Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|
11:12 - 06 մարտի, 2019

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Նյու Յորքի նախկին քաղաքապետ  միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի նախատեսում  իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին նշանակված ԱՄՆ նախագահի  ընտրություններում:

Նա նշել Է, որ լրջորեն խորհրդակցել Է նախագահական մրցարշավում ներգրավվելու շուրջ, բայց արդյունքում հրաժարվել Է այդ գաղափարից: Բլումբերգը նաև վստահություն է հայտնել, որ հաղթանակ կտաներ, եթե իր մրցակիցը լիներ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

«Սակայն ես լավ եմ հասկանում, թե որքան դժվար Է թեկնածու դառնալ Դեմոկրատական կուսակցությունից՝ հաշվի առնելով, թե որքան շատ են հավակնորդները», - արձանագրել է նա:  

77-ամյա Բլումբերգը 2002-ից մինչև 2013 թվականն զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա նաև հայտնի է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր և ֆիլանտրոպ: 

aysor.am

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել