Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը
 |factor.am|
16:12 - 05 ապրիլի, 2023

Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը եռօրյա այցով Չինաստանում է, հայտարարել է, որ Պեկինը կարող է մեծ դեր խաղալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Չինաստանը Ռուսաստանի հետ իր սերտ կապերով, որոնք վերահաստատվել են վերջերս, կարող է կարևոր դեր խաղալ այդ գործում»,- ասել է Մակրոնը Պեկինում Ֆրանսիայի դեսպանատանը։

Միաժամանակ, նա նշել է, որ շատ երկրներ պատասխանատվության հավասար բաժին ունեն Ուկրաինայի խաղաղության և կայունության որոնման գործում, և Ֆրանսիան իր հերթին դրա համար կանի հնարավոր ամեն ինչ։

Ֆրանսիայի նախագահի՝ Պեկին կատարած այցի գլխավոր նպատակներից է Չինաստանի իշխանություններին համոզել՝ Ռուսաստանին ռազմական օգնություն չցուցաբերել Ուկրաինայում նրա ագրեսիայի հարցում։

Նա հույս ունի նաև ամրապնդել առևտրային կապերը Ֆրանսիայի և Չինաստանի միջև, որը Փարիզի հիմնական առևտրային գործընկերն է։ Ելույթ ունենալով դեսպանատանը՝ Մակրոնն ասել է, որ Եվրոպան չպետք է հեռանա Չինաստանից տնտեսական ոլորտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել