Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր․ Մակրոն |azatutyun.am|

Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել Լեռնային Ղարաբաղը։ «Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», - Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով նաև, որ Անկարայի նման պահվածքն «անընդունելի է»։ Դրա հետ մեկտեղ, Էմանյուել Մակրոնը նշել է, որ ռազմական գործողություններում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չունի։ Լատվիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ Մակրոնը նաև նշել է,որ պատրաստվում է այսօր երեկոյան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վաղն արդեն, ըստ Ֆրանսիայի ղեկավարի, նա այդ թեման քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
14:21 - 30 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել |tert.am|

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել |tert.am|

tert.am: Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի առնչությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը: «Ներքին գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք թույլատրելի չէ: Այս պատճառով մենք զերծ կմնանք մեկնաբանություններից: Այժմ անցկացվում է քննություն»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարել էր, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը: Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»:«Միևնույն ժամանակ, թերթը բնավ ճշգրիտ չէ ներկայացված ձևակերպումների մեջ: Եվ արդարության համար պետք է նշել, որ դժվար թե կարողանար ճշգրիտ լինել, քանի որ դա կնշանակեր, որ մեր ֆրանսիացի գործընկերները դիտմամբ լրատվամիջոցներին են փոխանցել երկու նախագահների զրույցի ձայնագրությունը, որը չի համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: Համոզված ենք, որ դա այդպես չէ», -ընդգծել է Պեսկովը:Նրա խոսքերով՝ Կրեմլի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ֆրանսիայի իշխանություններից դեպի լրատվամիջոցներ կարող էր առաջնորդների խոսակցության բովանդակության «արտահոսք» լինել:Հիշեցնենք, որ Le Monde պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը Մակրոնի հետ զրույցում չէր բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինքն է թույնը խմել: Շարունակությունը՝ tert.am-ում
11:42 - 25 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը
 |tert.am|

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց  է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության պատճառը Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների խախտումն է»:Նրա խոսքերով` «տարակուսելի է Ֆրանսիայի աջակցությունը Հունաստանի և Կիպրոսի հույների մաքսիմալիստական պահանջներին և քայլերին, որոնք նպաստում են լարվածության աճին»:Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ֆրանսիայից ակնկալում է գործընթացի նկատմամբ խոհեմ և կառուցողական վերաբերմունք: Միևնույն ժամանակ, նա նշել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորհրդատվությունների և շփումների մեխանիզմի կայուն օգտագործման կարևորությունը:
10:47 - 23 սեպտեմբերի, 2020
Եվրոպան իր հավաքական անվտանգությունն ապահովելու հարցում հույսը չի դնելու երրորդ երկրների ձեռք բերած համաձայնությունների վրա. Մակրոնը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում
 |tert.am|

Եվրոպան իր հավաքական անվտանգությունն ապահովելու հարցում հույսը չի դնելու երրորդ երկրների ձեռք բերած համաձայնությունների վրա. Մակրոնը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում |tert.am|

tert.am: Եվրոպան հարևան պետությունների հետ պետք է հավաքական անվտանգության նոր համակարգ ձևավորի, բայց այդ հարցում երրորդ երկրների հետ համաձայնությունների վրա հույսը չի դնի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում: «Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մենք մեր հավաքական անվտանգությունը բուն Եվորապայից բացի երրորդ երկրներին չենք պատվիրակելու: Հույս ունեմ, որ մենք՝ եվրոպացիներս, կրկին կկարողանանք ակտիվացնել համապարփակ և հավակնոտ քննարկումները մեր հավաքական անվտանգության նոր շրջանակները ձևավորելու ուղղությմբ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մակրոնը:  
09:39 - 23 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը

Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության  գլխավոր վարչությունից: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Պարոն նախագահ, սիրելի բարեկամ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իմ և ֆրանսիացի ժողովրդի անունից Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները: Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ պատմական կապերի, համատեղ հիշողության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված հագեցած փոխհարաբերությունների համար: Այս առանձնահատուկ կապերն առավել քան երբևէ կազմում են մի հարստություն, որը մենք պարտավոր են զարգացնել: Դրանք մեզ դարձնում են ավելի ուժեղ՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որոնք ծառացել են մեր երկրների առջեւ: Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու Հայաստանին փոփոխությունների այն խիզախ գործում, որ ձեռնարկել է Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր: Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ ներդնելու երկարատև կոնկրետ ծրագրեր առողջապահության ոլորտում և կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարում: Առավել քան երբևէ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր դերակատարները պատրաստ են աջակցել բարեփոխումներին եւ մասնակցել տնտեսական վերելքին: Հակառակ COVID-19 համավարակի հարկադրանքին, ես գոհունակություն եմ հայտնում համալսարանական, կրթական եւ մշակույթի ոլորտներում մեր համագործակցության վերջին ձեռքբերումների կապակցությամբ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջեւ բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորման հույսով: Խնդրում եմ՝ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»:    
16:25 - 21 սեպտեմբերի, 2020
Մակրոնը կրկին կոչ է անում Լիբանանի քաղաքական ուժերին շուտափույթ կերպով հաղթահարել ճգնաժամը
 |azatutyun.am|

Մակրոնը կրկին կոչ է անում Լիբանանի քաղաքական ուժերին շուտափույթ կերպով հաղթահարել ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ փորձելով օգնել այն հակասությունների հաղթահարմանը, որոնք առկա են մերձավորարևելյան այդ երկրի նոր կառավարության ձևավորման ճանապարհին։ Ավելի վաղ Ֆրանսիան Լիբանանում ծագած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ էր մշակել, որով այդ երկրի առաջատար քաղաքական ուժերը պարտավորվում էին նոր կառավարություն ձևավորել մինչև սեպտեմբերի 15-ը։ Լիբանանցի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, սակայն, Reuters գործակալությանը փոխանցել է, թե սահմանված ժամկետներում նոր կառավարության ձևավորումը «հավասարազոր կլինի հրաշքի»։ Սեպտեմբերի 1-ին Բեյրութ կատարած այցի ընթացքում նախագահ Մակրոնը չէր բացառել, որ Ֆրանսիայի կողմից մշակված ճանապարհային քարտեզում տեղ գտած պահանջները չկատարելու դեպքում Լիբանանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։
17:15 - 13 սեպտեմբերի, 2020
Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հեռու մնալ Թուրքիայից ու թուրք ժողովրդից
 |24news.am|

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հեռու մնալ Թուրքիայից ու թուրք ժողովրդից |24news.am|

24news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը լուրջ խնդիրների սպառնալիք է ուղղել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Թուրք առաջնորդի այս արձագանքի պատճառը Մակրոնի՝ ԵՄ-ին ուղղված կոչն էր՝ Անկարայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրել: Այդ հայտարարության մեջ Մակրոնն ընդգծել էր, որ խոսքը ոչ թե թուրք ժողովրդի, այլ հենց ղեկավարության մասին է, իսկ ժողովուրդն, ըստ Ֆրանսիայի նախագահի, ավելիին է արժանի, քան Էրդողանի կառավարությունն է: «Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, թե Մակրոնը պատմություն չգիտի: Թուրքիայի նախագահը հիշեցրել է Ալժիրի պատերազմն անկախության համար, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի արյունն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է: «Դուք մեզ մարդասիրության դասեր չեք կարող տալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին Մակրոնին ասել է անձնական հանդիպումների ժամանակ:
12:48 - 13 սեպտեմբերի, 2020
Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում

 |armenpress.am|

Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում |armenpress.am|

armenpress.am: Հազարավոր փախստականներ երկորդ գիշերն անընդմեջ փողոցում են քնում Հունաստանի Լեսբոս կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Մոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել է ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում: Երեքշաբթի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով փախստականներին տարհանել են, սակայն չորեքշաբթի գիշերը երկրորդ հրդեհն է բռնկվել՝ ավերելով այն ամենը, ինչ կանգուն էր մնացել: Միաժամանակ նշվում է, որ Հունաստանը երեք նավ է ուղարկում՝ օգնելու տեղավորվելու հազարավոր փախստականներին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են ԵՄ ծրագիր կազմել մոտ 400 անչափահաս ներգաղթյալներին Լեսբոս կղզուց տեղափոխելու համար: Նշվում է նաև, որ նույնքան երեխաներ և պատանիներ արդեն տեղափոխվել են Հունաստանի մայրցամաքային հատված, թեև պարզ չէ՝ խոսքը նույն երեխաների մասին է, թե ոչ:   Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարը խոշորագույններից մեկն էր Եվրոպայում: Այն միգրացիոն ճգնաժամի կենտրոնում է հայտնվել 2015-16 թվականներից:
21:55 - 10 սեպտեմբերի, 2020
Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն․ Մակրոն |azatutyun.am|

Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիական Կորսիկա կղզում այսօր մեկնարկում է Միջերկրական ծովի ավազանի եվրոպական յոթ պետությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ղեկավարների գագաթաժողովը։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցն է։ «Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, ինչը անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, ինչը հարիր չէ [Թուրքիայի նման] մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին», - հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան Անկարայի հետ հարաբերություններում լարումն ավելացնելու նպատակ չունի։ «Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա լարումից։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք կրավորական կամ հանդուրժող դիրք ենք գրավելու», - նշել է Մակրոնը։
17:03 - 10 սեպտեմբերի, 2020
«Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքը ծիծաղելի է․ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»․ Չավուշօղլուն՝ Մակրոնին
 |tert.am|

«Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքը ծիծաղելի է․ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»․ Չավուշօղլուն՝ Մակրոնին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդը «հիստերիայի մեջ է ընկել» լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով, գրում է eadaily.com-ը։ «Լիբիայում ֆրանսիացիները աջակցեցին խռովարար Հաֆթարին և լուրջ սխալ գործեցին»,- Անկարայում լրագրողների առջև ելույթի ժամանակ ասել է Չավուշօղլուն՝ հավելելով․ «Ամեն ինչ փոխվել է, Հաֆթարը պարտություն է կրել, իսկ Մակրոնն ընկել է հիստերիայի մեջ»։ Այնուհետև Չավուշօղլուն ասել է, որ Ֆրանսիան ամենաշատն է Հունաստանին սադրում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, և Փարիզին կոչ է արել Անկարայի հետ համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու համար: «Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքի կարիք չկա, դա ծիծաղելի է։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»,- եզրափակել է նա։
21:55 - 04 սեպտեմբերի, 2020
Մակրոնը չի բացառում Լիբանանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը |azatutyun.am|

Մակրոնը չի բացառում Լիբանանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Լիբանանում շուտափույթ կերպով արմատական բարեփոխումներ չիրականացվեն, երկիրը կարող է շատ լուրջ բարդությունների բախվել միջազգային ասպարեզում։ Երեքշաբթի երեկոյան, Բեյրութ կատարած այցի ավարտին, նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այս երեկո ես իմ վստահությունն եմ հայտնում Լիբանանի կառավարությանը։ Դրա հետ մեկտեղ, ես ստիպված եմ շատ հստակորեն զգուշացնել՝ եթե մինչև հոկտեմբերի վերջ Լիբանանի ղեկավարները չկատարեն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, լինելու են նաև հետևանքներ։ Կարծում եմ անգամ, որ կարող է գալ պատժամիջոցների կիրառման պահը։ Իրադարձությունների նման զարգացումը ես ամբողջությամբ չէի բացառի», - հայտարարել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը Բեյրութ էր ժամանել Լիբանանի ստեղծման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաև օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Մակրոնի այցը Լիբանան ուղեկցվում էր բողոքի գործողություններով։ Արմատական բարեփոխումների անցկացման պահանջով հանդես եկող հարյուրավոր ցուցարարներ երեքշաբթի երեկոյան փորձել են ներխուժել Լիբանանի խորհրդարանի տարածք, ինչին ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ակցիայի մասնակիցներին։
12:24 - 02 սեպտեմբերի, 2020