Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Էնթոնի Բլինքենը չի բացառում առաջիկա շաբաթներին ուկրաինական հակահարձակման հանգամանքը
 |hetq.am|

Էնթոնի Բլինքենը չի բացառում առաջիկա շաբաթներին ուկրաինական հակահարձակման հանգամանքը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին։ Այդ տեղեկատվությամբ նա կիսվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 7-ին գերմանական Funke մեդիախմբին տված հարցազրույցում։  «Ուկրաինայի բազմաթիվ ընկերների և գործընկերների համար գոյություն ունեն երկու նպատակներ։ Առաջինն անել ամեն ինչ, ինչը մեր ուժերում է, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել հետ գրավել տարածքները։ Դա իր մեջ ներառում է հակահարձակումը, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին»,- նշել է նա։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ երկրորդը Կիևին աջակցությունն է՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իր ներուժի մեծացման ուղղությամբ։ Ուկրաինացի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ առաջիկա շաբաթներին կմեկնարկի ուկրաինական հարձակումը, որի համար, ըստ Reuters գործակալության, Ուկրաինան կենտրոնացրել է 40 000 զինծառայողի։ 
17:05 - 08 ապրիլի, 2023
Բլինքենը բացառում է այս ժամանակաշրջանում Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը |azatutyun.am|

Բլինքենը բացառում է այս ժամանակաշրջանում Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ բանակցել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցի շուրջ: «Ռուսաստանը պետք է հասնի այն պահին, երբ պատրաստ կլինի ներգրավվել կառուցողական բանակցություններում: Հրադադարի գաղափարն, իհարկե, շատ գրավիչ է, բայց եթե այն հիմա հաստատվի, դա կնշանակի վավերացնել Ուկրաինայի տարածքի զգալի մասի գրավումը Ռուսաստանի կողմից»,- ասել է Բլինքենը: Նրա համոզմամբ այդ դեպքում Ռուսաստանը կստանա իր ուժերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց նոր հարձակումներ սկսելու հնարավորություն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բազմիցս պնդել է, թե Ռուսաստանը պատրաստ է հարցը լուծել խաղաղ եղանակով, պայմանով, որ կողմերը հաշվի առնեն ներկայիս իրողությունները: Պեսկովի փոխանցմամբ Կիևը չի ցանկանում ճկունություն դրսևորել և բանակցել Մոսկվայի առաջարկած պայմաններով, և այդ հարցում Արևմուտքի աջակցությունն է վայելում:
13:28 - 08 ապրիլի, 2023
Հռոմի պապն առաջարկել է Զատկի տոնի առիթով երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայում
 |tert.am|

Հռոմի պապն առաջարկել է Զատկի տոնի առիթով երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայում |tert.am|

tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայի պատերազմական գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ Սուրբ Զատիկի տոնակատարությունների առիթով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովին, որն էլ վկայակոչել է պոնտիֆիկոսի հետ ունեցած իր անձնական զրույցը։ «Հաջորդ շաբաթ կաթոլիկ աշխարհի Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառների Զատկի շաբաթը: Եվ հենց նոր Հռոմի պապն ինձ ասաց, որ ի պատիվ դրա, նա առաջարկում է, որ Ուկրաինայում ռազմական գործողության գոտում երկու շաբաթով դադարեցվեն բոլոր գործողությունները: Այսինքն՝ այս կիրակից սկսած՝ երկու շաբաթ ընդհանրապես ոչ մի հարձակումներ չլինեն, և զինադադար հայտարարվի»,- ասել է Սևաստյանովը։ Վերջինս նաև նշել է, որ այս թեման շատ կարևոր է պոնտիֆիկոսի համար և խնդրել է այդ մասին հայտարարել իր անունից։
20:39 - 07 ապրիլի, 2023
Անհրաժեշտ է շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը. Չավուշօղլուն |1lurer.am|

Անհրաժեշտ է շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը. Չավուշօղլուն |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրագործումը շարունակելու և ռուսական հացահատիկի արտահանման վրա գոյություն ունեցող սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին և ինքներս ենք վարում նման բանակցություններ՝ գործարքի համատեքստում ռուսական սննդի համար առկա խոչընդոտները վերացնելու համար։ Մենք ճանաչում ենք այդ սահմանափակումների վերացման մասին ՌԴ պահանջների իրավաչափությունը»,- ուրբաթ ասել է թուրք նախարարը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։ Չավուշօղլուի խոսքով՝ հացահատիկի գործարքի շրջանակներում Ռուսաստանի դեմ մի շարք խոչընդոտներ և սահմանափակումներ դեռևս պահպանվում են։ «Նախկինում ՌԴ-ի և ՄԱԿ-ի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանից պարարտանյութերն ու արտադրանքը շուկա դուրս գալու վերաբերյալ, և դրանք մասամբ իրականացվում են: Սակայն մենք տեսնում ենք, որ, օրինակ՝ կան խնդիրներ ու սահմանափակումներ ռուսական նավերի ապահովագրության ոլորտում: Նրանք չեն կարողանում ապահովագրություն ստանալ: Բացի այդ, դժվարություններ կան ռուսական հացահատիկի արտահանման գործարքների բանկային սպասարկման հետ կապված, քանի որ ՌԴ-ում շատ բանկեր անջատված են SWIFT համակարգից»,- ասել է թուրք նախարարը։ Չավուշօղլուի խոսքով՝ սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման շրջանակներում Ուկրաինայից արտահանվել է ավելի քան 27 միլիոն տոննա գյուղմթերք։
17:54 - 07 ապրիլի, 2023
Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը
 |factor.am|

Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը եռօրյա այցով Չինաստանում է, հայտարարել է, որ Պեկինը կարող է մեծ դեր խաղալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Չինաստանը Ռուսաստանի հետ իր սերտ կապերով, որոնք վերահաստատվել են վերջերս, կարող է կարևոր դեր խաղալ այդ գործում»,- ասել է Մակրոնը Պեկինում Ֆրանսիայի դեսպանատանը։ Միաժամանակ, նա նշել է, որ շատ երկրներ պատասխանատվության հավասար բաժին ունեն Ուկրաինայի խաղաղության և կայունության որոնման գործում, և Ֆրանսիան իր հերթին դրա համար կանի հնարավոր ամեն ինչ։ Ֆրանսիայի նախագահի՝ Պեկին կատարած այցի գլխավոր նպատակներից է Չինաստանի իշխանություններին համոզել՝ Ռուսաստանին ռազմական օգնություն չցուցաբերել Ուկրաինայում նրա ագրեսիայի հարցում։ Նա հույս ունի նաև ամրապնդել առևտրային կապերը Ֆրանսիայի և Չինաստանի միջև, որը Փարիզի հիմնական առևտրային գործընկերն է։ Ելույթ ունենալով դեսպանատանը՝ Մակրոնն ասել է, որ Եվրոպան չպետք է հեռանա Չինաստանից տնտեսական ոլորտում։
16:12 - 05 ապրիլի, 2023
Օդեսայի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչուների հարձակմանը. Ուկրաինան խոցել է 17 անօդաչուից 14-ը
 |hetq.am|

Օդեսայի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչուների հարձակմանը. Ուկրաինան խոցել է 17 անօդաչուից 14-ը |hetq.am|

hetq.am: Ապրիլի 4-ի գիշերը ռուսական զորքերն իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Օդեսա քաղաքի ու Օդեսայի մարզի վրա։ Այդ մասին հայտնել են Օդեսայի մարզային իշխանություններն ու Ուկրաինայի զինված ուժերը։ Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, գիշերն Օդեսայում լսվել են պայթյուններ։ Ընդ որում, օդային տագնապի ազդանշանը հնչել է քաղաքում պայթյուններից մի քանի րոպե անց, գրել են լրագրողները։ Օդեսայի շրջանային վարչակազմը, ավելի ուշ, հայտնել է, որ ՌԴ բանակը հարվածային անօդաչուներով հարձակվել է Օդեսա քաղաքի ու հարակից շրջանների վրա։ «Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի հետևանքով՝ կան խոցված անօդաչուներ»,- հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը։ Օդեսայի մարզում անօդաչուները հարձակվել են ձեռնարկություններից մեկի վրա։ Օդեսայի զինվորական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը պատմել է, որ այնտեղ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Բրատչուկի խոսքով՝ Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է արձակված 17 անօդաչուներից 14-ը։ 13 անօդաչու խոցվել է Օդեսայի մարզի տարածքում, ևս մեկը՝ Նիկոլաևի մարզում։ Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաստատել է այդ տվյալները։  2022 թվականի աշնանից ռուսական բանակը պարբերաբար զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով ինչպես հրթիռներ, այնպես էլ իրանական արտադրության անօդաչուներ։ Այդպիսի հարվածների թիրախ պարբերաբար դառնում են էներգետիկ ենթակառուցվածքները։
13:45 - 04 ապրիլի, 2023
Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը
 |1lurer.am|

Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 4-5-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեմաներից են լինելու Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրումը և Կիևին աջակցության բազմամյա ծրագրի մշակումը։ Երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իմաստ չունի խոսել դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին, քանի դեռ նա հաղթանակ չի տարել զինված հակամարտությունում: Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը մտադրություն է հայտնել Կիևին լայն ռազմական աջակցություն ցուցաբերել նաև ռազմական գործողությունների դադարեցման դեպքում: ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել է ժամանել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Նրան ընդունել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշել է Բորելը՝ հավելել, որ պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել ռազմական գործողությունները։
12:55 - 04 ապրիլի, 2023
Ուկրաինան առաջիկա շաբաթներին հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Ուկրաինան առաջիկա շաբաթներին հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին գարնանային հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, գրում է golosameriki.com-ը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սմիթը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները, ըստ ամենայնի, փորձում են հարձակում սկսել երկրի արևելքում, չնայած այն հանգամանքին, որ «նրանք դեռևս չեն կարողացել որևէ լուրջ հաղթանակ տանել մարտի դաշտում»: «Մենք ակնկալում ենք, որ ուկրաինացիները կսկսեն իրենց գարնանային հարձակումն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք ուկրաինացիների հայեցողությանն ենք թողնում... ոչ միայն գարնանային հարձակման ժամանակացույցը, այլև կոնկրետ մարտավարությունը»,- ասել է Սմիթը: Պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն խորհուրդներ է տալիս Կիևին Բախմուտից դուրս գալու վերաբերյալ, ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ դաշինքը, ընդհանուր առմամբ, «որևէ խորհուրդ չի տալիս Ուկրաինայի ռազմական հրամանատարությանը, որպեսզի նրանք իրենք որոշեն, թե որտեղ և ինչպես են մարտնչելու ռուսական զորքերի հետ»։
11:26 - 04 ապրիլի, 2023
Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար․Ստոլտենբերգ |azatutyun.am|

Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար․Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: «Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար», - Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարեց «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» տված բացառիկ հարցազրույցում։ Ուկրաինայում ավերիչ պատերազմի մեկնարկից 13 ամիս անց էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատում է՝ կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավատում է, որ Ուկրաինան կկարողանա ռազմական ճանապարհով ազատագրել Ղրիմը, և պատրա՞ստ են այդ հարցում ևս քաղաքական ու գործնական աջակցություն տրամադրել Կիևին, Ստոլտենբերգն արձագանքեց․ - «Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության կամ Ուկրաինայի տարածքը պաշտպանելու իրավունքին, և մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։ Թեև վերջին շաբաթներին ռուսական կողմն ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի արևելքում միանգամից մի քանի ուղղություններով, Ուկրաինայի զինվորական ղեկավարությունը հայտարարում է առաջիկա շաբաթներին նոր հակահարձակման պլանների մասին։ Թե ինչով կպսակվեն Կիևի ծրագրերը, Ստոլտենբերգը խուսափեց կանխատեսումներ անել. - «Պատերազմներն իրենց էությամբ անկանխատեսելի են։ Կարծում եմ՝ հիմա ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը և ինչպես այն կզարգանա ընթացիկ տարում»: Արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ այդ հակահարձակումը սկսելու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային անհրաժեշտ օգնություն են տրամադրում. - «Տրամադրելով ռազմական աջակցություն, ինչպես նաև ապահովելով ամենաբարձր մակարդակի վարժանքներ, որպեսզի ուկրաինացիները կարողանան կիրառել բոլոր նոր, ամենաժամանակակից զենքերը, որոնք ստանում են դաշնակիցների կողմից՝ այդ թվում մարտական տանկերը»։ Հարցին , թե որքանո՞վ է հավանական ներկայիս ճակատային գիծը սառեցնելու սցենարը, և ինչպե՞ս դա կազդի պատերազմի ընթացքի վրա, ՅԵնս Ստոլտենբերգը պատասխանեց՝ Կիևի դաշնակիցների պարտականությունն է թույլ չտալ նման սցենար։ «Քանի որ մենք կցանկանայինք, իհարկե, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի ազատագրել ավելի շատ տարածքներ և դուրս մղի նախագահ Պուտինի զինվորներին, և այդ ժամանակ դա կարող է ինչ-որ բանակցությունների համար պայմաններ ստեղծել։ Կրկին, Ուկրաինան է որոշողը, թե որոնք են ընդունելի պայմանները բանակցությունների համար, ինչն է ընդունելի արդյունքը: Բայց մենք գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, անմիջականորեն կապված է մարտադաշտի հզորության հետ: Այնպես որ, եթե մենք ցանկանում ենք բանակցային լուծում, որի դեպքում Ուկրաինան հաղթանակ կտոնի որպես անկախ ինքնիշխան պետություն, ուրեմն մենք այսօր պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը ուկրաինացի զինվորականների մասին խոսելիս հիացմունքը չթաքցեց՝ « խիզախ», «լավ պատրաստված», «վճռական»։ Մինչդեռ հակառակորդի բանակում, հավելեց Ստոլտենբերգը, «մարտական ոգին ցածր է», սարքավորումները, սպառազինությունը հիմնականում վատն է, զինվորների մարզական վիճակը՝ ոչ այնքան տպավորիչ: ՆԱՏՕ-ի ղեկավարն, այդուհանդերձ, հորդորեց չթերագնահատել ռուսական բանակը, որը, նրա խոսքով, որակը քանակով է լրացնում և պատրաստ է մարտադաշտ նետել տասնյակ հազարավոր նոր զինվորականների:
10:50 - 04 ապրիլի, 2023
Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով
 |tert.am|

Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Այս մասին նա ասել է Аргументы и факты թերթին տված հարցազրույցում։«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին... Այս պատճառներով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է դիվանագետը:Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։
10:09 - 04 ապրիլի, 2023