշարձանը»: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ, հետագայում բարերարի ջանքերով այն գրանցվել է համայնքի անունով: Տարածքում նախատեսվում է կառուցել նաև զանգաշտարակ և հոգևորականի կացարան»,- ասված է հաղորդագրությունում։
14:25 - 20 մայիսի, 2022
Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում


 |armenpress.am|

Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում |armenpress.am|

armenpress.am: Այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընդունելության կարգում փոփոխություններ են եղել, որով նախատեսված է միասնական քննությունները հանձնել երկու հատ: Նախկինում ավելի շատ գերիշխում էր մեկ քննությունով ընդունվելը: «Մայիսի 10-ին ավարտվել է հայտագրումը: Արդյունքներն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից: 5 հազար 587 դիմորդ է դիմել այս առարկայից քննությունն հանձնելու համար: Երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5 հազար 429, երրորդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկան է՝ 5 հազար 253 դիմորդ»,-ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները այս տարի շրջելով բոլոր մարզերում, 12-րդ դասարան ունեցող դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել են նոր կարգը: Ամեն դեպքում կան դիմորդներ, որոնք նախանշված ժամկետում չեն հայտագրվել: Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն դիմել են ԿԳՄՍ նախարարին: Համատեղ քննարկման ընթացքում որոշում կկայացվի: Ի՞նչն է պատճառը, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնող դիմորդների թիվն այդքան մեծ է: Կարո Նասիբյանի խոսքով՝ երբ դիտարկում ենք մասնագիտությունների ցանկը, ապա տեսնում ենք, որ չնչին բացառությամբ «Անգլերեն» առարկայից քննության պահանջ նշված է գրեթե բոլոր մասնագիտությունների գծով: Դրանից բացի,  ըստ Կարո Նասիբյանի, տարիների փորձը ցույց է տալիս, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողներն ավելի բարձր միավորներ են ստանում: Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես,  առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու: «Ունենք մասնագիտություններ, որոնք ընդհանրապես չեն դիմել: Խոսքը, մոտավորապես, 160 մասնագիտությունների մասին է: Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում: Դիմորդ չկա ջութակի, դիրիժորական բաժնում»,- ասաց Կարո Նասիբյանը: Այս տարի ավելացել է քննական կենտրոնների թիվը: Եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը: Ավելացված քննական կենտրոնները գործելու են Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում, Երևանում: 
15:17 - 19 մայիսի, 2022