Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

news.am: Ես էլ եկել եմ Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի պաշտպանության համար, որովհետեւ կարծում եմ՝ բոլոր տարատեսակ խոսակցությունների, վարկածների հակառակ՝ բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝ արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքահայ ես: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը մասնակցում է հաջակցություն Արցախի՝ ընդդիմության հրավիրած հանրահավաքին: «Թուրքերի համար մենք թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,- ասաց նա: Հարցին, թե ինքը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախկին նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի լուծմանը, նա ընդգծեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից: Այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն, ճիշտ լուծում էր, եւ մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:
16:16 - 05 նոյեմբերի, 2022
Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը, որքան էլ խոցված, իրավունք ունի՛ իրավունք ունենալու․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը, որքան էլ խոցված, իրավունք ունի՛ իրավունք ունենալու․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Մենք պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։ Այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության՝ հաջակցություն Արցախի հանրահավաքաի ժամանակ ասաց Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ «Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունը ավելի ծանր են կշռում, քան ճշմարտությունը եւ արդարությունը, եւ շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդն իրավունք ունի իրավունք ունենալու։ Այսինքն՝ մենք այսօր իրավունք չունենք իրավունք ունենալու։ Հետեւաբար Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը, որքան էլ խոցված, իրավունք ունի՛ իրավունք ունենալու, որովհետեւ մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել։ Եւ այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Ես հավատում եմ մեր սեփական, հայկական, համազգային օրակարգին, թելադրող, եւ ոչ թելադրվող, պարտադրող, եւ ոչ պարտադրվող, ես հավատում եմ, որ հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի եւ Հադրութի բարձունքներում՝ որպես հայոց սահմանների պատվի եւ արժանապատվության վերականգնման եւ վերահաստատման նոր արշալույս։  Ես հավատում եմ հայոց բանակի փառքին ու պատվին, իր սխրանքներին եւ հերոսական կենսագրությանը, իր նկարագրին, իր էությանը, պատմությանը, ես հավատում եմ խաղաղությանը, որը արդարության եւ ճշմարտության ծնունդ է, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում»,- ասաց Սրբազանը եւ, ամփոփելով իր ելույթը, նշեց․ «Արցախը մենք ենք, եւ մենք ենք հաղթանակները կերտողները»։
15:53 - 05 նոյեմբերի, 2022
Արտակ Բեգլարյանը կստանձնի Ռուբեն Վարդանյանի խորհրդականի պաշտոնը

Արտակ Բեգլարյանը կստանձնի Ռուբեն Վարդանյանի խորհրդականի պաշտոնը

Արցախի պետական նախկին նախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ստանձնելու է Ռուբեն Վարդանյանի խորհրդականի պաշտոնը։ Նրա գրառումը ամբողջությամբ՝ ստորև․  «Կուզեի մի քանի կետ ընդգծել այդ առթիվ. 1. Շնորհակալ եմ Նախագահ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու այս հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև պետական նախարարի աշխատակազմին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար: 2. Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև: 3. Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ երեկվա ասուլիսով՝ 4. Պաշտոնավարման ընթացքում ես առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, իմ խղճով, արժեքներով, սկզբունքներով և ազգային ու պետական շահերով: Թեև ես ինքս ամբողջությամբ գոհ չեմ իմ գործունեության արդյունքներից, սակայն խիղճս մաքուր է և սիրտս հանգիստ, որ նվիրվել եմ անմնացորդ կերպով և ներդրել եմ իմ առավելագույն ներուժը: 5. Ներողություն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների և հարուցած հիասթափությունների համար: Հավատացե՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերությունն ու ծուլությունը, այլ՝ ռեսուրսների, կարողությունների ու լիազորությունների սահմանափակությունները: 6. Ուրախ եմ, որ Նախագահն ու Ռուբեն Վարդանյանը այս որոշումը կայացրեցին, և պարոն Վարդանյանը լայն լիազորություններով առաքելություն է ստանձնել Արցախի առջև ծառացած ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Վստահ եմ, որ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև, և մեր ապագան պետք է ինքներս կերտենք՝ համայն հայության մասնակցությամբ ու աջակցությամբ: 7. Որոշել եմ շարունակել իմ ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ: Ուստի, ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները: Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնեմ կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում: ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ:Ի ԳՈ՛ՐԾ...»:   Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար։
12:18 - 05 նոյեմբերի, 2022
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ |armenpress.am|

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:   ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։   «Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի երեք երթուղիներով։   Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:46 - 04 նոյեմբերի, 2022
Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք փոխանցել հայության հաջորդ սերունդներին. Ռուբեն Վարդանյան

Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք փոխանցել հայության հաջորդ սերունդներին. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը: Ներկայացնելով նոր պետական նախարարին՝  Արայիկ Հարությունյանը նշել է՝ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել  է իր՝ այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը, քանի որ նա ավելի քան 20 տարի Արցախի հետ է, իսկ պատերազմի օրերին գտնվում էր Արցախի կողքին ու դրանից հետո սկսել է «Ավրորան Արցախին»  ծրագրի միջոցով ավելի ակտիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում: Նախագահի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը  հայրենիքին, հավատը, ուժը, եռանդը, մյուսներին  դրանցով վարակելու  և գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը Արցախի համար հիմա չափազանց  կարևոր են: Իսկ նրա փորձը, հնարավորությունները, արժեքավոր կապերն ամբողջ աշխարհի հետ այս փուլում երկրին պարզապես անհրաժեշտ են: «Ամենակարևորը, որ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ամբողջ հայ ժողովրդի ապագան, և իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարևոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, և այդպիսի  մարդկանց պետք է առավելագույնս աջակցել հայրենիքին ծառայելու հարցում», - ընդգծել է երկրի ղեկավարը: Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նոր պետնախարարին, որ նա ունենալու է նախագահի, Կառավարության,  խորհրդարանի և Արցախի ամբողջ  ժողովրդի  աջակցությունը: «Դուք, մեզ հետ միասին, հաջողելուց բացի, այլ ճանապարհ չունեք: Հաջողելու՝ հանուն Արցախի, հանուն Արցախի ժողովրդի, հանուն մեր պատմական հողում մեր ապրելու իրավունքի, հանուն Արցախը հայկական պահելու», - եզրափակեց իր խոսքը Արցախի նախագահը: Արտակ Բեգլարյանը շնորհակալություն  է հայտնել պետությանն ու ժողովրդին ծառայելու՝ իրեն ընձեռնված հնարավորության համար: «Հիմա շատ մեծ մարտահրավերներ, խնդիրներ ունենք՝ և՛ երկար ժամանակ կուտակված, և՛ այս ճգնաժամով պայմանավորված: Ես իրոք լիահույս եմ, որ պարոն Վարդանյանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի։ Ես և մեր մյուս գործընկերները պատրաստ ենք կանգնել պարոն Վարդանյանի կողքին, որպեսզի համատեղ ավելի մեծ մասշտաբի հաջողություններ արձանագրենք»,- նշել  է նա։ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ  իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը: «Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ամբողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա  մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք և չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար,  կնշանակի՝ մենք մեր պարտքը, որպես փորձ ու հնարավորություններ ունեցող մարդիկ, չենք կատարում մեր ժողովրդի առջև։ Երկու ամիս է՝ այստեղ եմ գտնվում, շատ մարդկանց հետ եմ հանդիպել և՛ գյուղերում, և՛ երիտասարդության հետ, և՛ կառավարության անդամների հետ, և՛ Ազգային ժողովում, և՛ տարբեր գործիչների հետ: Գուցե չեք զգում, բայց ուզում եմ ասել, որ արցախցիները բոլորի համար օրինակ են այն առումով, որ չնայած այս ծանր իրավիճակին՝ մնում են այստեղ, ապրում են, զավակներ են ունենում։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր կողքին, որպեսզի բոլորս ծառայենք, գործենք մեր հայրենիքը պահելու համար, որպեսզի ունենանք փայլուն ապագա։ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
14:24 - 04 նոյեմբերի, 2022
Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) արտաքին գործերի նախարար. 4) գյուղատնտեսության նախարար. 5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար. 6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար. 7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. 8) քաղաքաշինության նախարար. 9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին»  ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝  պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի, ջրային կոմիտեի նախագահի:
12:41 - 04 նոյեմբերի, 2022
ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրին կուղղի 2 մլրդ դրամ

 |armenpress.am|

ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրին կուղղի 2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2023 թվականին պետբյուջեով նախատեսվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 մլրդ դրամ:  Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության միջոցառումը, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց նախարարը: Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022-ի հոկտեմբերին կառավարությունը լավարկել էր գործող որոշումը՝ ըստ որի, եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Մասնավորապես, ձեռքբերման դեպքում կտրամադրվի հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 13 տոկոս: Կատարված փոփոխությունների արդյունքում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը: Ծրագրի շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։  Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում:    
11:05 - 04 նոյեմբերի, 2022
Արցախի ԱԺ-ն Գերագույն դատարան է դիմել Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով

Արցախի ԱԺ-ն Գերագույն դատարան է դիմել Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով

 Արցախի Ազգային ժողովի նոյեմբերի 3-ին գումարված հերթական նիստում որոշվել է դիմել երկրի Գերագույն դատարան՝ Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Սահմանադրությանը համապատասխանությունը  որոշելու հարցով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։ Հաղորդագրության մեջ նշված է«Նախագծի վերաբերյալ  նախատեսված գրավոր  առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր  մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ը: ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը  տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: ԱԺ գլխադասային  հանձնաժողովի եզրակացությունը  նախագծի վերաբերյալ դրական էր: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ.  «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»: Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով: Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը»:
20:03 - 03 նոյեմբերի, 2022
Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ կարող սպասվել հայոց քաղաքակրթությանը, եթե հանկարծ կործանվի Արցախը, այնուհետև սարսափելի, մահացու վտանգներ մայր Հայաստանի համար, դե եթե մայր Հայաստանն էլ չլինի, էլ ի՞նչ սփյուռք», - հավելեց Բաբայանը: Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ «Հայաստանը ինչ թուղթ էլ ստորագրի, մենք դա չենք ընդունելու», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ «ինչ էլ որ ստորագրի», կարող է լավ բան է ստորագրում, մենք պետք է ասենք՝ ինչ է Հայաստանը ստորագրում է, մենք դե՞մ ենք: Սա մեկ հայրենիք է, այո, տարբեր պետություններ են, բայց այնքան են իրար հետ կապված, որ Արցախի ճակատագրից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի, դրա համար մենք ոչ թե ինչ-որ մեկին վերջնագրեր ենք ներկայացնում, ոչ, մենք ասում ենք՝ «ժողովուրդ ջան, էս է, մենք միասնական ենք», հետևաբար պետք է լինի այնպես, որ Արցախի ճակատագիրը չվտանգվի, որովհետև միայն վտանգը չի, ցեղասպանություն է լինելու, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Արցախը ծանր բան է, բայց բեռ չէ: Վահան է եղել, իսկ վահանը ծանր պետք է լինի, թղթյա վահան չի լինում: Հիմա տեսնում եք չէ՞, որ Արցախը վիրավորված, այդ վահանը ջարդուխուրդ եղած ինչպիսի վտանգներ է առաջացել մայր Հայաստանի համար»: Մեկ այլ հարցի էլ՝ «մի կողմից Արցախի կառավարությունը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, մյուս կողմից՝ դիմում միջազգային հանրությանը, որ ճանաչեն Արցախի անկախությունը չե՞ք կարծում, որ այս հարցում մեղմ ասած սխալ հաշվարկված քաղաքականություն եք վարում», Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Ազգային ժողովի այս հայտարարության մեջ նշվել է նաև Կոսովոն: Այսինքն՝ մենք պետք է հնարավորինս օբյեկտիվ լինենք: Խնդիրը նա չէ, որ մենք պետք է գնահատական տանք՝ ով է ճիշտ, ով է սխալ. հիմա արևմտյան աշխարհը չի ընդունում ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի հետ, սա պարզ է, որովհետև իրենց մոտ հարաբերությունները մտել են բավականին թեժ ժամանակաշրջան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ չեն ընդունում, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան բլոկում, նույն Կոսովոյի վերաբերյալ լրիվ իրարամերժ կարծիքներ են»: Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «պետք է փորձենք ցանկացած ինքնորոշման իրավունք և նրա իրականացման փաստն օգտագործենք, փաստենք, որ այդպես կա, և մենք էլ դրանից ինչ-որ մի օգուտ կարողանանք քաղել»: «Մեր խնդիրն այն չէ, որ մենք մտնենք, տեսնենք՝ ով է ճիշտ, ով է սխալ, նախևառաջ սա մեր գործը չէ, երկրորդ՝ մենք այդ ռեսուրսը չունենք և իմաստ էլ չկա մտնենք այդ ամենի մեջ», - հավելեց Բաբայանը: Շարունակությունը azatutyun.am- ում  
16:25 - 03 նոյեմբերի, 2022
ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում, կլինի արտաքին քաղաքական կուրսի հայտարարությունների Արցախին առնչվող մասով, թե տարբեր ծրագրերի մասով, բայց շատ դեպքերում ես դրանք փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր վիճակում Արցախի և Հայաստանի կառավարությունները, իշխանությունները արդյունավետ փոխգործակցություն ունենան։ Մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում եմ, որոնց մասին միշտ բաց, անկեղծորեն ներկայացնում եմ․ մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, բայց սա արդեն աշխատանքային միջավայրի հարց է, չէի ուզի շատ հրապարակային ներկայացնել»։  Պետնախարարի խոսքով՝ արտաքին քաղաքական մասով իր դիրքորոշումները հրապարակային անընդհատ ներկայացրել է. «Ներկայացրել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳՆ-ի, ԱԺ-ի կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ և ես էլ նույն կերպ եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ իհարկե կան որոշ գործընկերների հետ»,-ասաց Բեգլարյանը։ 
14:09 - 03 նոյեմբերի, 2022
Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ հենց Սոչիում առաջարկել են, որ որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնելու անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով կամ 5 տարով և այլն։  «Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է։ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար․ «Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, թե ինչումն է նորությունը․ «Նորությունը հետևյալն է․ խաղաղապահների մանդատը երկարացնել, ֆիքսել, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չի կամ այդ առարկության ինստիտուտը այս պահից հնարավոր է հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն։ Մեր առաջարկը այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ դա մի հարց է, որը ինչ-որ առումով դառնում է օրակարգային, և ես լիարժեք համաձայն եմ, և կարծում եմ՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում կամ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ անվտանգության և իրավունքների ապահովման»։ ՀՀ վարչապետի խոսքով՝ քանի որ հարցը շատ շերտեր ունի, և կարող է այլ տպավորություն ստեղծվել, ինքն ուզում եմ ասել․ «Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո, ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա»։ «Եվ շատ ուրախ եմ արձնագրել, որ Սոչիում, ըստ էության, վերահաստատվեցին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն՝ ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ՝ առնվազն փաստաթղթի մեջ արձանագրված։ Եվ մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:34 - 02 նոյեմբերի, 2022
ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև Սոչիի եռակող հանդիպմանը։ Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք Սոչիի հանդիպման արդյունքում կարող է արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։  «Կարող եմ ասել՝ այո, միանշանակ։ Իհարկե, հանդիպումն ունեցել է և՛ հրապարակային մաս, և՛ դռնփակ մաս։ Շատ կարևոր հարցեր են հնչել։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով որքանով է Հայաստանի Հանրապետության, ավելի ճիշտ, բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ և ԼՂ շահերին։ Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր։ Այնպես չէր, որ Սոչիից առաջ այդ հարցի պատասխանը չկար։ Հիմա հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե որքանով է մեր քաղաքականությունը համապատասպանում այն տեսլականին և շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում, ընդ որում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ կա քննարկում, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ, և կա ոչ ռուսական հայեցակարգ․ «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասված, ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ, կարող եմ ներկայացնել, թե ինչու, որովհետև հնչել են հրապարակային հայտարարություններ։ Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ որոշակի առումով կարող էր լինել էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են՝ ինչում է նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Տեղյակ եք, որ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի։ Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում։ Ընդ որում՝ մենք շատ քննադատվել ենք դրա համար, բայց մինչ այժմ չենք կարողացել բացահայտել՝ ինչու ենք այդպես վարվում։ Ի սկզբանե արձանագրելով, որ կա երեք կոմպոնենտ այդ հարցի՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ՝ դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։ Ընդ որում այս մոտեցման համար մեզ էն ժամանակ քննադատում էին մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են այս մոտեցումը չունենալու համար»։ Փաշինյանը նշեց, որ ինչպես հրապարակային խոստացել էր, եռակողմ բանակցությունների ընթացքում, առաջարկել են, որ հենց Սոչիի եռակողմ հայտարարությունում հղում կատարվի ռուսական առաջարկների, բայց նաև ռուսաստանցի գործընկերների հորդորով փորձել են ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար։
11:26 - 02 նոյեմբերի, 2022
ԵԽ պատգամավորները հայտնել են արցախահայությանը սատարելու պատրաստակամություն. նրանց ընդունել է Արցախի ԱԺ նախագահը

ԵԽ պատգամավորները հայտնել են արցախահայությանը սատարելու պատրաստակամություն. նրանց ընդունել է Արցախի ԱԺ նախագահը

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի խորհրդարանականներ, Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդցի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոնիին, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։   Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին։   Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը' սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։
22:51 - 01 նոյեմբերի, 2022
«Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

«Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաեւ՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին: Նշվել է, որ այսօր եվրոպական շատ կառույցներ կրկնակի ստանդարտների քաղաքականություն են որդեգրել եւ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրավունքի սկզբունքներից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի մասին զեկույցին, որն առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը:
16:34 - 01 նոյեմբերի, 2022