Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը
16:02 - 04 օգոստոսի, 2023

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճա-Լեչխումի շրջանում ողբերգական աղետի զոհերի համար:

«Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից: Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն ու համբերություն»,- Թվիթերի միկրոբլոգում վրացերեն գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում սողանք է տեղի ունեցել, որից հետո փրկարարները հայտնաբերել են 6 զոհի մարմին։ Հաջողվել է տարհանել 210 մարդու։ Շարունակվում են 31 հոգու որոնումները, որոնք  գտնվում են տարերային աղետի գոտում, և որոնց հետ առայժմ չի հաջողվում կապ հաստատել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ  օգոստոսի 7-ը կլինի սգո օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել