Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|
06:28 - 06 մարտի, 2019

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը երկարաձգում է Վենեսուելայի դեմ սահմանված պաժամիջոցների գործունեության ժամկետը:

«Իրավիճակը Վենեսուելայում շարունակում է արտակարգ սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ, որ անհրաժեշտ է շարունակել արտակարգ միջոցների կիրառումը, որոնք նշվում են 13692 հրամանագրում, որը վերաբերում է Վենեսուելայի իրավիճակին», -INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասվում է ԱՄՆ նախագահի՝ Կոնգրեսին հղված ուղղերձում:
Փաստաթղթում ասվում է, որ 2015-ի մարտի 8-ին սահմանված պատժամիջոցները Վենեսուելայի դեմ պետք է գործեն նաև 2019-ի մարտի 8-ից հետո:  

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել