Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հաղթել են իրենց կուսակցությունների փրայմերիզներում
 |hetq.am|
12:12 - 24 հունվարի, 2024

Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հաղթել են իրենց կուսակցությունների փրայմերիզներում |hetq.am|

hetq.am: Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հաղթել են ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում կայացած Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը։

Գործակալության վերլուծաբանները հանրապետականների փրայմերիզում նախկին նախագահի հաղթանակն անխուսափելի էին համարել առաջին տեղամասերում քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:

Նյու Հեմփշիրում Թրամփը հավաքել 54,0 %։ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու համար նա ունի միայն մեկ մրցակից՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին։ Ամերիկյան այս նահանգում Հեյլիի օգտին քվեարկել է հանրապետականների 44,5%-ը։

Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ժամանակ էլ Ջո Բայենը ստացել է դեմոկրատների մոտ 70 %-ի աջակցությունը։ Կոնգրեսական Դին Ֆիլիփսն էլ հավաքել է ձայների 20,9%-ը, իսկ գրող Մարիանա Ուիլյամսոնը՝ 4,3 %։

2023 թվականին Դոնալդ Թրամփը մեղադրյալի կարգավիճակ ստացավ չորս քրեական գործով։ Դատավարություններից առաջինի մեկնարկը նշանակված է մարտի 4-ին, սակայն պաշտպանական կողմի բողոքի հիման վրա այն կարող է հետաձգվել։ Նույնիսկ եթե Թրամփը մեղավոր ճանաչվի ու դատապարտվի ազատազրկման, դա չի զրկի նրան ընտրվելու իրավունքից։

Ամենայն հավանականությամբ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու կդառնա գործող նախագահ Ջո Բայդենը։ Նման դեպքերում կուսակցությունները սովորաբար առաջադրում են գործող նախագահի թեկնածությունը։ Սակայն Դեմոկրատական կուսակցությունը ևս փրայմերիզներ կանցկացնի։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել