Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ․ Նիկոլ Փաշինյան

Փետրվարի կեսերին ՀՀ-ի հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ փոխանցվել է Ադրբեջանին և երկու-երեք օր առաջ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի արձագանքը։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ես ուզում եմ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մեկ-երկու օր, որ մենք թուղթ ենք ստորագրել, իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ, դա նշանակում է, որ մենք բանակցային գործընթացներում մենք ունեցել ենք առաջընթաց ու հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայություն և զարգացում։Կա՞ արդյոք փաստաթուղթ․ փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբրյալ փոխանցել ենք Ադրբեջանին և երկու-երեք օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը։ Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց (փաստաթղթում) մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան առաջ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ»,- ասա Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը մի քանի հարց է փորձում լուծել խաղաղության պայմանագրի ստորագրումով։ «Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ի տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեր համար, հաջորդը Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեաղսպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ, դա նույնպես կարմիր գիծ է ՀՀ-ի համար (համենայն դեպս դա մեր ընակալումն ու մեր մեկնաբանությունն է, որը չի կարող, բնականաբար, հիմնազուրկ լինել), և Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար»- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որով պետք է Լաչինի միջանցքը փակ չլիներ, սակայն մենք տեսնում ենք, որ այն փակ է։  «Հետևաբար, սա ավելի  ընդգծում ՀՀ-ի զգայնությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի, պետք է ունենան իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային երաշխիքներ․ այս ամենը բացակայում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշեց՝ չեն պատրաստվում որեւէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ։ «Մենք մանդատ չենք տա, էդ պարզ ա, ակնհայտ ա։ Բայց նաեւ մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ինչ մեծ միջազգային արձագանք եղավ եւ շարունակում է լինել։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունտ տեսնում է սպառնալիքը եւ նաեւ իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի վերաբերյալ։ Մենք ասում ենք, որ պետք ա լինի էդ միջազգային մեխանիզմը, որ ապահովի էդ խոսակցության շարունակականությունը։ Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները, եւ նաեւ մեր առաջարկներն ենք արել։ Կոռեկտ չէ, որ բարձրաձայնենք էդ առաջարկները։ Ընդ որում, էդ մեխանիզմը միաշերտ կարող է չլինել, նույն փաստահավաք առաքելությունը, որի մասին խոսում ենք, դա էլ կարող է լինել այդ միջազգային երաշխիքի մեխանիզմի մաս։ Բայց, ասում եմ, գոնե մենք մի քանի գաղափար ենք առաջարկել եւ պիտի շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։ 
12:33 - 14 մարտի, 2023
ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է հասցեագրվի եւ հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը․ Փաշինյան

ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է հասցեագրվի եւ հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը․ ինչո՞ւ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ, եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչում մեր տարածքային ամողջականությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ դռնով կամ այլ խողովակով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել»,- ասաց վարչապետը։  «Մեր այն հրապարակային դիրքորոշումները, որ մենք արտահայտել ենք, այդ դիրքորոշումները շարունակում են մնալ նույնը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է հասցեագրվի եւ հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը, եւ այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ։ Ես կարծում եմ, որ այս ձեւակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք հասցեագրենք Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, եւ մենք լիարժեք կերպով հասցեագրենք նաեւ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքի հարցերը։ Հիմա ճիշտ չի լինի քննարկել պարբերությունները, որովհետեւ որեւէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ, որովհետեւ կարող է լինել պարբերություն, որ մեզ թվա, թե նշանակում է սա, բայց մեկ ուրիշ տեղ գրած մի այլ պարբերություն 180 աստիճանով պտտի էդ պարբերության իմաստը։ Ի միջիայլոց, մենք դա տեսել ենք ԼՂ հարցի բանակցային ողջ գործընթացում, ես դրա մասին խոսելու առիթներ ունեցել եմ, թե ինչպես էր նախատեսում հասցեագրել, օրինակ, ԼՂ կարգավիճակի հարցը, թե ինչ բառեր են օգտագործվել․․․ Իմ առաջարկն այն է, որ մենք պարբերություններից չխոսենք, որ մենք խոսենք սկզբունքներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։   
11:45 - 14 մարտի, 2023
Ազատություն եմ մաղթում Ադրբեջանի ժողովրդին և մամուլին․ Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի լրագրողներին հարցազրույց տալու մասին

Ազատություն եմ մաղթում Ադրբեջանի ժողովրդին և մամուլին․ Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի լրագրողներին հարցազրույց տալու մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ պատմել է, թե ինչպես է Բահրեյնում պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին ու հարցազրույցն այդպես էլ չի հեռարձակվել։«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու. -Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա: Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ: Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա: Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:
11:35 - 14 մարտի, 2023
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արցախի ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արցախի ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։   «Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:   Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից: Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:   Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով: «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն», - ասված է հայտարարության մեջ։
20:59 - 13 մարտի, 2023
Թեհրանն արձագանքել է Բաքվի բողոքներին
 |factor.am|

Թեհրանն արձագանքել է Բաքվի բողոքներին |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի բողոքներին՝ երկու երկրների պետական սահմանի երկայնքով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված։ Մասնավորապես, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ դա եղել է սովորական թռիչք, որը պարբերաբար իրականացվում է Իրանի սահմանային տարածքների և երկրի ներսում մոնիթորինգի շրջանակում, գրում է Mehr գործակալությունը։ «Նման թռիչքներ նախկինում էլ են իրականացվել։ Ճշգրիտ տվյալների հիման վրա ինքնաթիռի թռիչքը տեղի է ունեցել ընդհանուր սահմանին զուգահեռ և Իրանի տարածքում՝ ադրբեջանական կողմի սահմանից համապատասխան հեռավորությամբ։ Երբ տեղի են ունենում միջադեպեր ու տեխնիակական սխալներ, սովորաբար ռադարներն ու պաշտպանական համակարգերն անհրաժեշտ նախազգուշացումներ են տալիս»,- ասել է Քանանին։ Նա հավելել է, որ իրանական ռազմական ինքնաթիռի այս թռիչքի հետ կապված որևէ ռադարային կամ ռադիոնախազգուշացում չի տրվել, ինչը վկայում է այն մասին, որ սխալ թույլ չի տրվել։ «Մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ այս ոլորտում, ինչպես նաև պաշտպանության ոլորտում։ Մենք հարաբերություններ ունենք, մեր դեսպանատունն ակտիվ է, մեր ռազմական կցորդը ներկա է: Եթե այս առումով բարի կամք լիներ, ապա մեր ռազմական կցորդի մասնակցությամբ հարցը կարող էր արծարծվել մեր երկրի դեսպանատան հետ, նույն շրջանակում կարծիքներ կփոխանակվեին, թյուրիմացությունները կհարթվեին»,- նշել է իրանցի դիվանագետը։ Ըստ նրա՝ Թեհրանը չի կարող Իրանին դեսպանին ԱԳՆ կանչելու՝ Ադրբեջանի իշխանությունների քայլը համարել որպես բարեխիղճ գործողություն։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ մարտի 11-ին Իրանին պատկանող ռազմական ինքնաթիռը այսօր կես ժամից ավել շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ նշելով, որ «Իրանի ռազմական ինքնաթիռի այդքան մոտ գտնվելը երկու երկրների պետական սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը սպառնում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի լարմանը»։ Դեպքի առնչությամբ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Շարունակությունը՝ factor.am-ում
17:35 - 13 մարտի, 2023
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը Պուտինի հետ զրույցում կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը Պուտինի հետ զրույցում կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
13:57 - 13 մարտի, 2023
Ադրբեջանական կողմը «Արցախի հայերի ներկայացուցիչներին» հրավիրում է երկրորդ հանդիպումը անցկացնել Բաքվում

Ադրբեջանական կողմը «Արցախի հայերի ներկայացուցիչներին» հրավիրում է երկրորդ հանդիպումը անցկացնել Բաքվում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ «Արցախի հայերի ներկայացուցիչներին» առաջիկա օրերին հրավիրել են երկրորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու։ Նշվում է, որ հանդիպմանը շարունակվելու են վերաինտեգրման ու ենթակառուցվացքային ծրագրերի իրականացման վերաբերյալ շփումները։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին Արցախի Իվանյան գյուղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում հանդիպում են ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։  Հայկական կողմից հայտնել էին, որ քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։  Ադրբեջանական կողմից նշել էին՝ «քննարկումներ են տեղի ունեցել Ղարաբաղում բնակվող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետություն վերաինտեգրման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի էր ունեցել կառավարության նիստ, որի ժամանակ նախագահը հայտարարել էր․ «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել էր նախագահը:
12:50 - 13 մարտի, 2023
Հասանով․ «Հայկական անօրինական ուժերի համար ռազմական բեռների տեղափոխումն անթույլատրելի է»
 |azatutyun.am|

Հասանով․ «Հայկական անօրինական ուժերի համար ռազմական բեռների տեղափոխումն անթույլատրելի է» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները, ինչպես նաև անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են»,- այսօր Բաքվում, Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Դիմելով իր ենթականերին՝ Հասանովը հատուկ ընդգծել է, որ «հակառակորդի, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների մշտադիտարկումը պետք է շարունակվի»։ «Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով նաև թե «ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական գործողությունները՝ ցանկացած սադրանք կանխելու համար»։ Բաքվում կայացած խորհրդակցությանը զուգահեռ Ադրբեջանի ՊՆ իր պաշտոնական կայքում ևս մեկ տեսանյութ է զետեղել, որում, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված է ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ մուտք գործող հայկակական ռազմական մի բեռնատար։ Երևանն այսօր հերքել է ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ Բաքվի պնդում՝ շեշտելով՝ «դրանք կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»։
17:45 - 11 մարտի, 2023
Ադրբեջանը հայտնել է, թե Իրանի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով․ Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ադրբեջանը հայտնել է, թե Իրանի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով․ Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:44-ից 10:26-ը ընկած ժամանակահատվածում շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով՝ Արցախի գրավյալ Զանգիլանի (Կովսական) և ադրբեջանական Բիլյասուվար շրջանների ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռը թռել է երկու երկրների պետական ​​սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ հատվածներում նույնիսկ պետական ​​սահմանի վրայով։ Նշվում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ «Իրանի ռազմական ինքնաթիռի այդքան մոտ գտնվելը երկու երկրների պետական ​​սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը, սպառնում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի լարմանը։ Կես ժամից ավել ռազմական ինքնաթիռի թռիչքը Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքների մոտ սադրիչ և անբարյացակամ քայլ է Ադրբեջանի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։  Գերատեսչությունները նաև հիշեցրել են, որ «անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ»։  «Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմի նման սադրիչ քայլը։ Կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:59 - 11 մարտի, 2023
«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝  Տոյվո Կլաարի հայտարարություններին

«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝ Տոյվո Կլաարի հայտարարություններին

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին Տոյվո Կլաարը հարցազրույց էր տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որում նշել էր․ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»։ Կլաարը նշել էր նաև, որ իր կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիները քննարկումների ու բանակցությունների առարկա են․ «Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը», - նրա խոսքը մեջբերել է լրատվամիջոցը։ «Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, որին հավակնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։ Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պատրվակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը դիմել են ահաբեկչական գործողության՝ կյանքից զրկելով Արցախի Հանրապետության Ոստիկանության երեք սպայի և ծանր վիրավորելով ևս մեկին։ Հարկ է ընդգծել, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր փաստարկները, այդ թվում՝ միջանցքն իբր ռազմական նպատակներով օգտագործելու մասին թեզը, հանգամանալից ուսումնասիրությունից հետո մերժվել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Կրկին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեն, որի մասին հայտարարել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները։ Ադրբեջանի անօրինական հավակնությունները սատարող նման արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականության թողտվություն, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի կյանքի, ինքնորոշման, ազատության և խաղաղ զարգացման անքակտելի իրավունքների ժխտումը։ Ադրբեջանը ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ոչինչ չի խանգարի Բաքվին ուժի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ողջ տարածքի վրա և ավարտին հասցնել Արցախը հայաթափելու իր հանցավոր ծրագրերը։ Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»։
15:57 - 11 մարտի, 2023
Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների»
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների» |1lurer.am|

1lurer.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որպեսզի նրանք կարողանան լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրա լուրջ մարդասիրական ազդեցությունը: «Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի: Լաչինի միջանցքում ցույցերը կարող են լուսաբանել միայն պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների ադրբեջանցի լրագրողները։ Մի քանի անկախ տեղական լրատվամիջոցների թույլ չեն տվել անցնել անցակետերով»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ: Նշվում է նաև, որ 2023 թ. փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, այցելել նաև Լաչինի միջանցք: Ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալությունը մի քանի լեզվով հարցազրույց է հրապարակել Լոպեսի հետ, որում միտումնավոր խեղաթյուրել է լրագրողի ասածը: Այն մեջբերել է նրա խոսքերը. «Այստեղ մեքենաներն առանց խնդիրների են անցնում։ Դուք պարզապես տեսնում եք, որ մարդիկ ցույց են անում՝ պաշտպանելու բնությունը»։ Լոպեսը «Լրագրողներ առանց սահմանների»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է. «Ես ասացի ճիշտ հակառակը: Ես հստակ տեսա փակված ճանապարհ»։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ղեկավար Ժաննա Քավելիերն այս առնչությամբ նշել է. «Կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցի բացահայտած այս սուտը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են  մանիպուլացնել ազգային և միջազգային հանրային կարծիքը: Նրանք ոչ միայն խախտում են 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այս «էկոակտիվիստներին», այլ նաև կանխում են Լաչինի միջանցքի շրջափակման և դրա սարսափելի մարդասիրական հետևանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը և ռուս խաղաղապահներին իրենց միջազգային պարտավորությունների մասին և կոչ է անում վերականգնել լրագրողների ազատ մուտքը դեպի տարածաշրջան»: Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հայտարարված նպատակը ոսկու հանքի աշխատանքների դադարեցումն է, սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։
15:53 - 11 մարտի, 2023