Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

 |armenpress.am|

ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը: Այս մասին հայտարարություն  է տարածել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին: «Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
10:47 - 04 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև |civilnet.am|

Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև |civilnet.am|

civilnet.am: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կոչով բանաձև: Սենատի կայքում հրապարակված բանաձևի նախագծով նախատեսվում է, որ օրենսդիր մարմինը դատապարտելու է օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքում և սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի արևելյան շրջաններում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիաները։ Կոչ է արվելու Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, ապագայում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ֆրանսիայի Սենատը կոչ է անելու անհապաղ ազատ արձակել և վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Սենատը կառավարության առաջարկում է նաև քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։
16:58 - 03 նոյեմբերի, 2022
Տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից է. Միրզոյան |armenpress.am|

Տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից է. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս: Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և շատ կարևոր մաս է՝ համապարփակ կարգավորման»,-ասաց ԱԳ նախարարը: Այս հարցով բոլոր մանրամասների համար նա հորդորեց դիմել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: «Սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին հանդիպումներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով որ անցնում ե»,-ասաց Միրզոյանը: Իսկ մնացած դետալները, ըստ նախարարի, դեռ քննարկվում են: «Կարող եմ արձանագրել հայկական կողմի կառուցողականությունն այստեղ ևս, ու պետք է արձանագրեմ նաև ադրբեջանական և հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:
16:50 - 03 նոյեմբերի, 2022
Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ կարող սպասվել հայոց քաղաքակրթությանը, եթե հանկարծ կործանվի Արցախը, այնուհետև սարսափելի, մահացու վտանգներ մայր Հայաստանի համար, դե եթե մայր Հայաստանն էլ չլինի, էլ ի՞նչ սփյուռք», - հավելեց Բաբայանը: Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ «Հայաստանը ինչ թուղթ էլ ստորագրի, մենք դա չենք ընդունելու», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ «ինչ էլ որ ստորագրի», կարող է լավ բան է ստորագրում, մենք պետք է ասենք՝ ինչ է Հայաստանը ստորագրում է, մենք դե՞մ ենք: Սա մեկ հայրենիք է, այո, տարբեր պետություններ են, բայց այնքան են իրար հետ կապված, որ Արցախի ճակատագրից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի, դրա համար մենք ոչ թե ինչ-որ մեկին վերջնագրեր ենք ներկայացնում, ոչ, մենք ասում ենք՝ «ժողովուրդ ջան, էս է, մենք միասնական ենք», հետևաբար պետք է լինի այնպես, որ Արցախի ճակատագիրը չվտանգվի, որովհետև միայն վտանգը չի, ցեղասպանություն է լինելու, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Արցախը ծանր բան է, բայց բեռ չէ: Վահան է եղել, իսկ վահանը ծանր պետք է լինի, թղթյա վահան չի լինում: Հիմա տեսնում եք չէ՞, որ Արցախը վիրավորված, այդ վահանը ջարդուխուրդ եղած ինչպիսի վտանգներ է առաջացել մայր Հայաստանի համար»: Մեկ այլ հարցի էլ՝ «մի կողմից Արցախի կառավարությունը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, մյուս կողմից՝ դիմում միջազգային հանրությանը, որ ճանաչեն Արցախի անկախությունը չե՞ք կարծում, որ այս հարցում մեղմ ասած սխալ հաշվարկված քաղաքականություն եք վարում», Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Ազգային ժողովի այս հայտարարության մեջ նշվել է նաև Կոսովոն: Այսինքն՝ մենք պետք է հնարավորինս օբյեկտիվ լինենք: Խնդիրը նա չէ, որ մենք պետք է գնահատական տանք՝ ով է ճիշտ, ով է սխալ. հիմա արևմտյան աշխարհը չի ընդունում ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի հետ, սա պարզ է, որովհետև իրենց մոտ հարաբերությունները մտել են բավականին թեժ ժամանակաշրջան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ չեն ընդունում, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան բլոկում, նույն Կոսովոյի վերաբերյալ լրիվ իրարամերժ կարծիքներ են»: Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «պետք է փորձենք ցանկացած ինքնորոշման իրավունք և նրա իրականացման փաստն օգտագործենք, փաստենք, որ այդպես կա, և մենք էլ դրանից ինչ-որ մի օգուտ կարողանանք քաղել»: «Մեր խնդիրն այն չէ, որ մենք մտնենք, տեսնենք՝ ով է ճիշտ, ով է սխալ, նախևառաջ սա մեր գործը չէ, երկրորդ՝ մենք այդ ռեսուրսը չունենք և իմաստ էլ չկա մտնենք այդ ամենի մեջ», - հավելեց Բաբայանը: Շարունակությունը azatutyun.am- ում  
16:25 - 03 նոյեմբերի, 2022
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ |armenpress.am|

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն վստահ է, որ առաքելության ժամանակ հավաքագրած արժեքավոր տեղեկատվությունը թույլ կտա վեր հանել օբյեկտիվ իրականությունն առ այն, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:  Կաստալդոն լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք մեծապես մտահոգված են և դատապարտում են Ադրբեջանի  ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և այն վայրագությունները, որոնք թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ: «Մենք հուսով ենք, որ մեղավորները կկանչվեն պատասխանատվության: Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել այն աշխատանքները, որոնք սկսվել են մեր հանձնառությունների ներքո: Մենք դատապարտում ենք 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների չվերադարձնելու փաստը, ինչպես նաև կողմ ենք քվեարկել այն բանաձևին, որով դատապարտվում էին հայկական մշակութային հաստատությունների հանդեպ ոտնձգությունները»,-ասաց նա: Կաստալդոն նշեց, որ իրենք եղել են Սյունիքում և տեսել ադրբեջանական զինուժի  հրետակոծության հետևանքները: «Քաղաքացիական բնակչությունը չի կարող ապրել այդպիսի սպառնալիքների ներքո»,-ասաց պատգամավորը՝ կոչ  անելով շարունակել դիվանագիտական ջանքերը և ապահովել ցանկացած հակամարտության կարգավորում միայն դիվանագիտական ճանապարհով:   ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022 թվականի  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել է Հայաստան: Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։  
16:21 - 03 նոյեմբերի, 2022
ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները |armenpress.am|

ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները |armenpress.am|

armenpress.am: Մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:  Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Միրզոյանը  նշեց, որ կան կենտրոններ, որոնք շահագրգիռ են հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմամբ: Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներով այդ բանակցություններին: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ հանդիպումը: «Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա:
15:57 - 03 նոյեմբերի, 2022
Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը |armenpress.am|

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը: Ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Մարիա Զախարովան պատասխանել է. «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը շարունակվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»:
17:57 - 02 նոյեմբերի, 2022
Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ հենց Սոչիում առաջարկել են, որ որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնելու անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով կամ 5 տարով և այլն։  «Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է։ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար․ «Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, թե ինչումն է նորությունը․ «Նորությունը հետևյալն է․ խաղաղապահների մանդատը երկարացնել, ֆիքսել, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չի կամ այդ առարկության ինստիտուտը այս պահից հնարավոր է հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն։ Մեր առաջարկը այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ դա մի հարց է, որը ինչ-որ առումով դառնում է օրակարգային, և ես լիարժեք համաձայն եմ, և կարծում եմ՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում կամ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ անվտանգության և իրավունքների ապահովման»։ ՀՀ վարչապետի խոսքով՝ քանի որ հարցը շատ շերտեր ունի, և կարող է այլ տպավորություն ստեղծվել, ինքն ուզում եմ ասել․ «Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո, ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա»։ «Եվ շատ ուրախ եմ արձնագրել, որ Սոչիում, ըստ էության, վերահաստատվեցին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն՝ ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ՝ առնվազն փաստաթղթի մեջ արձանագրված։ Եվ մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:34 - 02 նոյեմբերի, 2022
ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև Սոչիի եռակող հանդիպմանը։ Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք Սոչիի հանդիպման արդյունքում կարող է արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։  «Կարող եմ ասել՝ այո, միանշանակ։ Իհարկե, հանդիպումն ունեցել է և՛ հրապարակային մաս, և՛ դռնփակ մաս։ Շատ կարևոր հարցեր են հնչել։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով որքանով է Հայաստանի Հանրապետության, ավելի ճիշտ, բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ և ԼՂ շահերին։ Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր։ Այնպես չէր, որ Սոչիից առաջ այդ հարցի պատասխանը չկար։ Հիմա հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե որքանով է մեր քաղաքականությունը համապատասպանում այն տեսլականին և շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում, ընդ որում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ կա քննարկում, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ, և կա ոչ ռուսական հայեցակարգ․ «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասված, ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ, կարող եմ ներկայացնել, թե ինչու, որովհետև հնչել են հրապարակային հայտարարություններ։ Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ որոշակի առումով կարող էր լինել էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են՝ ինչում է նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Տեղյակ եք, որ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի։ Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում։ Ընդ որում՝ մենք շատ քննադատվել ենք դրա համար, բայց մինչ այժմ չենք կարողացել բացահայտել՝ ինչու ենք այդպես վարվում։ Ի սկզբանե արձանագրելով, որ կա երեք կոմպոնենտ այդ հարցի՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ՝ դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։ Ընդ որում այս մոտեցման համար մեզ էն ժամանակ քննադատում էին մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են այս մոտեցումը չունենալու համար»։ Փաշինյանը նշեց, որ ինչպես հրապարակային խոստացել էր, եռակողմ բանակցությունների ընթացքում, առաջարկել են, որ հենց Սոչիի եռակողմ հայտարարությունում հղում կատարվի ռուսական առաջարկների, բայց նաև ռուսաստանցի գործընկերների հորդորով փորձել են ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար։
11:26 - 02 նոյեմբերի, 2022
Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
 |armenpress.am|

Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից  չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն: Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել:Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը ինչպիսին իսրայելա-արաբականն է: Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից  դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի,  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան  սուբյեկտ, միավոր: «Հետևաբար, այս տեսակետից պետք է նայել հանդիպման արդյունքներին: Իհարկե, կարող է փլվել ցանկացած փաստաթուղթ,   հանդիպում, բայց դրանք շատ կարևոր են: Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է: Ունենք կարևոր մի հանդիպում, իրադարձություն, որով ֆիքսվել է, որ գործընթացը շարունակական է, որ ոչինչ կարգավորված չէ և պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ: Բացի այդ,  մեկ անգամ ևս նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»,-ասաց Արցախի արտգործնախարարը: Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է նաև Սոչիի հանդիպումն ու ընդունված հայտարարությունը դիտարկել վերջին զարգացումների տեսանկյունից, երբ մոտեցումներ, առաջարկներ էին շրջանառվում Արցախն Ադրբեջանի կազմ «խցկելու» վերաբերյալ: Ի տարբերություն դրանց, ըստ Արցախի քաղաքական գերատեսչության ղեկավարի, Սոչիում նշվեց, որ խնդիրը բարդ է, դեռևս կարգավորված չէ և պետք է աշխատել: «Պետք է հասկանանք, որ մեր ցանկությունները, հատկապես էմոցիոնալ դաշտում, միշտ չէ, որ տեղ են գտնում: Դրա համար պետք է աշխատենք, առաջին հերթին՝ մենք: Պետք է լինենք համառ, հույսներս առաջնահերթ դնենք մեր կամքի վրա, երբեք անտարբեր չլինենք ու չմտածենք, որ ամեն ինչ կորած է, կորսված: Եթե մենք կամք ցուցաբերենք, ինչպես ցուցաբերել ենք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և ցույց տանք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը վերջապես հաշվի կառնվի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հայտարարություն  են ընդունել: 
14:58 - 01 նոյեմբերի, 2022
Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից. «Ապրելու երկիր»

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից. «Ապրելու երկիր»

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Չկան առարկայական պայմանավորվածություններ հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Փոխարենը, խոսվում է սահմանների անձեռնամխելիությունից, և դա արվում է այն պայմաններում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։  Այս փաստաթուղթը չի արտահայտում նաև արցախահայության կամքը։ Մասնավորապես տեքստի մեջ տեղ գտած «տեղակայման գոտի» արտահայտությունն ամբողջովին ներկայացնում է ադրբեջանական դիրքորոշումը։ Որևէ փաստաթուղթ, որը չի արտահայտում տեղաբնիկ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքը, դուրս է որևէ միջազգային նորմից։ Ադրբեջանի նախագահի երազանքը՝ տեսնել Արցախն առանց հայերի, դեռ երկար է բախվելու Արցախի ժողովրդի դիմադրությանը։ Հողը, որտեղ ապրում է Արցախի ժողովուրդը, «տեղակայման գոտի» չի կարող լինել որևէ մեկի համար։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածության։
12:35 - 01 նոյեմբերի, 2022