Բայդենը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ |azatutyun.am|
10:47 - 08 ապրիլի, 2023

Բայդենը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է մի շարք պատժամիջոցների ռեժիմը, որոնք սահմանվել են, մասնավորապես, ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական միջամտության առնչությամբ, ինչպես նաև Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած փաստաթղթում։

Նշվում է Մոսկվայի ջանքերի մասին՝ խոչընդոտելու ազատ և արդար ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և խարխլելու ԱՄՆ-ի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նրա և նրա դաշնակիցների ու գործընկերների տարածքում, ինչպես նաև ԱՄՆ-ի դեմ ուղղված կիբեր գործողություններին։

Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ պետությունների տարածքային ամբողջականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել