Եվրոպան իր հավաքական անվտանգությունն ապահովելու հարցում հույսը չի դնելու երրորդ երկրների ձեռք բերած համաձայնությունների վրա. Մակրոնը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում
 |tert.am|
09:39 - 23 սեպտեմբերի, 2020

Եվրոպան իր հավաքական անվտանգությունն ապահովելու հարցում հույսը չի դնելու երրորդ երկրների ձեռք բերած համաձայնությունների վրա. Մակրոնը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում |tert.am|

tert.am: Եվրոպան հարևան պետությունների հետ պետք է հավաքական անվտանգության նոր համակարգ ձևավորի, բայց այդ հարցում երրորդ երկրների հետ համաձայնությունների վրա հույսը չի դնի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մենք մեր հավաքական անվտանգությունը բուն Եվորապայից բացի երրորդ երկրներին չենք պատվիրակելու: Հույս ունեմ, որ մենք՝ եվրոպացիներս, կրկին կկարողանանք ակտիվացնել համապարփակ և հավակնոտ քննարկումները մեր հավաքական անվտանգության նոր շրջանակները ձևավորելու ուղղությմբ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մակրոնը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել