news.am: Ֆրանսիան երբեք նախաձեռնություն չի ցուցաբերի Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ, հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք երբեք հարձակողական գործողություններ չենք ձեռնարկի, մենք երբեք նախաձեռնող չենք լինի»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ինչ պայմաններում ֆրանսիացի զինվորականները կարող են ուղարկվել Ուկրաինա։
Միաժամանակ Մակրոնը նշել է, որ ներկայիս հակամարտությունը էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար։
Պետության ղեկավարը նաև խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ճակատում բախվել են բարդ իրավիճակի, և հակահարձակումը չի անցել այնպես, ինչպես սպասվում էր։
comment.count (0)