ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Նյու Յորքի նախկին քաղաքապետ  միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի նախատեսում  իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին նշանակված ԱՄՆ նախագահի  ընտրություններում: Նա նշել Է, որ լրջորեն խորհրդակցել Է նախագահական մրցարշավում ներգրավվելու շուրջ, բայց արդյունքում հրաժարվել Է այդ գաղափարից: Բլումբերգը նաև վստահություն է հայտնել, որ հաղթանակ կտաներ, եթե իր մրցակիցը լիներ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը: «Սակայն ես լավ եմ հասկանում, թե որքան դժվար Է թեկնածու դառնալ Դեմոկրատական կուսակցությունից՝ հաշվի առնելով, թե որքան շատ են հավակնորդները», - արձանագրել է նա:   77-ամյա Բլումբերգը 2002-ից մինչև 2013 թվականն զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա նաև հայտնի է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր և ֆիլանտրոպ:  aysor.am    
11:12 - 06 մարտի, 2019
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։  «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
00:00 - 01 հունվարի, 0001
Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

iravaban.net: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր թվիթերյան միկրոբլոգում ապրիլքսանչորսյան գրառում է արել. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ոգեկոչում ենք 108 տարի առաջ սարսափելի Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին: Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին»։ Նա նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Կոնգրեսն Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչել է որպես Ցեղասպանություն։ «Երբ նա ստանձնեց պաշտոնը, ԱՄՆ նախագահը կատարեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը։ Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի», – շարունակել է Փելոսին: Մեկ այլ գրառմամբ էլ Փելոսին նշել է, որ նախորդ տարվա կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան վերահաստատել է, որ Կոնգրեսը հանձնառու է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը: «Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը», – հավելել է քաղաքական գործիչը:
00:00 - 01 հունվարի, 0001