Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ
 |aravot.am|

Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ |aravot.am|

aravot.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության, Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա կրկնել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ուղի՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։ Օսմանին ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն։ Նա առաջարկել է իր ծառայությունները և ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների մաս։ Հիշելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումները և երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ։ Այս առումով նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ հանուն կայուն և խաղաղ լուծման:
10:01 - 11 օգոստոսի, 2023
Անհրաժեշտ են Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ուղղված հստակ քայլեր. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄԷ գործընկերոջը

Անհրաժեշտ են Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ուղղված հստակ քայլեր. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄԷ գործընկերոջը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին, իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք և 9000 հղի կանայք զրկված են հրատապ բժշկական աջակցությունից: Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:  Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և ԱՄԷ միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ նշելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը:
21:51 - 10 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիին է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիին է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Ի շարունակություն այս տարվա հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների հանդիպմանը` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խոչընդոտվում է ԼՂ մուտք ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը, ինչի մասին ԿԽՄԿ-ն հայտարարեց հուլիսի 25-ին:  Երկուստեք ընդգծվել է տեղում մարդկանց համար հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները՝ ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ:
21:20 - 10 օգոստոսի, 2023
Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին. Միրզոյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին

Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին. Միրզոյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։   Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ս.թ. մարտին Մալթա կատարած իր պաշտոնական այցից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը:   Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին և տեղում դրական փոփոխություն արձանագրելու ջանքերին: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման, տեղաշարժի լիակատար վերականգնման ուղղությամբ հստակ քայլերի հրատապությունը։  
18:05 - 10 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված աղետալի վիճակը

Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված աղետալի վիճակը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի: Նախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ընդգծելով առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Երկուստեք նշվել է իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել շփումներն այդ ուղղությամբ: Նախարար Միրզոյանը շեշտել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը:
20:49 - 09 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ նշելով ԵՄ անդամ երկրների կողմից հստակ ուղերձների և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով խիստ սրվել է տեղի բնակչության համար սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման խնդիրը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, ի խախտումն միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի, խաթարում է նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը՝ վտանգի տակ դնելով հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց կյանքերը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխման նվազագույն հնարավորության պարագայում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկման այնպիսի քայլեր, ինչպիսին էր հուլիսի 29-ին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման կարևորությունը։ Երկուստեք նաև պատրաստակամություն է արտահայտվել քայլեր իրականացնել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման ուղղությամբ:
18:38 - 09 օգոստոսի, 2023
ԼՂ-ում հումանիտար իրավիճակի խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը․ Միրզոյան

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության խոցելի խմբերի՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայությունն ու իրավիճակի լրջությունը:  Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմները թիրախային  օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը:  Հաշվի առնելով ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը՝  ընդգծվել է նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 25-ի հայտարարությանը ԵՄ անդամ երկրների լիակատար աջակցության և ուղերձների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի հետագա փոխգործակցությանը:
17:40 - 09 օգոստոսի, 2023
Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին. Արարատ Միրզոյան

Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին. Արարատ Միրզոյան

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։ Ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Ընդգծվել են հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի, խիստ ծանր պայմանները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած միջազգային գործընկերների, տարբեր կառույցների, այդ թվում նաև՝ ՄԱԿ, հստակ գնահատականներին ու կոչերին, Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին ու մնացյալ աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը: Ընդգծվել է լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։ Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:
13:45 - 09 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը․ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը․ ԱԳՆ

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը:  Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաև՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։
11:19 - 09 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճա-Լեչխումի շրջանում ողբերգական աղետի զոհերի համար: «Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից: Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն ու համբերություն»,- Թվիթերի միկրոբլոգում վրացերեն գրել է Միրզոյանը: Հիշեցնենք, որ Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում սողանք է տեղի ունեցել, որից հետո փրկարարները հայտնաբերել են 6 զոհի մարմին։ Հաջողվել է տարհանել 210 մարդու։ Շարունակվում են 31 հոգու որոնումները, որոնք  գտնվում են տարերային աղետի գոտում, և որոնց հետ առայժմ չի հաջողվում կապ հաստատել: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ  օգոստոսի 7-ը կլինի սգո օր։
16:02 - 04 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Արցախում եւ Լաչինի միջացքում  ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Արցախում եւ Լաչինի միջացքում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
23:56 - 02 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հեռախոսազրույցում դատապարտել է կառույցը հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հեռախոսազրույցում դատապարտել է կառույցը հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:  Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը:  Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի համարել Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ այն որակելով նենգ և անընդունելի արարք՝ ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը:
20:51 - 01 օգոստոսի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուլիսի 28-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  «Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և իր վստահությունն է հայտնել, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ՝ դրանց ներկայիս առանձնաշնորհյալ բնույթին համապատասխան: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ակտիվ փոխայցելություններն ու բարձր ձևաչափերով պարբերական շփումները, որոնք իրենց նպաստ են բերում ներկայիս՝ մարտահրավերներով լի իրավիճակում փոխգործակցության նոր եզրեր գտնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ՝ այդ թվում նաև անդրադառնալով  «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։ Նշվում է, որ, անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում հայկական կողմի տեսլականին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է այդ հարցում շահագրգռված դերակատարների հստակ քայլերի և շարունակական ներգրավվածության կարևորությունը:
19:57 - 28 հուլիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ արած հայտարարություններին՝ նշելով, թե «ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներ հնչեցնելուց բացի, նաև անհիմն շահարկումներ է արել, որոնք կոպտորեն խեղաթյուրում են բանակցային գործընթացի էությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատմական փաստերը»։ Հայտարարության մեջ նշվում է, թե «հայկական կողմի հակաադրբեջանական արշավը, որը չի կատարում միջազգային տարբեր հարթակներում ստանձնած խոստումներն ու պարտավորությունները, ներառյալ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնող հռետորաբանությունը, ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից անդրադարձել են Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է, և այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ ՀՀ-ում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ»։ Ադրբեջանական կողմը նշում է․ «ՀՀ ԱԳ նախարարի կողմից ադրբեջանցիներին ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց հողերից բռնի տեղահանման հերքումը և պնդումը, որ զուգահեռ մոտեցում չկա «Արևմտյան Ադրբեջան» համայնքի իրավունքների և Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքների միջև, ինչպես նաև այդ մասին բանակցությունների հերքումը, Հայաստանի կողմից կոնվենցիաներով ստանձնած համապատասխան միջազգային պարտավորությունների և չկատարումը վկայում է Հայաստանի՝ էթնիկ զտումների քաղաքականությունն արդարացնելու մտադրության մասին»։  Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտում է՝ «Ղարաբաղի հայերը չեն կարող գերակա իրավունքներ ունենալ ադրբեջանցի բնակչության նկատմամբ»։ «Ադրբեջանը իր երկրի տարածքում ապրող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ կիրառում է և կկիրառի միայն հավասար մոտեցում։  «Այն, որ Հայաստանը, որը չի կատարում որևէ համաձայնագիր և պարտավորություն, Ադրբեջանին մեղադրում է մտածացին պայմանավորվածությունները ժխտելու մեջ, խոսում է սեփական հնարավոր սադրանքները թաքցնելու մտադրության մասին։ Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից և դադարեցվեն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 
13:38 - 28 հուլիսի, 2023