Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հեռու մնալ Թուրքիայից ու թուրք ժողովրդից
 |24news.am|
12:48 - 13 սեպտեմբերի, 2020

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հեռու մնալ Թուրքիայից ու թուրք ժողովրդից |24news.am|

24news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը լուրջ խնդիրների սպառնալիք է ուղղել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Թուրք առաջնորդի այս արձագանքի պատճառը Մակրոնի՝ ԵՄ-ին ուղղված կոչն էր՝ Անկարայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրել: Այդ հայտարարության մեջ Մակրոնն ընդգծել էր, որ խոսքը ոչ թե թուրք ժողովրդի, այլ հենց ղեկավարության մասին է, իսկ ժողովուրդն, ըստ Ֆրանսիայի նախագահի, ավելիին է արժանի, քան Էրդողանի կառավարությունն է:

«Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, թե Մակրոնը պատմություն չգիտի:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է Ալժիրի պատերազմն անկախության համար, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի արյունն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է:

«Դուք մեզ մարդասիրության դասեր չեք կարող տալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին Մակրոնին ասել է անձնական հանդիպումների ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել